Հաճախ ցանցում նյութերի տարածման հանար օգտագործվում են rss հոսքերը: Կան այդպիսի օնլայն ծառայություններ, որոնք վերցնելով ռսս հոսքը այն հրապարակում են թվիթթերում, իդենտիկայում, դիասպորայում և այլ տեղեր, որտեղ ապահոված է հեշթեգերի մեխանիզմը:
Հեշթեգերը ունեն այսպիսի տեսք #հեշթեգ, #Անհանգիստ, #հայատառ, #photo և այլն … ու քանի որ Վորդպրես հարթակը օգտագործելիս մենք բոլորս էլ թագադրում ենք փոստերը թեգերով, դնում ենք պիտակներ, ապա հենց այդ պիտակներն էլ կարելի է օգտագործել որպես հեշթեգեր նյութերը տարբեր ցանցերում ավտոմատ կերպով հրապարակելիս:
Ես այսպես եմ արել
Իմ թեմայի functions.php ֆայլում ավելացրել եմ այս ֆունկցիան
function tags_to_rss($content) { global $wp_query; $postid = $wp_query->post->ID; $posttags = get_the_tags($postid); if(is_feed()) { if(!empty($posttags)) foreach($posttags as $currtag){ $tagdisplay = $tagdisplay . "#".$currtag->name." "; } $content = $tagdisplay."<br /><br />".$content; $content = $content; } return $content; }
Ֆունկցիան ավելացնելուց հետո մնում է անել մի փոքր բան: Եթե ձեր կայքը rss հոսք տալիս է նյութերի ամբողջ պարունակությունը, պետք է նույն ֆայլում գրել այսպիսի «ֆիլտր» ՝
add_filter('the_content', 'tags_to_rss');
Իսկ եթե միայն նախաբանները (Excerpt)
add_filter('the_excerpt_rss', 'tags_to_rss');
Ամեն դեպքում կարելի է վերջին երկու տողն էլ միանգամից ավելացնել, այն դեպքի համար եթե մի օր որոշեք rss հոսքի կարգավորումները փոխել ու ամբողջ պարունակության փոխարեն տալ միայն նախաբանը, կամ էլ հակառակը:
Այս գործողությունները կատարելուց հետո ձեր rss հոսքի մեջ, անմիջապես փոստ անունից առաջ , կհայտնվեն փոստի պիտակները հեշթեգերի ֆորմատով: Հոսքի պարունակությունը հրապարակվելով այլ ցանցերում կներառի նաև պիտակները, որպես #հեշթեգ: