բաժին Փիլիսոփայական

Չմարող Հավատ

Ուրեմն մի ազգակից ունեմ …
51 տարեկան …
Քանդակագործ ու փիլիսոփա …
Մարդ որը մասնակցել է արցախյան ազատամարտին, 80-90 ական թվականների ժողովրդական ընդվզումներին …
Հետո եկար տարիներ ապրել է Ռուսաստաում, Եվրոպյի տարբեր եկրներում և այլն …
Հոգևոր ազատության մեծ ջատագով …
ու նա դեռևս ամուսնացած չի … (գլուխը աջ ու ձախ տանող սմայլիկ, դժգոհ դեմքով)

Ամեն անգամ երբ ազգակցական միջոցառումեր են լինում, և հավաքվում են բազմաթիվ ազգակից-բարեկամներ, ու երկար ու բարակ ուտուշ-խմուշից ու երկար զրույցներից հետո հերթը հասնում է նրան, (դե հասկանում էք ազգակիցներ են ու բարեկամներ … ) միշտ մի թեմա է առաջ գալիս: Նրա ամուսնության թեման: Բոլոր հետաքրքրված կողմերը սկսում են նրան համոզել, թե «Ամուսնացի …. , արդեն երիտասարդ չէս … ,ժառանգորդ …, սերը կապ չունի … մեկին ուզի, հետո սերը կգա թանով ապուրն էլ հետը …» ու այդպես շարունակ, բայց այդ մարդիկ ուղակի չէն հասկանում որ եկել են սատանի մայլեն ու փորցում են քյանդրբազ խաղալ …
Զրույցներից մեկի ժամանակ նա այսպիսի մի մենախոսություն է ունենում …
«Հայ ազգը ֆալշիվի ազգ է, մենք դարեր առաջ ընդունեցինք քրիստոնեությունը, բայց քրիստոնյա երբեք չդառանաք: Հետո եկավ մարքսիզմը, մարքսիստ նույնպես չդառանք: Մենք ընկերություն էնք անում, բայց իրար չէնք սիրում, մենք աշխատում էնք բայց չէնք սիրում մեր աշխատանքը, մենք ամուսնանում ենք բայց իրար չէնք սիրում …. Եթե ես ամուսնանամ առանց սիրո, հայ ազգը կկործանվի … Ես հազարավոր մարդկանց սեր եմ քարոզել, ու եթե նրանք տեսնեն , որ ես առանց սիրո ամուսնացա, լրիվ հույսները կկորցնեն, կասեն, եթե սա էլ առանց սիրո ամուսնացավ, ուրեմն սեր չկա …»
Բայց նա իր ասածների գերին չի, ինչքան ես հասկանում եմ, նա իրոք հավատում է իր ասածներին  …
Բա, այ այսպիսի նոնկոմֆորմիզմ …

Մեկնաբանությունները փակված են

  • Նույն թեմայով գրառումներ (ըստ պիտակների)