in Ազատ ԾԱ և Օփենսորս, Թարգմանություններ, Լինուքս, Կրթություն 2.0, ՏՏ

Դուդու Լինուքս լոգո

Դուդու Լինուքս լոգո

Ուրեմն որպես երիտասարդ հայր, ես երկար մտածում էի, թե հատկապես ինչ ձևով է պետք երեխային սովորեցնել համակարգչից օգտվել: Տարբերակները այդքան էլ շատ չէին, բայց ես կանգ առա հատուկ երեխաների համար նախատեսված օպերացիոն համակարգի վրա:

Օպերացիոն համակարգը  ԴուԴուԼինուքս համակարգն է, որը Դեբիան Լինուքսի դիստրո է: Պատրաստված է հատուկ ամենափոքրիկների համար:

Դուդուն առանձին ինսթալ անել պետք չի, այն կարելի է ունենալ CD կամ էլ ֆլեշ կրիչների վրա ու քշել հենց այդ կրիչների վրայից:

Դուդուն ունի ուսուցողական ծրագրերի մի մեծ փաթեթ, որոնք սովորեցնում են օգտվել ստեղնաշարից ու մկնիկից, հաշվել, գրել տեքստ, օգտվել ինտերնետից , մուլտիմեդիա մշակել և այլն: Նար կան ուշադրություն, տրամաբանություն և հիշողություն զարգացնող խաղեր , ճանաչողական այլ խաղեր և ծրագրեր …

Դուդուն նախատեսված է 2 տարուց ավել տարիք ունեցող երախաների համար:

Դուդուն բացության և ազատության փիլիսոփայության արտացոլանք է:

Դուդուն ունի բռաուզեռ, որը ֆիլտրում է ցանցային այն կայքերը որոնք նախատեսված են մեծահասակների համար:

Որդիս մի քանի խաղ փորձել է խաղալ, երևի դա կշարունակվի:

Դուդուն կարելի է թարգմանել, այո, ու այս տողից առաջ գրված բոլոր տողերը սրան էին միտված: Հրաշալի կլինի այն նաև մայրենի լեզվով ունենալ:

Սա հրաշալի նվեր կլինի մեր երեխաների համար:

Մտածում եմ , որ ամբողջ օպերացիոն համակարգը դեռևս իմաստ չունի թարգմանել, այլ միայն խաղային մի քանի փաթեթներ:

  • childsplay – Suite of educational games – 1,246 բառ (212 տող)
  • gamine – Teach the mouse, for the smallest kids – 28 բառ (4 տող)
  • gcompris – Educational suite for children – 10,901 բառ (1,297 տող)
  • marble – Interactive world atlas and globe – 3,120 բառ (554 տող)
  • kanagram – KDE educational game – 321 բառ (88 տող)
  • kgeography – KDE educational game – 25,176 բառ (4,373 տող)
  • khangman – KDE educational game – 853 բառ (133 տող)
  • klettres – KDE educational game – 574 բառ (111 տող)
  • ktuberling – KDE educational game – 174 բառ (38 տող)

Սա հաստատ հեշտ գործ չի, ու մենակով անելու բան էլ չի: Այդ պատճառով ինձ պետք են համախոհներ, ովքեր ինձ հետ կլծվեն այս գործին: Գյուղ կանգնի գերան կկոտրի:

Սա ստրատեգիական նշանակություն ունի՝ ունենալ հայականացված օպերացիոն համակարգ ամենափոքրիկների համար: Ու հեշտացնել նրանց մուտքը ԱյԹի աշխարհ, որովհետև սա ԱյԹիշնիկների դարաշրջանն է: Իսկ սպասել, որ ինչ որ մի ԱյԹի կամ կրթության նախարարություն դա մեր համար կանի, առնվազն միամտություն է:

Եթե կասկածներ կան , սկսե՞լ սրանով զբաղվել թե ոչ: Կարդացեք այս նյութը սիրողական թարգմանությունների մասին:

ԴուդուԼինուքսը կարող եք փորձել բեռնելով այստեղից: Քաշում եք պատկերը, գրում CD վրա, համակարգչի կարգավորումներում դնում, որ բութ լինի CD-ից ու ուսումնասիրում:

Եթե կցանկանաք օգնել, գրեք մեկնաբանություն, կկազմենք պլան, կկիսենք աշխատանքները ու այդպես …Հա, հանկարծ տեխնիկական դժվարություններց չվախենաք, մարդիկ այնպես են արել, որ թարգմանելը հեշտից էլ հեշտ է:

Բան մոռացա՞:
Հա ՛, անհանգիստ եղեք , հանգստությունը սպանում է, ու մի հատ էլ սքրինշոթ ԴուդուԼինուքսից:

ԴուԴուԼինուքս Սքրինշոթ

ԴուԴուԼինուքս Սքրինշոթ

Հավելում՝ գործընթացը սառեցված է

  1. Արտակ ջա՛ն, միշտ մտածել եմ էսպիսի ՕՀ-ի գոյության մասին, բայց միտ պատկերացրել եմ, որ կլինի Վինդոուս, բայց արի ու տես կա Լինուքս… Շատ լավ ա… Թարգմանելու համար էլ ես պատրաստ եմ, մեկ ա ժամանակս շատ ա, հավես էլ կա :Ճ

  2. Ի դեպ իրականում այնքան բարդ չէ, ինչքան թվում է։
    Իմ ԳՆՈՄ գիթ հաշվով լցվել է ընդհանուր առմամբ քսան երեսուն հազար տող, որի զգալի մասը անձամբ ես եմ արել։
    Նաեւ, կարելի է սկսել ամենատեսանելի մասերը թարգմանելուց։

    Կարծում եմ, լավ կլիներ, որ այդ թարգմանություններում արդեն լինեն «զննիչ» եւ «նիշք» բառերը, ոչ թե «բրաուզեր» ու «ֆայլ»։

    Անունն էլ ես հասկացա ակնարկում է Դոդոյին։ Գուցե Դոդո՞ է կարդացվում։

    • Հա, հնարավոր ա, որ Դոդոի վրա ակնարկ լինի, բայց մի տեսավ վատ ասոցիացիաներ ա առաջացնում էտ բառը :Դ, հայերեն լավ չի ընկալվի :), ռուսերեն էլ են Դուդու թարգմանել, այնպես որ համարում եմ ԴուԴուԼինուքսը լրիվ ինքն ա որ կա 🙂

Comments are closed.