բաժին Թուք ու Մուր

Ծնողահայ ֆիլարմոնիա

Ազատությունը գրում է

ԵՊՀ-ի տնտեսագիտական ֆակուլտետի դեկանատը մշակել է 11 կետից բաղկացած մի որոշում, որով նախատեսվում է համակարգել ֆակուլտետի ներքին կարգապահությունը: Որոշումն առայժմ սպասում է ԵՊՀ ուսումնական կենտրոնի հաստատմանը, իսկ ուսանողներն արդեն բողոքում են 10-րդ կետից` համաձայն որի ուսնողները պետք է դասի ընթացքում անջատեն բջջային հեռախոսները, հակառակ դեպքում դասախոսն այն կվերցնի եւ կվերադարձնի միայն ծնողին:
Հաստատվելուց հետո այս նոր որոշումը կարող է տարածվել մայր բուհի բոլոր ֆակուլտետների վրա:

Դե ինչ կարելի է ասել սրա մասին, իհարկե անհրաժեշտ է այնպես կազմակերպել ուսումնական պրոցեսը, որ ուսանողների անձնական կյանքը չխանգառի դասերին: Բայց անջատելու տարբերակը սխալ է, միակ ընդունելի տարբերակը դա ուղղակի վիբրացիաի վրա դնելն է …
Բայց սա հեչ սրա մասին չի խոսքը: Ուսանողին վերաբերվում են անչափահասի նման, ի՞նչ է նշանակում հեռախոսը կվերցնեն, ո՞վ իրավունք ունի մարդու հեռախոսը վերցնել, իսկ ամենազվարճալին էս պատմության մեջ դա ծնողին հեռախոսը վերադարձնելու որոշումն է: Այդպիսի որոշում կարող է ընդունել միայն այն մարդը , որին չէն սովորեցրել սեփական արարքների համար պատասխանատվություն կրել, ու իրեն թվում է, որ չափահաս հեռախոսի տերը չի կարող պատասխանատվություն կրել դասը խանգառելու համար, նրա ծնողին պիտի կանչեն, թուք ու մուր անեն, շան լափ ցփնեն … ու ուսանողի վրա ազդեցությունը միջնորդավորված ձևով վերականգնեն: Ողորմելիներ …

ՀԳ: Կարելի է սահմանել տուգանք դասի ժամանակ բարձր զանգի համար, կիրառելի է նաև թատրոններում, ու համերգասրահներում նույնպես:

ՀԳ2: Ծնող կանչելու հիմար ու անտեղի ավանդույթը նաև բանակում կար, երբ ես ծառայում էի, հիմա չգիտեմ…
Հիմա էլ կա՞ …