Առաջին անգամ որ կարդացի էլէկտրոնային գրքերի ընթերցիչների մասին, մտածեցի, ըհը՞ , մի նոր անիմաստ գաջեթ(սարք) են մտածել, որ անկապ փող աշխատեն, էնա կոմպը (կամ պլանշետը) կա էլի, կարդա ինչքան կտեղավորես:
Այս վերաբերմունքս երկար չտևեց, հենց ձեռքս ընկավ առաջին ընթերցիչը , սիրահարվեցի, հրաշք սարք էր:
Գիտե՞ք հիմնական տարբերությունը որն է, այն է թե ինչպես են համակարգչի LCD-ն ու լավ ընթերցիչի E-ink էկրանները համագործակցում լույսի հետ, եթե համակարգիչը ինքն է ճառագայթում լույսը, ապա ընթերցիչի էկրանը ճիշտ ընդհակառակը, անդրադարձնում է արտաքին լույսը, ու սեփական լույս չունի: Դրա հաշվին արտաքին լուսավորվածության հետ տարբերություն չի լինում, ու հետևաբար աչքը ավելի ուշ է հոգնում, գրեթե նույն բանն է , ինչ ֆիզիկական գիրք կարդաս, որը նույնպես անդրադարձնում է արտաքին լույսը: Սա չի վերաբերվում Քինդլ Ֆայր-ին, որը հեչ էլ գրքի ընթերցիչ չի, այլ մի սովորական պլանշետ, LCD էկրանով:
Մի խոսքով հմիա առել եմ, առածս Ամազոն Քինդլ Թաչ է: Որ ասեմ թե տեխնիկապես ամենակատարյալ սարքն է շուկայում գոյություն ունեցողներից, սուտ կլինի, բայց իր գինը հաստատ արժե:
Սկսեմ թերություններից
Ամազոն Քինդլը ունի իր սեփական էլգրքերի ֆորմատը, դա իհարկե կարելի էր բանի տեղ չդնել, եթե քինդլի կողմից մյուս երկու ապահովվող ֆորմատները բանի պիտանի լինեին, մեկը pdf -ն, որը դժվար է կարդացվում նույնիսկ մեծ էկրանի վրա , էլ ինչ ասեմ փոքր էկրանի մասին: Իսկ մյուսը txt: Հա մոռացա ասեմ, քինդլի ֆորմատը կոչվում MOBI:
Ասում են, որ աշխարհում ամենատարածված էլգրքերի ֆորմատը EPUB-ն է, կարելի էր սա էլ ներառել, բայց դե կապիտալիստներ են, չեն անի կյանքում այդպիսի բան: Հա, իսկ որ HTML-ն էլ չկարդաց արդեն շատ ջղայնացա:
Հիմա կայֆ բաները
- txt ֆորմատում կարդում է հայերեն ու ռուսերեն յունիքոդ տեքստ, առանց հավելյալ շամանությունների:
- ունի վայֆայ
- ունի էքսպերիմենտալ բռաուզեռ, դե չես կարող սերֆինգ անել, բայց չեղած տեղը բադրջանն էլ է միրգ
- բառարաններ-մառարաններ
- ընդգծման հնարավորություն
- ճիշտ կազմված գրքերը ունեն գլուխներով նավարկման հնարավորություն
- տառերի մեծությունը կառավարելի է
- ընթերցելիս ամեն մի գրքի համար պահում է այն տեղը ուր հասել ես
- ունի էջանիշներ դնելու հնարավորություն
Սքրինշոթներ
ահա օրինակ գրքերի ցուցակը
Ահա աշխարհում հայատառ գրված ԱՄԵՆԱ-երկրորդ նախադասությունը 😉 , իմացողները թող չասեն, թե որտեղից է, հիմա ամոթ է այս գիրքը կարդալը, հանկարծ խայտառակ կլնիմ :Ճ
Լավ անցնենք գրադարաններին ու կոնվերտացիաներին
Որտեղի՞ց ճարել ձրի գրքեր
1. Ես ունեմ մի էջ, որտեղից կարող եք բեռնել իմ քոնվերթ արած որոշ գրքեր: Ահա այն
2. Ամազոն-ից այստեղ միայն անկապ գրքեր կան անվճար, ոչ մի պիտանի ու հետաքրիր բան չգտա, համ էլ գրանցում է ուզում, ու եթե ձեր Քինդլը հատուկ պայմաններով է գնված(հատուկ առաջարկ, ավելի էժան, բայց գովազդով), խորհուրդ չեմ տա գրանցել սարքը ամազոնում, այն անմիջապես գովազդ է քաշում սարքի մեջ , կարդալիս ցույց չի տալիս, բայց դե, ինչի համա՞ր գովազդ լինի, այն ժամանակ երբ գրանցվելուց օգուտը նվազագույն է:
Եթե պատրաստվում եք գրքեր գնել ամազոնից, ապա լրիվ այլ խոսակցություն է, գրանցվեք:
3. Որոշ բաներ գտա ռուսական http://lib.rus.ec/ -ում
4. հավելում ՝ այստեղ նույնպես կան գրքեր http://flibusta.net, ընդլայնված որոնումը օգտագործելիս կարելի է միանգամից որոնել mobi ֆորմատով:
եթե այլ գրադարաններ գիտեք, ասեք:
Քոնվերթ այլ ֆորմատներից MOBI
Լավագույն տարբերակը գտնելն է այն գիրքը որը ցանկանում եք կարդալ EPUB , txt, html, fb2 կամ այլ ֆորմատով ու քոնվերթ անել դարձնել MOBI
- EPUB-ը քովերտ անել Քալիբրի ծրագրի ուգնությամբ
- txt և մյուս ֆորմատները այս օնլայն ծառայության օգնությամբ
- կայքերը քոնվերթ անելու համար օգտագործել Մոզիլա Ֆայրֆոքսի այս ընդլայնումը ՝ Push to Kindle: Բացի քոնվերթ անելուց ունի նաև այլ ֆունկցիաներ, բայց ինձ համար ամենակարևորը քոնվերթ արածը համակարգչի մեջ բեռնելու հնարավորությունն էր: Կա սրա անալոգը նաև Քրոմի համար:
Այլ օգտակար հղումներ էլԳրքերի վերաբերյալ կարող եք տեսնել իմ հղումադարանի այս բաժնում, այն անընդհատ համալրվելու է հետաքրքիր ու օգտակար հղումներով:
000_Ebook գրադարաններ և գործիքներ
Ու քանի որ ժամանակակից տանը մի ընթերցիչ ունենալը շատ քիչ է, հետագայում սպասեք այլ ընթերցիչները մասին փոստեր:
Եթե որոշել եք գնել, ապա լավագույն (ամենաէժան) ձևը հենց amazon.com-ից գնելն է, սակայն ձեզ անհրաժեշտ կլինի արտասահմանում(ԱՄՆ, Եվրոպա) ապրող մարդու հասցե, ով հետո կուղարկի ձեզ այդ սարքը:
Քինդլ-Թաչ վաճառքում այլևս չկա, սակայն կան հետևյալ ընթերցիչները:
ես էլ ունեմ էլեկտրոնային գիրք,բայց Nook ու իսկակնից խնդիր ա անվճար գիրք ճարելը,.,.,իսկ սարքից շա՜՜տ գոհ եմ
Իսկ տեղյակ եք` Երևանում որ խանութներից կարելի ա գնել քինդլ?
ցավոք չգիտեմ
մի գիրք ունեմ, Arial Armenian-ով է ու փոխում եմ mobi տառերը չի բացում, ինչ անեմ որ կարողանամ կարդալ Kindle-ով
Ենթադրում եմ, որ սկզբից պետք է կոնվերտել unicod-ի, որովհետև arial armenian-ը ոչ֊յունիքոդ տեքստ է ենթադրում, կարող եք կոնվերտել օրինակ այստեղ http://unicodenow.com/
Շնորհակալ եմ