Ի՞նչ տանել արշավ մաս 1 (անհատական գույք)

Արշավ գնալիս միշտ մի բան մոռացվում է: Այս ցուցակը ժամանակին գրել եմ ինքս ինձ համար, բայց ձեզ էլ կարող է օգտակար լինել: Ուրեմն, մաս առաջին անհատական գույք: Կարմիր նշանով նշված են մեկօրյա արշավի համար ոչ պարտադիր, նույնիսկ ավելորդ իրերը:

Անվանում (քանակություն)
Ծանոթագրություններ
Ուսապարկ (1 հատ)
Քնապարկ (1 հատ)
Ջրաման (1 х 1,5լ) Չջարդվող նյութից
Դանակ (1 հատ)
Աման սովորական(1հատ) Չջարդվող և չհալվող նյութից
Աման խորը (1 հատ) Չջարդվող և չհալվող նյութից
Բաժակ (1 հատ) Չջարդվող և չհալվող նյութից
Գդալ (1 հատ)
Պատառաքաղ (1 հատ)
Բաճկոն (1 հատ) որոշ շրջաններում հայտնի է նաև куртка մականվամբ(UPD ветровка կամ дождевик կախված տարվա եղանակից)
Տաք վերնազգեստ (1 հատ) կախված է տարվա եղանակից
Հավելյալ տաբատ
Գլխարկ (1 հատ) տաք գլխարկ,կեպկա,բանդանա (կախված տարվա եղանակից)
Սրբիչ (1 հատ)
պլավկի,լողազգեստ (1-2 հատ)
գուլպաներ (օրերի քանակով + 2 հատ) քանակությունը կախված օրերի քանակից
ակնոցներ դե կախված ծովի մակարդակից ունեցած բարձրությունից և թիթիզության աստիճանից
սանդալներ երեկոյան կրակի մոտ ոտքերը ահնգստացնելու համար, գետերը անցնելիս էլ է պետք գալիս
այլ հիգիենայի պարագաներ կախված սեռից և արշավի տևողությունից
Լուցկի,կրակայրիչ
Թուղթ Զուգարանի բացի հիմնական նպատակից ծառայում է նաև որպես անձեռոցիկ
Մի քանի հատ պոլիէթիլենային տոպրակ
Մեծ պոլիէթիլենի կտոր Անձրևից պաշտպանվելու, և խոնավ հողին գցելու համար
Ֆոտոապարատ (իրա թաշախուշտով) ըստ ցանկության
Վիդեոկամեռա (իրա թաշախուշտով) ըստ ցանկության
Լուսարձակ (հավելյալ մարտկոցներով)
Հեռախոս (իրա թաշախուշտով)
Ալկոհոլային որևէ խմիչք (0.25 լ) Ապեր, սա հառփելու համար չի 😉
Գմփուցիկներ Վայրի գազաններին անհրաժեշտության դեպքում վախեցնելու համար
UPD- ներ ընկերներից
Թերմոս (1 հատ)
Սկոտչ
Սուպեր կլեյ

Քննարկումը բաց է, կարելի է ավելացնել կամ պակասեցնել իրեր եթե ինչ որ բան հաշվի չէմ առել: Գրեք քոմենթներում :

Այս հոդվածաշարի մյուս հոդվածները
Նախորդ


15 thoughts on “Ի՞նչ տանել արշավ մաս 1 (անհատական գույք)

  • Մարտ 23, 2011 at 2:03 pm
    Permalink

    Գմփուցիկները մտքովս չէր անցել :-ՃՃՃ

  • Մարտ 23, 2011 at 2:04 pm
    Permalink

    թերմոս

  • Մարտ 23, 2011 at 2:05 pm
    Permalink

    GPS /ըստ ցանկության/

  • Մարտ 23, 2011 at 2:05 pm
    Permalink

    տեղանքային քարտեզ, մեծ մասշտաբով /մարդ ես էլի/

  • Մարտ 23, 2011 at 2:06 pm
    Permalink

    ветровка կամ дождевик /

  • Մարտ 23, 2011 at 3:26 pm
    Permalink

    Արա ջան, GPS -ը ու տեղանքային քարտեզը նախատեսված են, ուղղակի խմբի գույքի մեջ եմ դրել, մյուս փոստում կլինի, թերոսը հա կավելացնեմ, վետռովկեն որնա, կուռտկա չի ՞

  • Մարտ 23, 2011 at 3:33 pm
    Permalink

    "ветровка կամ дождевик" – ը նույնպես ավելացրել եմ բաճկոնի կողքը

  • Մարտ 23, 2011 at 3:38 pm
    Permalink

    ապեր վետռովկեն բարակ ա, մենակ քամու դեմ, դաժձեվիկը մի քիչ արդեն հաստ ա

  • Մարտ 23, 2011 at 3:42 pm
    Permalink

    UPD Ն որն ա???

  • Մարտ 23, 2011 at 3:49 pm
    Permalink

    UPDate 🙂

  • Մարտ 23, 2011 at 4:12 pm
    Permalink

    Արտակ ջան ինձ հաճախ պետք են գալիս մի քիչ նավթ /անձրևից հետո թաց փայտը այրելու համար/, չոր սպիրտ:
    Ինչպես նաև գլխարկ,կամ կեպի:
    Երևի վրան էլ արժե տանել,թե էս մասում դեռ գիշերել չկա ?

  • Մարտ 23, 2011 at 4:17 pm
    Permalink

    Գառնիկ ջան, գլխարկ կա գրած

    նաֆթը ու սպիրտը երևի խմբակային գույքի մեջ կլինի, էնտեղ պրիմուս եմ գրել, դրանք էլ կողքը կավելացնմ, ապրես:

    վրանն էլ եմ համարում խմբի գույքի մաս , դա էլ կա խմբակային գույքի ցուցակում:

    երևի վաղը արդեն խմբի գույքն էլ կքցեմ բլոգ

  • Մարտ 24, 2011 at 3:29 pm
    Permalink

    :)))

  • Մարտ 25, 2015 at 5:23 pm
    Permalink

    զոնտիկ

    • Մարտ 25, 2015 at 11:47 pm
      Permalink

      չէ էլի ։), զոնտիկը շատ վատ միտք ա, խճճվում ա ծառների ու թփերի մեջ ու խանգարում ա անիմաստ, զոնտիկը ունենք անիմաստ իրերի ցանկում ։)
      http://ablog.gratun.am/?p=504

Comments are closed.

Բաժանորդագրվիր բլոգիս նորություններին

Ես սոցիալական ցանցերում

Subscribe via RSS Feed      Հետևել տեսանյութերիս

Մուտքագրիր էլ․փոստդ

Գրանցվիր

Բաժանորդագրվի՛ր
Տարածիր 
Աջակցիր ինձ՝ տարածելով այս նյութը
Տարածել