բաժին Ի՞նչ տանել արշավ

Արշավական անհատական գույքի ցուցակը ընկերներիս օգնությամբ կարծես թե ամբողջականացվեց: Անցնենք արշավախմբի ընդհանուր գույքի ցուցակին :
Կարմիր նշանով նշված են մեկօրյա արշավի համար ոչ պարտադիր, նույնիսկ ավելորդ իրերը:

Անվանում (քանակություն)
Ծանոթագրություններ
Վրան (կախված մասնակիցների քանակից)
Կացին (1 հատ) Կարելի է վերցնել կացնի տեղը մաչետե, դե կամ էլ Թուր-Կեծակին
Ճաշ եփելու աման Այսպես կոչված կատիլոկ
Պրիմուս + վառելանյութ (չոր սպիրտ) Գազով , բենզինով կամ սպիրտով
օճառ (կախված մասնակիցների քանից)
մոծակների դեմ միջոցներ
Թուղթ Տետրի Կրակ վառելու և նշումների համար
Պղնձե բարակ լար (3-6m) ու քթի ծակ Հանկարծ չփորձվեք
հարցնեք ինչի համար
ՀակաՇոֆեռ դիսկ տուպը CD վիճակով, որ նույնիսկ
ամենատրաքած մարշուտնու CD- նվագարկիչի վրա երգի
GPS սարքավորումներ
Քարտեզներ ըստ անհրաժեշտության
Երաժշտական գործիքներ (Շվի, Կիթառ , Վառգան …)
UPD -ներ ընկերներից
կողմնացույց
ջուր խմելու ձողիկը (տռուբչկա) կարդալ մեկնաբանություններում
թել ու ասեղ տարբեր չափերի և գույների
Այս հոդվածաշարի մյուս հոդվածները

Քննարկումը բաց է, կարելի է ավելացնել կամ պակասեցնել իրեր եթե ինչ որ բան հաշվի չէմ առել: Գրեք քոմենթներում :

  1. aper pndze barak larn hnchi hamar a???
    :-)))

  2. ապեր համարձակվեցիր հա՞ , :Դ:Դ:Դ:
    դե շատ բաների ա պետք գալիս սկսած մի բան մի տեղ կապելուց, վերջացրած վրեն կրակի մոտ շոր չորացնելով ու խորոված նրբերշիկ պատրաստելով: Դե քթի ծակի հետա կապված :Դ:Դ:Դ:Դ

  3. զուգարանի թուղթը մոռացել եք ժողովուրդ!! 🙂

  4. ՖԱՆԱՐԻԿՆԵՐ ՏԱՐԲԵՐ ՏԵՍԱԿԻ ՈՒ ԶԱՊԱՍ ԲԱՏԱՐԵՅԿԵՔ ԿԱՄ ՄԱՐՏԿՈՑՆԵՐ !!!!!!

  5. Արտակ ջան, նախ շնորհակալություն հետաքրքիր պոստի համար. կարդացի երկուսն էլ, մի քանի բան էլ ես կավելացնեմ…
    Ջուր խմելու ձողիկ (տռուբչկա). սրա անհրաժեշտությունը ես ու ընկերս զգացինք մի քանի տարի առաջ, երբ մի քանի օրով գնացել էինք Արագած: Մեզ մոտ եղած ջուրը վերջացել էր, բայց ամենուրեք ձնհալից առաջացած գետակներ կային, որտեղից էլ ուզում էինք լցնել մեր ջրամանները, սակայն գետակների այսպես ասած բարձրությունը շատ քիչ էր ու հնարավոր չէր լինում մեր շշերը լցնել, հենց այդտեղ էլ հասկացանք, որ եթե մոտներս ձողիկ լիներ, ապա հիմա գոնե կկարողանայինք ձողիկով ջուր խմել:
    Թել ու ասեղ, ավելի ճիշտ՝ ասեղի մեծ տեսակը, անունը չեմ հիշում, մ-ով էր սկսում :))): Դա էլ նրա համար, որ շոր պատռվել կա, կամ ավելի վատ՝ ուսապարկ պատռվել կա, ուսապարկի թևերը պոկվել կա (ինչպես մի անգամ մեզ մոտ եղավ շատ անհարմար ժամանակ ու ավելի անհարմար վայրում):
    Առայժմ այսքանը, եթե մտքիս էլի մի բան գա, կգրեմ…

  6. լուսարձակներ, ու մարտկոցներ, ֆանարիկ , բատարեյկա, զուգարանի թուղթ գրել եմ "անհատական գույքի ցուցակում"

    կողմնացույց,ջուր խմելու ձողիկը (տռուբչկա),թել ու ասեղ -ը ավելացրեցի

  7. Nara -ջան, բարձր տրամադրությունը по умолчанию հետներս ա, շատ էլ ուզենանք չէնք կարող տանը թողնենք 🙂

Մեկնաբանությունները փակված են