in Ազատ ԾԱ և Օփենսորս, Ինտերնետ, ՏՏ

Karpe Diem կամ միկրոբլոգգինգի մասին

Միշտ մտածում էի միկրոբլոգգինգի կայֆը ո՞րն ա: Կարծես բան չկա առանձնակի , ընդամենը 140 նիշ …
Մեծ տեքստ չէս կարող գրել, եթե ուզում ես դրա համար կա բլոգ, իսկ կարճ տեքստերի համար կա ասենք չաթ, կամ ֆեյսբուքի ստատուս … բա էտ դեպքում թվիթթերանաման բաները ինչու՞ են այդքան պոպուլյար …
Ամեն ինչ սկսվեց identi.ca -ից: Սկսեցի ծլվլալ բզբզալ, ու բացեց: Հետո կարդացի այս հոդվածը, թէ ինչպես են մարդիկ օգտագործում թվիթերը, հետո էլի մտածեցի ու հասկացա մի բան, որ միկրոբլոգերի պոպուլյարության պատճառը դա մոբայլ ինտերնետի ու գաջեթների առկայությունն է: Սրանք շատ ժողովրդական են այն երկրներում , որտեղ մոբայլ ինտերնետը շատ զարգացած է:
Ուզում եմ ասել, որ եթե մի բանով ուզում ես կիսվել ընկերներիդ ու համախոհներիդ հետ, բայց փողոցում ես , ու դեսքթոփ չկա դեմդ դրած, հանում ես հեռախոսդ ու գրում ես մի երկու տողով, եթե թեման հետաքրքիր է ապա այդ բզզոցը կտարածվի, ու ավելի շատ մարդ ա իմանում այդ հետաքրքիր բանի մասին: Ու այստեղ ամենակարևորը ռեալ-թայմն հենց այս պահն է, Հորացիոսի ասած karpe diem -ը, ինֆորմացիան «հենց հիմա»-ի մասին է, ու հենց այս պահի համար:  Մի էսթետիկ նկատառում էլ կա: Ինչպես ասում է norayr, սա լավ հնարավորություն է լակոնիկ գրելու հմտությունը զարգացնելու համար:
Անցանք առաջ … եթե համեմատենք միկրոբլոգինգի սերվիսների տեխնիկական հնարավորություննրը, ապա պարզ է դառնում, որ identican բոլոր մյուսներին փակ աչքերով փաթթած ծալած ունի, նույնիսկ նույն թվիթերին: Այս հարցը մի այլ կողմ էլ ունի, ինչու՞ գրանցվել ասենք իդենտիկայում, եթե տվիթթերում լիքը մարդ կա արդեն: Դու կկորցնես շատ հետաքրքիր մարդկանց հետ շփվելու հնարավորություն: Հրեաները մի հատ ասացվածք ունեն «Եթե ունես երկու ճանապարհ, գնա երորդով» : Ու փառք բոլոր կիբեռաստծվածներին այդ երրորդը գոյություն ունի: Ես սենց էմ արել, գրանցվել եմ և իդենտիկայում և թվիթթերում, կազմակերպել եմ քրոսփոստինգ իդենտիկայից թվիթթեր, մի բան էլ ավել,  էս բլոգն էլ եմ կպցրել … 🙂 Ազատության համար այլընտրանք է պետք ունենալ :

ՀԳ: Վաղը գնում եմ Վրաստան մեկ շաբաթով : Բլոգում շատ հանգիստ կարա փոստ չլինի մեկ շաբաթվա ընթացքում … Բայց եթե կուզեք կարող էք միանալ ուրախությանը այստեղ http://identi.ca/artak/ կամ էլ այստեղ http://twitter.com/#!/Hanumanum

ՀԳ: Մոռացա ասեմ, իդենտիկայի ներկայիս ազգաբնակչությամբ նախաձեռնել ենք դրա թարգմանությունը հայերեն :), օփենքսորս ա է !!!

  1. Ինձ մինիբլոգինգը դզում ա, քանզի երկար գրելու հավես շատ անգամ չեմ ունենում ))

  2. Հա, իրոք լավ բան ա , եթե կարենանք ճիշտ օգտագործենք 😉

Comments are closed.