Հաքերի Մանիֆեստը

Ցանցում սենց բանի հանդիպեցի, շատ հավանեցի , մտածում եմ, որ լավ կլինի , որ սրանից հայերեն լեզվով նույնպես լինի : Ու կլինի !!!

Նախապատմություն

Հաքերի մանիֆեստը (Hacker Manifesto, The Conscience of a Hacker) – տեքստ է, որը գրվել է 1986թ.-ի հունվարի 8-ին հաքեր Լլոյդ Բլենկենշիպի (նիկնեյմը The Mentor) կողմից: Տեքստը գրվել է Լլոյդի ձերբակալությունից հետո: Ստորև ներկայացնում եմ այդ տեքստի թարգմանությունը: Ինքս պրոֆեսիոնալ թարգմանիչ չեմ և առավել ևս լեզվաբան չեմ: Ուղղումները և առաջարկությունները ընդունվում են քոմենթներում:

Հաքերի Մանիֆեստ

Եվս մեկին այսօր բռնեցին , բոլոր թերթերում կա դրա մասին: «Դեռահասը ձերբակալված է համակարգչային հանցագործության համար», «Հաքերը ձերբակալված է բանկը կոտրելու համար»:
Գրողի տարած երեխաներ … Դրանք բոլորը իրար նման են:
Բայց դու՛ք, ձեր եռատարր հոգեբանությունով և 50-ականների տեխնոուղեղով, դուք նայե՞լ եք, երբևէ՞ հաքերի աչքերի մեջ: Մտածել ե՞ք, արդյո՞ք , ինչն է ստիպում նրան շարժվել, ի՞նչ ուժեր են նրան ձևավորել:
Ես հաքեր եմ, մտեք իմ աշխարհը …
Իմ աշխարհը սկսվում է դպրոցից: Ես անչափ խելացի եմ մյուս բոլոր երեխաներից, այն զառանցանքը որը մեզ սովորեցնում են դպրոցում ձանձրալի է:
Գրողի տարած տհաս … Նրանք բոլորը իրար նման են:
Ես միջին կամ բարձր դասարաններում: Լսում եմ ուսուցչուհուն, որը տասնըհինգերորդ անգամ բացատրում է, թե ինչպես կրճատել կոտորակը: Դե հասկացա՛ արդեն: «Ոչ միսս Սմիտ, ես ձեզ ցույց չեմ տա իմ աշխատանքը: Ես այն իմ մտքում եմ արել …»
Գրողի տարած լակոտ, հաստատ արտագրել է: Դրանք բոլորը իրար նման են:
Այսօր ես հայտնագործություն եմ արել: Ես հայտնագործել եմ համակարգիչը: Մի վարկյան .. դա հրաշալի է: Նա կատարում է այն ինչ ես ուզում եմ: Եթե նա սխալ է թույլ տալիս, դա միայն այն պատճառով, որ ես մի բան այնպես չէմ արել: Ոչ թե այն պատճառով, որ ես նրա դուրը չեմ գալիս
Կամ նա վախենում է ինձնից
Կամ մտածում է , որ ես շատ խոլացի եմ
Կամ չի սիում սովորել և չպիտի այստեղ լինի …
Գրողի տարած լակոտ: Միակ բանը որ նա անում է խաղեր է խաղում: Դրանք բոլորը իրար նման եմ:
Կատարվեց … աշխարհի դուռը բացվեց … ուղարկված էլեկտրոնային ազդակը թռավ հեռախոսային գծերով, ինչպես հերոինը թմրամոլի երակներով : Այո ՜ , ամենօրյա անիրազեկությունից թաքստոցը գտնված է: «Դա այն է ինչին ես պատկանում եմ»: Ես այստեղ բոլորին ճանաչում եմ … նույնիսկ եթե ես ոչ մի անգամ չեմ հանդիպել նրան, եթե ոչ մի անգամ չեմ խոսել նրա հետ և հնարավոր է, որ եմ երբեք նրան չլսեմ … Ես ճանաչում եմ ձեզ բոլորիդ …
Գրողի տարած լակոտ, նորից զբաղեցնում է հեռախոսային գիծը: Դրանք բոլորը իրար նման են:
Դուք պատրաստ եք երդվել սեփական հետույքով, որ մենք բոլորս միանման ենք: Դպրոցում մեզ բոլորիս գդալով ուտեցնում էին մանկանան սննունդ , բայց մենք բիֆշտեքս էինք ուզում … Այն մսի կտորները, որոնք մեզ բաժին էին հասնում արդեն ծամած էին ու անհամ: Մեզ վրա իշխում էին սադիստները, ու մեզ արհամարում էին անտարբերները: Այն քչերը, որոնք կարող էին ինչ որ բան մեզ սովորեցնել, գտնում էին մեր մեջ ցանկալի աշակերտներ, սակայն նրանք կարծես անապատում ջրի կաթիլներ լինեին: Հիմա սա մեր աշխարհն է … Էլեկտրոնների ու անջատիչների աշխարհը, բոդերի գեղեցկության աշխարհը: Մենք օգտագորործում ենք գոյություն ունեցող համակարգերը, չվճարելով այն բաների համար, որոնք կարող էին լինել շատ էժան , եթե չկառավարվեին կեղտոտ սպեկուլյանտների կողմից, ու դուք մեզ հանցագործ եք անվանում: Մենք ուսումնասիրում ենք և դուք մեզ հանցագործ եք անվանում: Մենք գիտելիք ենք փնտրում ու դուք մեզ հանցագործ եք անվանում: Մենք ապրում ենք առանց մաշկի գույնի, առանց ազգության, առանց կրոնական պատերազմների … և դուք մեզ հանցագործ եք անվանում: Դուք պատրաստում եք ատոմային ռումբեր, դուք սարքում եք պատերազմներ, սպանում եք, խաբեբաություն եք անում և ստում եք, փորձելով մեզ համոզել, որ դա մեր բարորության համար է, ու դրանից հետո դեռ մենք ենք հանցագործները:
Այո ես հանցագործ եմ: Իմ հանցագործությունը հետաքրքրասիրությունն է: Իմ հանցագործությունը կայանում է նրանում, որ ես դատում եմ մարդկանց ոչ թե նրանց արտաքին տեսքով, այլ նրանց խոսացածով և մտածածով : Ես հանցագործ եմ, որովհետև ես ձեզանից անհամեմատ խելացի եմ: Դա այն է, ինչ դուք ինձ երբեք չէք ների: Ես հաքեր եմ: Եվ սա իմ մանիֆեստն է: Դուք կարող եք կանգնեցնել մեզանից մեկին, բայց չէք կարող կանգնեցնել մեզ բոլորիս … Վերջ ի վերջո մենք բոլորս միանման ենք:

Կարդացեք նաև հնագույն հաքերների մասին գրառումս : Կոտրողները

Հղումներ
1.Հաքերի մանիֆեստը , ընթերցված հեղինակի կողմից(անգլերեն,mp3)
2.Էլեկտրոնային պարբերական, որում առաջին անգամ հրապարակվել է մանիֆեստը
http://www.phrack.org/
3.տեքստը ռուսերեն wiki-ում



16 thoughts on “Հաքերի Մանիֆեստը

  • Փետրվար 17, 2011 at 6:52 am
    Permalink

    Արտ լավ էր թարգմանված, հավանեցի:
    Ի դեպ՝ հիմա մեծ կազմակերպություններում (չգիտեմ ձեր մոտ կա դա թե չէ) մի փաստաթուղթ է լինում որի անունը ռուսերենով կլինի Положение по информационной безопасности систем(հայերենով չկարողացա նորմալ թարգմանեի) ու էդ փաստաթղթում պարտադիր կետերից մեկն է * աշխատողին արգելվում է հետաքրքրասեր լինել (անվտանգության նկատառումներից ելնելով :-ԴԴԴ):

  • Փետրվար 17, 2011 at 6:55 am
    Permalink

    Ապ բոլորի մոտ էլ կա էտ փաստաթղթից, բայց հաաա, հետաքրքրասիրությունը դա մարդկանց թշնամիների թշնամին ա 😉

  • Փետրվար 17, 2011 at 10:19 am
    Permalink

    Հետաքրքիր էր շատ: Էս թեմային հարող մի բան շատ շուտ գրել էի բայց չէի հրապարակել հմի ուզեցի քցեմ բլոգումս
    http://bassknot.blogspot.com/2011/02/blog-post_17.html
    «…-Իսկ եթե մեզանից ոմանք չկարողանան ոչ մի կերպ կատարյալ դառնալ, այդ դեպքում ի՞նչ: Չէ՞ որ ոչ կատարյալները դուրս կմղվեն հասարակությունից, իսկ դա մարդասիրական չէ,-ասում էին քաղաքի իմաստունները:
    -Ավելի հարմար է, երբ բոլորը միջակություն են, այդպես ավելի ուրախ են բոլորը, չէ որ պետք է մարդիկ հավասար լինեն…»

  • Փետրվար 17, 2011 at 10:23 am
    Permalink

    հա, շատ հետաքրքի ա Դավ ջան, մի ազատ վախտ կկարդամ անպայման, ապրես:

  • Ապրիլ 29, 2011 at 5:05 am
    Permalink

    Ազատ վախտը էղավ, կարդացի, շատ լավն էր, ապրես

  • Մայիս 18, 2011 at 12:22 pm
    Permalink

    Լավ էր, "Ես հանցագործ եմ, որովհետև ես ձեզանից անհամեմատ խելացի եմ: Դա այն է, ինչ դուք ինձ երբեք չէք ների:" Դա իսկապես լուրջ "հանցանք" է, շատ մեծ սիրտ է պետք նմանը ներելու համար)))

  • Մայիս 18, 2011 at 12:32 pm
    Permalink

    🙂

  • Pingback: Հաքերի մանիֆեստը « ՎԱՐԴԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ-ԲԼՈԳԸ

  • Pingback: Հաքերի Մանիֆեստը (թարգմանություն) : ՀայIT.org

  • Սեպտեմբեր 30, 2012 at 1:54 am
    Permalink

    ինչ լավ միտք է թարգմանելը։
    լսի, իսկ կլցնե՞ս hy.wikisource.org։
    լավ կլիներ այնտեղ էլ լիներ ։Ճ

  • Նոյեմբեր 7, 2013 at 3:05 pm
    Permalink

    Արտակ ջան, 1986, քո մօտ 1968 է։ (Ես գիտեմ, որ տառերի, թուերի տեղերը շփոթելը հաճնարների հիւանդութիւնն է 😉 )։

    • Նոյեմբեր 7, 2013 at 10:50 pm
      Permalink

      մնաց հանաճարին գտնենք ։)

    • Նոյեմբեր 7, 2013 at 10:52 pm
      Permalink

      ուղղեցի, ապրես շատ

Comments are closed.

Բաժանորդագրվիր բլոգիս նորություններին

Ես սոցիալական ցանցերում

Subscribe via RSS Feed      Հետևել տեսանյութերիս

Մուտքագրիր էլ․փոստդ

Գրանցվիր

Բաժանորդագրվի՛ր
Տարածիր 
Աջակցիր ինձ՝ տարածելով այս նյութը
Տարածել