բաժին Հայոց Լեզու

Զարդաքանդակ, բարձրաքանդակ, որմնանկար, որմնաքանդակ բառերի բացատրությունը

Ահա այսպիսի մի ճանաչողական չաթային խոսակցություն, որի պատճառը Ախթալայի մասին բլոգային գրառումը գրելն էր

me:  Բարև քիրա

 Eva:  բարև Արտ ջան:)
 me:  եկեղեցիների մեջ որ նկարներ են լինում պատերին, դա հունց ՞ ա կոչվում .)
 Eva:  որմնանկար՞
կարծում եմ
 me:  հաաա, երևի
ապրես, իսկ դրսի քանդակները՞
բարձրաքանդակ ՞ հա ՞
 Eva:  մմ
մի րոպե մտածեմ
 Sent at 3:05 PM on Wednesday
 Eva:  որմնաքանդակ՞
որմնաքանդակը բարելյեֆն ա
նույնն ա՞
դա նկատի ունես՞ այսինք
ն
 me:  չգիտեմ, դե որ ախթայալում նայում էինք, են զարդաքանդակները, դրսի
 Sent at 3:08 PM on Wednesday
 Eva:  մեր սրբագրիչի հետ էի փորձում ճշտել
գիտես, կարծում եմ որ զարդաքանդակն ամենանեյտրալն ա, որմնաքանդակը սպեցիֆիկ հենց եկեղեցուն ա վերաբերում
իսկ բարձրաքանդակը ինչ-որ առանձնահատկություն ունի, որը, դեռ չեմ կարողանում հասկանալ, հեսա մի հոգու էլ կհարցնեմ
 me:  բարի, հարցրու
 Eva:  պատի մեջ փորագրված տառերը որմնագրերն են, մեկ էլ:)
 me:  :)
 Sent at 3:16 PM on Wednesday
 Eva:  Արտ, ինչքան հասկանում եմ բաձրաքանդակը հենց ուղղակի իմաստ ունի, այսինքն բարձր, ճակատային մասերի քանդակներին ա վերաբերում
տես օրինակ ստեղ էդ ակնհայտ ա
կարծում եմ, որ որմնաքանդակ կամ զարդաքանդակ գործածելը հաստատ սխալ չի
 me:  օկ, շատ ապրես Եվա ջան
.)
 Eva:  բան չարեցի:) դու էլ ապրես:)
 me:  արեցիր էլ մի սկսի .)
 Sent at 3:24 PM on Wednesday
 Eva:  ահա, գտա տարբերությունը
բարձրաքանդակը — գորելյեֆն ա
Որմնաքանդակը — բարելյեֆն ա
 me:  հաա, պարզա ապրես .)
 Sent at 3:32 PM on Wednesday
 Eva:  և զարդաքանդակը օրնամենտն ա
Ուֆ, հանգստացա :))
 me:  հիմա էտ պատկերները ինչ են ՞
 Sent at 3:34 PM on Wednesday
 me:  են շրջանաձև բեները
օրնամենտ են ՞
 Eva:  երևի ամենաշատը զարդաքանդակի են մոտ Արտ, որովհետև տենց արտահայտված վիպուկլըսծ չունեին չէ՞
 me:  թե բարելյեֆ
 Eva:  ինձ թվում ա օրնամենտ, վսյոտակի, ըստ նկարագրության դրան ա համապատասխանում ոնցոր ամենաշատը
 me:  հա, երևի
 Eva:  ըհը, սրբագրիչից նոր մի հատ էլ հաստատում եկավ
զարդաքանդակ (օրնամենտ)-իբրև զարդ ծառայող քանդակ, որի հիմքում ընկած են կրկնվող երկրաչափական տարրեր կամ բուսական ու կենդանական թեմաներ
:)
 me:  օօ, էտա որ կա
 Eva:  բարձրաքանդակ (հորելեֆ)- քանդակ, որ հարթ մակերեսի վրա բարձրանում է իր ծավալի կեսից ավելի :)
 Sent at 3:36 PM on Wednesday
 me:  դեմ չես որ ես չաթի խոսակցությունը գցեմ բլոգ ՞
:)
 Eva:  չէ իհարկե:))
 me:  դե լավ ա , ապրես .)
 Eva:  դու էլ ապրես:)
 Sent at 3:39 PM on Wednesday
Ամփոփում
Բարձրաքանդակը – գորելյեֆն է
Որմնաքանդակը – բարելյեֆն է