բաժին Պայքար

Հունգարիան, Ադրբեջանն ու Մենք

Ոչ մեկի համար գաղտնիք չի, թե ինչ է կատարվել երեկ, բայց կարծում եմ, որ կատարվածից հետո ցանցում կատարվող իրավիճակը մի քիչ խորանալ է պահանջում:

Ո՞ր կետերով ենք մենք բոլորս համաձայն, բոլորս ինկատի ունեմ լիբերալներիս ու պահպանողականներիս:

  • սաֆարովը հանցագործ է, ու պիտի իր պատիժը կրեր, իսկ պատիժը չկրելը ու «հերոսանալը» մեզ բոլորիս համար կրկնակի վիրավորական է:
  • հունգարիան ծախել է սաֆարովին փողի դիմաց (ո՞վ ա կասկածում)
  • սաֆարովը այլևս չի վերադառնալու հունգարիա, ու հնարավորինս չի բացակայելու ադրբեջանից, վախենում է իհարկե իր կաշվի համար

կարծես թե վերջ, համաձայնությունը ավարտվեց

Այսօրվա Ցույցերը
որտե՞ղ էր պետք անել ցույցը, իհարկե կարելի էր անել նաև մի քանի տեղ, եթե մենք մի քիչ ավելի շատ ակտիվ քաղաքացիա-քաղաքական մասսա ունենաիք: Ու դա բնական է , որ տարբեր քաղաքական ուժեր ու հասարակական շարժումներ կարող են տարբեր եղանակներ ընտրել պայքարելու համար: Բայց չէ, դա չանցավ, պիտի մի տեղ արվեր, համենայն դեպս մարդիկ այդպես էին մտածում, երբ հայտնվեցին մի քանի ֆբ.-ական իվենթներ, կոչեր էին լսվում միավորել ցույցերը, անել նույն ժամին ու նույն տեղը, ու այստեղից արդեն սկսվեց խառնաշփոթը: Մեկը միանգամից կապում էր ներկա իշխանությունների բացթողումների հետ, ու սլաքը ուղղում բաղրամյան փողոց, մյուսը կապում էր հանցաքարի հետ, ու երկթեմա-համեմատական ցույց անում, մյուսը բա ՝ գնանք հունգարիայի հյուպատոսարան, երրորդը ՝ ԱԳՆ: Իրականում սա նույնպես նորմալ է, բոլոր մոտեցումներն էլ իրավունք ունեն գոյություն ունենալու, ու այս բոլոր կառույցներն էլ իրենց մեղքի բաժինը ունեն, իսկ մեղքի չափը մի տեսակ դժվար է հասկանալ ֆեյսբուքյան հիստերկայի մեջ:
Շատ երկարեց, ասածս այն է, որ իրականում կապ չունի թե որտեղ հավաքվել, կարելի էր ցանկացած տեղ հավաքվել, միևնույն ժամին, ու նույնիսկ այդ վայրերից տարբերվող որևէ այլ տեղում , այլ մի սիմվոլիկ վայրում, սա մթա 5-րդ դարը չի, որ անպայման պետք է պատուհանների տակ գոռգոռալ, որ քո ձայնը լսվի: Իսկ հետո շարժվել, ու բոլոր այս տեղերում հնչեցնել համապատասխան պահանջները: Կոնկրետ տեղեր գնալը իմաստ կունենար միայն այն դեպքում, եթե մենք պատրաստվեինք անժամկետ բոյկոտ անել, նստել շաբաթներով, հացադուլ, ֆլան-ֆստան … Իսկ այսօր բողոքի ցույցեր էին …
Բայց մի լավ բան կար, հունգարիայի հյուպատոսարանի մոտ հավաքված մարդկանց զգալի մասը հետո միացավ ագն-ի մոտ տեղի ունեցող ցույցին, մտածում եմ, որ մի մասն էլ հետո գնաց հանցաքար մի խոսքով ինչ որ մի միասնության տարր կար:

Հա իմիջայլոց կարծես թե բաղրամյանում այդպես էլ ցույց չեղավ, նաև դաշնակցությունը, որը կարող էր շաաաատ մարդ հանել փողոց, նույնպես լուռ էր, բան չհասկացա …

Օրվա ընթացքում կրքերը դեռ թեժ էին, նույնիսկ երեկոյան:
Մեկը գոռում է, «գրանտակերները», ինչու՞ չեն միանում, ու մասամբ ճիշտ էր այդ գոռոցը
Մյուսը բա, էս ազգայնամոլները ի՞նչ են անում, դրանք լրիվ բթամիտ են և այլն … հա կար բթամտության տարրեր …
Բայց ամենակարևորը էմոցիաներն են, որ՞ առանց դրանց, ու որքան ավելի շատ էնքան ավելի լավ: Մեզ համար չէ իհարկե, այլերի համար:
Ու մեկել ամենախելացիները, իրենց խելացի հոդվածներով, որ տեսեք «ես ինչ խելացի եմ», «ես հզոր վերլուծություն եմ արել», առանց հասկանալու որ սուս մնալով չվնասելը ավելի կարևոր է , քան թե յանմ խելոք զրուցներով գործին վնասելը, ու մեր ազգի երկու թևերը գզվացնելը իրար հետ:

Հիմա մտածեմ հակասությունների մասին
— Ի՞նչ անել
— Բողոքել միջազգային կառույցներին
— Կօգինի՞
— Չգիտեմ, բայց դա խաղի կանոններն են, պիտի անենք
— Ու վե՞րջ
— Չէ իհարկե, սաֆարովին բաքվում գյուլլել (ընկե՛ր ջան գինի լից)
— Բայց դա օրինական ճանապարհ չի
— Հա, բայց ովա՞ ասում որ օրինական ա, գյուլլե՛լ, արդարությունն է պահանջում
— Մեր պետությունը դաբռո չի տա
— Հա՜՞, տեսա՞ր դու, հեչե՛լ տա, գյուլլողը կգյուլի, պետության թույլատվությունը պետք չի
— Բա հետո՞
— Հետո չէ, զուգահե՛ռ, զուգահեռ պահանջներ դնել հունգարիայի առաջ, սխալվել ա, պիտի ստանանք
— Ո՞նց

— Օրինակ այ սենց կամ էլ այ սենց, կամ էլ երկուսը միաժամանակ, այլ տարբերակներ էլ հուսով եմ կլինեն
— Կստացվի՞ բայց,

— Կապ չունի, մեղավորը միշտ էլ ավելի վատ դիրքում է, կարելի է դրանից այլ օգուտներ էլ քաղել, մի քիչ հրեական բան լինի կարծես, բայց դե քաղաքականություն ա, պիտի կարենաս պարտությունդ հաղթանակի վերածես

— Նորից կապեր վերըստեղծե՞նք, հո գիժ չես, նա մեզ հետ այսպես վարվեց

— Չէ, ապո, տաք սրտով, բայց սառը ուղեղով, չկան թշնամի ու ընկերներ պետություններ, կան պետական շահեր, ու եթե կարենանք ստանանք, հետո ի՞նչ կա որ, կարանք նորից հարաբերություններ ունենանք հետը, բայց արդեն մեր կողմից դոմինանտ սեռական կլինեն այդ հարաբերությունները:

-Տեսա՞ր ամն նախագահը անհանգստացել էր այդ կապակցությամբ

-Վա՜յ անհանգստացնեմ ես դրա մամային

-Իսկ ռուսաստանի նախագահը կարծես ձեն չի հանել, հանգիստ իրա համար իրա գործերով ա զբաղվում

-Վա՜յ հանգստացնեմ ես դրա մամային

ՀԳ: Էնքան մարդու էի ցանկանում «չռփել» որ էլ չասելու, բայց նենց ա ստացվել, որ հակասության մեջ գնտվող ճամբարներում ընկերներ ունեմ, իսկ ընկերները ամենից թանկ են, աղմուկը կանցնի կգնա, լուծում էլ հուսով եմ կգտնվի: Բայց անտեղի ասված խոսքերը միշտ էլ կհիշվեն … Ու ընդհանուր գործին դրանից վնասը ավելի մեծ է, քա օգուտը:

ՀԳ2: Ոչ ոք թող հանկարծ չկասկածի, որ քնած տեղը մարդ սպանողը Հայաստանում կարող էր հերոս կոչվել, սա հատկապես բոլոր տիպի տոլեռաստներին եմ ասում , ազգերը ու մարդիկ գուցե հավասար են (սա դեռ երկար խոսալու թեմա է, դրա համար եմ ասում գուցե), բայց ոչ մի դեպքում նման չեն:

ՀԳ:3 Հիմնական բաների մեջ միություն, երկրորդականների մեջ՝ ազատություն, ամեն ինչի մեջ սեր: Չեմ հիշում ով է ասել 😉

  1. Ապրես լավն էր: Էս խոսքերն էլ Հովհան Ոսկեբերանինն ա 😉
    “Հիմնական բաների մեջ միություն, երկրորդականների մեջ՝ ազատություն, ամեն ինչի մեջ սեր: Չեմ հիշում ով է ասե”

    • Ապո դա Պողոս առաքյալն ա ասել, իսկ Ոսկեբերանը կրկնել ա, փաստորեն հավատացիր որ չեմ հիշում, հրաշալի ա :Դ

      • Դե միտքս Ոսկեբերանն եկավ, համ էլ մտածեցի մոռացել ես ով ա ասել, ինչը նորմալ ա: Ես էլ էի մոռացել տես 😉

  2. Երեք կարևոր նկատառում գրառմանդ հետ կապված.
    Նախ, քննարկումից դուրս ա էդ սողունի գլուխը ուսերից անջատելու հրատապությունը, ու ոչ մի հայի վեջը չի կարա լինի դրա՝ ուրիշներին մատուցելու օրինականության կամ բարոյականության մեջ խորանալ-չպորանալը: Պիտի հատուցի: Վերջ: Ու ամեն դրա պես սողուն պիտի իմանա ինչով ա վերջանում հայի կյանք խլելը:
    Հետո, ես քննադատում եմ բոլոր էն հայերին, որ կապում են էս ամենը քո ասած հանցաքարի, օլիգարխների, իշխանություն-օպոզիցիա գզվրտոցի, կաշառակերության, մեր կողքի հարևանի հարբեցության, եղանակի, Սեվանի ջրերի մակարդակի և այլնի հետ: Ինչքան կարելիա… ինչքան կարելի ա ամեն տեղի ու անտեղի բան խառնել իրար: Ընդունում ենք մեր իշխանությանը ամբողջովին, ինչպիսին այն հիմա կա… թե ոչ… բացարձակ կապ չունի միջազգային քաղաքական էս պատուհանի հետ, որ ստեղծվել է: Ու փոխանակ մարդիկ միանան ու օգնեն, որ հարցը ստանա առավելագույն միջազգային մասշտաբ, որ ազգը ստանա էն դիվանագիտական առավելությունները, որ իրապես էս իրավիճակում կարողա, մեջից էլի դաշյուններն առած խոցոտում են, որ շեղեն, ծնկի բերեն նրանց, որոնց վրայա էդ առավելությունները պաշտոնապես գլուխ բերելը: Եղբայր, հետո կպոռաք ձեր օպոզիտիվ Լևոն-մևոնը.. հիմա դրա վախտը չի, էլ ո՞նց ասեմ…
    Ու վերջապես: Եթե Եվրոպան սենց շարունակի, Հայաստանը պիտի վերջնական անվստահություն հայտնի Ադրբեջանի՝ որպես բանակցային կողմ ադեկվատության վերաբերյալ ու ճանաչի Ղարաբաղը որպես անկախ պետություն:
    Էսքանը:

    • Դե տես , դու էլ ես մի այլ հարց բերում մեջտեղ, ասում ես ճանաչեն Արցախի անկախությունը, կասես, որ դրանք կապված են, կասեմ հա, իհարկե կապված են, բայց նույն ձևով կապված են նաև մյուս հարցերը, ես էլի եմ ասում դրանց մի մասը կարող են նաև անկեղծ մոտեցումներ լինեն, բայց էսքան իրար հանդեպ անհանդուրժողականությունը մեր հախից կգա, էսքան հստերիան ու աղմուկը …
      գիտես ինչումն ա ամենամեծ խնդիրը, որ լիբերալ ու պահպանողական թևերի միջև բուֆեր չկա, չկա հավասարակշռող մարդկային բավարար զանգված, էտ պայքարը հավիտենական ա ու միայն այդ պայքարի արդյունքում են զարգանում ազգերը, բայց եթե լուրջ հագնեն իրար ու հանկարծ մեկն ու մեկը հաղթի վերջնականապես, մենք բոլորս կթքենք, դրա համար պետք են մարդիկ ովքեր կկարենան այս հավասարակշռությունը պահել, լիբեռալին պտի բացատրես ու ասես , որ ազգային կա, ու դա շատ կարևոր ա, ու առանց արմատների ծառ ու բուն չի լինում,ինչ մնաց պտուղ, ոչ թե թռնես դեմքին ու միանգամից ասես, որ դու աննասուն ես ու այլ նմանատիպ բաներ, իսկ պահպանողականին պտի բացատրես, որ աշխարհը առաջ ա գնում, ու եթե դու պահպանում ես, թող մյուսները զարգացնեն, բայց դու հսկի …

  3. Էս ի՜նչ մի ջղայն ստացվեց :Ճ զգացվում ա չէ, որ առավոտից գլուխս էս թեմայից չեմ կարում պոկեմ 😉 Ապրես Արտ ջան, վերջը լավ լինի:

    • բա, իսկ դու ասում ես, իմ ասածն էլ էտա, որ առանց էտքան էմոցիաների կարողա հնարավոր լիներ իրար լսել, որովհետև եթե մեկը քո հետ համամիտ չի դա չի նշանակում որ նա միանշանակ կամ սրիկա է, կամ էլ հիմար … բայց ես երկու կողմում էլ դա տեսա, հազարավոր քոմենթների մեջ մի կամ երկու հատ սթափ բան էր ասվում (չեմ ասում ճիշտ), մնացածը համատարած լաչառություն էր:

  4. Պահպանողականը նույնպես կարա զարգացնի, իսկ լիբերալը կարա շատ բան փչացնի: Դու գիտես, որ հոգու խորքում, շատերս ենք “քյարթ”, գիտես ինչ եմ ասում 🙂
    Էն, որ էդ երկուսի առողջ հիբրիդը կփրկի աշխարհը.. կամ Հայոց հարցին լուծում կբերի.. վիճելի հարց է: Ու դա լրիվ այլ թեմա է..
    Համաձայն եմ, ես էլ եմ բացի հատուցումից, մի հարց ևս շոշափում: Բայց դու համեմատիր դրանք: Գնանք իշխանության գլուխը կտրենք, ասելով որ իրենք են մեղավոր էս, անցած ու լիքը ուրիշ բաների մեջ, թե վերջապես Ղարաբաղի քսան տարվա հարցին ֆունդամենտալ մի լուծում տանք: Կամ, էն իրավիճակը, որ հիմա տիրում ա մեր տարածաշրջանում, էս պատերազմների ամպերը, որ օրումեջ կուտակվում են մեր գլուխների վերևները..
    Մենք հիմա ուղղակի իրավունք չունենք ներազգային հարցերով զբաղվել, միայն համազգային:

    • Ինձ համար դա օրվա լույսի պես պարզ է, որ ցանկացած առողջ հասարակության մեջ, պիտի երկու թև լինի, չեմ ասում առողջ հիբրիդ, որովհետև երկու կողմն էլ առողջ է (չհաշված անհրաժեշտաբար առաջացող հիստերիկներին ու լաչառներին) ու եթե դա չլինի ցանկացած հասարակություն պիտի դեգրադացվի,հետո որ ասում ես Հայոց հարցը լուծվի, ոչ մի անգամ էլ չի լուծվելու, որովհետև եթե աշխարհին էլ տիրանաս, Եղեռնն էլ ընդունեն, բոլոր հարևաններդ էլ դառնան հլու հնազանդ, կամ էլ նույնիկ դաշնակից, պայքարը պիտի միշտ էլ մնա, որովհետև եթե միշտ էլ կգտնվեն ուժեր, որոնք հակառակ են, սա նույն հակասությունների միասնության ու պայքարի օրենքից է բխում որտեղից նաև բխում է երկու թևերի առկայության անհրաժեշտությունը, լավ, սա անցանք էլ չենք խորանում, որովհետև ավելի շատ փիլիսոփայական հարց է

      Հասկացիր, դա այդպես ասելով չի, որ «հիմա համազգային հարց ունենք, թողե՛ք ներազգայինը», դա նույն բանն է, որ հիվանդ մարդուն տանես պատերազմ: Օրգանիզմը հիվանդ է, եթե չբուժես չես կարող, չեմ ասում անպայման գլուխն ա պետք կտրել, բայց ներքին հզորացման խնդիրներ ա պետք լուծել, իրար լսել ա պետք ու իրար հետ խոսել, ներազգային անլուծելի հարցերը առաջացնում են համազգային անլուծելի խնդիրներ: Ես համոզված եմ, որ մենք ավելի շատ նմանություններ ունենք բոլորս, քան տարբերություններ:

      Հետո գիտես ի՞նչ, Արցախի հարցի ֆունդամենտալ լուծումը էն կլինի, որ ընդեղ լիքը մարդ ապրի ու կապված լինի հողին, իսկ ստեղ ուժեղ ու հարուստ պետություն, որի համար արդեն կարևոր չլինի, թե միջազգային պոռնիկները (ծախու իմաստով) կընդունեն Արցախի անկախությունը, թե չեն ընդունի, դա իրականում ոչ մի կապ չունի, եթե դու դեֆակտո անկախ էս, դե յուռե անկախությունը քեզ պետք չի:

      Ես համաձայն եմ, որ իդեալական տարբերակը էն կլիներ, որ ոչ ոք չխառներ իր պայքարի մյուս տարրերը այս գործում, ուղղակի հավաքվեինք ու վերջ ու ասենք Հայազնի դրոշների կողքին ասենք դաշնակցության, թեղուտեցիների, հհկ, հակ-ի, սարդարապատի ու մյուսների դրոշներն էլ լինեին, բայց դա ինչպես տեսնում ես անհնար է, ու էլի նույն իրար ասածի վրա չմտածեու ու միայն իրար մեղադրելու ու ատելու պատճառով:

      Ոչ մեկը թող ազգի ամբողջ դարդը չվերցնի իր վրա, ու հանկարծ չմտածի որ ինքնա կամ իրա կազմակերպությունն ա էս ազգի փրկիչը, սա իմիջայլոց Լեռնեցին ասավ էն օրը, շատ դուրս եկավ էս միտքը, բայց էս արատով լրիվ կուսակցություններն ու կազմակերպությունները տառապում են, ինչպես նաև բազմաթիվ անհատներ, ինչքան որ ես եմ հասկանում, ցավոք իհարկե

Մեկնաբանությունները փակված են