բաժին Ինտերնետ, Փիլիսոփայական

Ներսից և դրսից

Միևնույնն է , աշխարհը ներսից գրավես թե դրսից …
 Օրինակ Գուգլը աշխարհը դրսից է գրավում, ուզում է ամբողջ ինտերնետը իր մեջ ներառի, ու բոլորին վերահսկի նրանց կատարած փնտրումներով ու նրանց այցելած էջերով: Ասում են , որ գուգլը չունի կանոնակարգ թե երբ ու որ ինֆորմացիան ջնջի իր տվյալների բազաներից: Միայն մի միտք է առաջանում, նրանք ոչինչ չէն ջնջում, ու եթե գուգլի սողունը ( crаwler -ը) ինչ որ մի էջ կերավ մի անգամ, այլևս դա ոչ մի տեղ չի կորչի: Գուգլը ցանկանում է ամբողջ ինտերնետի բեքափ ունենալ … ու դառնալ ինտերնետի արտաքին թաղանթը …
 Մյուս մեծ վիրտուալ օլիգարխը ՝ ֆեյսբուքը, լրիվ հակառակն է անում, նա ցանկանում է ինտերնետին տիրել ներսից: Էջերի ներսից, դրա համար նրան պետք չի ոչ մի սողուն, վեբվարպետները սեփական ձեռքերով կտեղադրեն իրենց էջերում ֆեյսբուքի լրտեսներին, լրտեսների անուններն են «Լայք» ու «Շեըռ»: Ու այս լրտեսները կհետևեն մեզ բոլորիս, գրեթե բոլոր վիրտուալ վայրերում: Ու համբերատար կհաշվեն ու կգրանցեն մեր ներկայությունը տվյալ վայրում և մեր վերաբերմունքը տվյալ խնդրին : Ու այսպես ֆեյսբուը ցանկանում է դառնալ ինտերնետի ներքին կյանքը ու ինտերնետի հոգու տերը:
 Այս ստրատեգիական հնարքները բնավ նոր բան չէն: Միշտ եղել են զավթիչներ, որոնք զավթել են երկիրը դրսից, զենքի ուժով: Ու զավթիչներ, որոնք գրավել են երկրները ներսից, օգտագործելով լրտեսներ ու իրականացնելով խարդավանքներ …
 Կա նաև մի այլ շերտ այս փիլիսոփայության մեջ, եղել են զավթիչներ, որոնք կարգ ու կանոն են բերել գրավված տարածքներում, ու մյուսները, որոնք միայն ալան-թալան են արել ու հեռացել …

  • Նույն թեմայով գրառումներ (ըստ պիտակների)