in Փիլիսոփայական

կառավարելի հիմարություն

Շատ նորմալ երիտասարդական հիվանդություն է, երբ ասում են
«Ինձ ուրիշի կարծիքը չի հետաքրքրում», ու ավելին «Ինձ ոչ մեկի կարծիքը չի հետաքրքրում, ես ազատ մարդ եմ !!!»: Հա նորմալա , բայց …
Ներքուստ իհարկե պետք չի լինել ոչ մեկի կարծիքի գերին …
Ու, ա՛յո,  պետք է թքած ունենալ բոլոր կողմնակի կարծիքների վրա … Ու միշտ Նիցշեի հետ արտասանել «Որովհետև այդպես է ուզում իմ Կամքը»:
Բայց կարծիքը դա գործիք է … լավ էլ в рифму, ստացվեց 🙂
Ազատությունը դա անտարբերություն, անպատասխանատվություն ու անխելքություն չի …
Ու իրական ազատությունը այն է, որ դու քո պոխուիստության անտարբերության գերին ու զոհը չդառնաս հանկարծ …
Ու կարծիքը պետք է խելացի օգտագործել …

ՀԳ: Կաստանեդան մի հատ հետաքրքիր կոնցեպցիա է առաջարկում, կամ ավելի ճիշտ մեթոդ: Այն կոչվում է «կառավարելի հիմարություն»(управляемая глупость): Սրա իմաստը այն է, որ ծայրահեղ ինդիվիդուալիստը, որը այսպես թե այնպես պիտի շփվի հասարակության հետ, կարող է այդ հասարակական կապերը ստեղծել ու պահպանել «կատարելով անիմաստ արարքները այնպես՝ կարծես դրանք շատ կարևոր են»:

ՀԳ2: Բաղնիքում լավ մտածվում է, իսկ զուգարանում լավ կարդացվում …

  1. զուգարանի հետ համաձայն եմ :-Ճ

  2. ապեր բաղնիքում էլ ուշադիր կլինես, կհամաձայնվես 🙂

Comments are closed.

Webmentions

  • Դեքստեռ « alterenergos April 4, 2011

    […] սեռիալը, ուպռավլյաեմի գլուպստի ու ստիռանիե լիչնոյ իստորիի դասընթաց ա Share […]