Վերջերս ինտերնետի հիմնադիրներից մեկը՝ Թիմոթի Բերներս-Լին “Scientific American” պարբերականում ֆեյսբուքը և մյուս մեծ սոց.- ցանցերը անվանել է ինտերնետի ապագայի համար ամենավտանգավոր երևույթներ: Մանրամասների մեջ կարելի է խորանալ: Ինձ հատկապես հետաքրքրեց ֆեյսբուքից սեփական ինֆորմացիան տեղափոխելու կամ արխիվացնելու հարցը: Գնացինք …
Account –> Account Settings — > Download Your Information –> Learn More –> Password — > Download now
կամ վերջին քայում, ասում է «սպասիր մինչև նյութերը, պատրաստ կլինեն», ու հղումով մեյլ ա ուղարկում … այդ հղումով դաունլոադ …
Մի հատ առխիվա (իմ դեպքում 19 մբ)
Պարունակությունը `
Profile (ամբողջությամբ)
Wall (ամբողջությամբ)
Photos (բոլոր ալբոմները, իրենց լուսանկարներով)
Video (ենթադրում եմ, որ պիտի լինի, ես չունեմ ափլոուդ արած վիդեո)
Events (ամբողջությամբ)
Messages (ամբողջությամբ)
Friends (ոչ մի պիտանի բան)
Ինձ ամենաշատը հետաքրքրում էր Friends-ը, կոնտակտ-բան, բայց այս ֆայլում , միայն անուններն են :(, կոնտակտները չկան :
Այս բաժինը երևի ներառված է, այն դեպքի համար, որ մի օր հանկարծ մոռանաս Friend-երիդ անունները, արխիվում ունենաս ու նայես հիշես 😀
Երևի ֆեյսբուքը համարում է, որ իմ ընկերների Friends-էրի կոնտակտները իր սեփականությունն է, կարողա՞ իրոք այդպես է …