Տարբեր էթնո երաժշտություն կա: Կա քյառթու էթնո, առանց մշակելու, կան լավ մշակումներ ՝ էլեկտրո, ջազային, մետալ և այլն, կա Բուդդա-բառ, որոնք էտքան էլ չեմ հավանում, մի տեսակ էժան են ընդհանուր առմամբ: Կա նյու-էյջ, որը նույնպես հիմնականում էժան է:
էթնոյի լավ մշակումները չպիտի զարմացնելու համար լինեն, ծիպը տեսա՞ր ինչ ձև ենք մշակել, այլ լրիվ ընդահակառակը պիտի լինի, պիտի տանի դեպի արմատները ՝ դեպի քյառթու էթնոն: Ինչպես ասենք մեր Նոր Դարը-ը , կամ ռուսական Իննա Ժելաննայան, կամ անցյալում գոյություն ունեցող Վանաձոր ջազ Բենդը, իրանց մշակած գարունան ինձ համար լավագույն մշակում է, մինչև հիմա: Նույն ցուցակում են Ահուրան, Դերգենը, Ազամ Ալին, Նուսրաթ Խանը, Ալի Ֆարկան, Ռեմեմբր Շակտին (Մաքլաֆլին) …
Ես չեմ սիրել ռադիո լսել, ինձ ավելի ֆուդամենտալ մոտեցում է միշտ դուր եկել , քաշել դիսկոգրաֆիան, լսել ծայրից-ծայր, մի քիչ կարդալ երաժշտության մասին, խմբի մասին, առանձնացնել առավել հավանածները և այլն:
Ու քանի որ հիմա Վանաձորում եմ, իսկ ձայնադարանս Երևանում, սկսեցի փնտրել ու վերջը ռաստ եկա էթնո օնլայն ռադիոկայանների, ահա երեքը, որոնք առավել հաջողված եմ համարում, սկզբում ամենալավը, հետո մյուսները ՝
Բոլոր Էթնո երաժշտության սիրահարներին խորհուրդ եմ տալիս, ու ոչ միայն սիրահարներին: