Ի՞նչ տանել արշավ մաս 3 (արշավական դեղատուփ)

Այս դեղամիջոցների ու բժշկական իրերի ցուցակը կազմված է 5-6 հոգանոց 2-3 օրյա արշավի հաշվարկով:
Քաթի տակ արշավական դեղատուփի պարունակության ցուցակը, որոշ մեկնաբանություններ, նաև Հայաստանի օձերի մասին տեղեկություններ:

Անվանում (քանակություն)
Անհատական պակետներ (3 հ.)
բինտ (4 հ.)
ջերմաչափ (1 հ.)
ժգուտ (1 հ.)
բուլավկաներ (6 հ.)
մկրատ (1 հ.)
պինցետ (1 հ.)
պիպետկա (1 հ.)
բամբակ (100 գր.)
վիշնեվսկու քսուկ (50 գր.)
սպիրտ բժշկական (100 գր.)
նաշատիր սպիրտ (25գր.)
յոդ 5% – անոց (50 գր.)
կալիումի պերմանգանատ (1 տուփ)
ջրածնի գերօքսիդ 2%- անոց (100 գր.)
կատվախոտի կաթիլներ (վալերիանկա) (1 շիշ)
վալոկարդին կամ կարվալոլ (1 ֆլակոն)
կորդամին (1 ֆլակոն)
վալիդոլ (1 ֆլակոն)
նաֆտիզին (1 ֆլակոն)
ասպիրին (20 կոճակ)
անալգին (20 կոճակ)
ստրեպտոցիտ (20 կոճակ)
պիպոլֆեն (20 կոճակ)
նոշպա (1 ֆլակոն)
ամիդոպիրին (20 կոճակ)
բեսալոլ (20 կոճակ)
հազի դեմ կոճակներ (10 կոճակ)

Բացի վերը նշվածներից անհրաժեշտ են նաև ներակման համար նախատեսված դեղամիջոցներ:

Անվանում (քանակություն)
Ծանոթագրություններ
կոֆեին օգտագործվում է արյունահոսությունների և շոկի ժամանակ ճնշումը բարձրացնելու համար (10% լուծույթը 1մլ)
պրոմեդոլ ուժեղ ցավազրկող
ցիտիտոն շնչառական կենտրոնի ակտիվացման համար, շոկի, կայծակահարության դեպքերում (ներարկում են 1մլ լեզվի տակ)
անալգին ցավազրկող (50% լուծույթ, 2 մլ , ենթամաշկային)
պոլիվալենտ հակաօձ շիճուկ օձերի խայթոցների դեպքի համար՛ (կամ առանձին առանձին շիճունկներ, տեղանքում հանդիպող օձերի բոլոր տեսակների համար),  «անտիգյուրզին»
հակակարիճ շիճուկ
ներակիչներ (4-5 հատ)

Դեղերի ազդեցության հակիրճ նկարագրություն
Սիրտ-անոթային
Կատվախոտի ոգեթուրմ – ընդունում են 15-20 կաթիլ սրտի շրջանում ցավերի դեպքում, օրը 3-4 անգամ
Կարդոմին – 15-20 կաթիլ, օրը 2-3 անգամ սրտային անբավարարվածության դեպքում: Ինչպես նաև ոչ լուրջ տրավմաների դեպքում:
Վալիդոլ – 1 դեղահաբ օրը 2-3 անգամ, սրտի շրջանում ցավերի դեպքում:
Կարվալոլ – 20-31 կաթիլ հաճախացված սրտի աշխատանքի ժամանակ և սրտի շրջանի ցավերի դեպքում: Կարելի է ընդունել նաև որպես թեթև քնաբեր:

Ցավազրկող
Անալգին – 1 դեղահաբ օրը 2-3 անգամ տրավմաների դեպքում, տրավմայի պահին տուժածին տալիս են միայգամից 2 դեղահաբ:
Ամիդոպրին – գլխացավերի և ատամնացավերի դեպքում, նաև տրավմատիկ վնաասվածքների դեպքում: 1 դեղահաբ օրը 3-4 անգամ: Որպես ջերմիջեցնող և ցավազրկող միջոց:
Բեսալոլ – 1 դեղահաբ, օրը 3-4 անգամ սննդային խաղտումներից առաջացած ցավերի դեպքում, ինչպես նաև ցավագին դաշտանի դեպքում:
Նոշպա – 1 դեղահաբ, օրը 3 անգամ, ստամոքսա-աղիքային խաղտումների դեպքում:

Հակաբորբոքիչ
Ստրեպտոցիտ – 2 դեղահաբ , օրը 3-4 անգամ վերին շնչառական ուղիների կարարի դեպքում, նաև անգինայի լայն վերքերի դեպքում
Ասպիրին – 1 դեղահաբ, օրը 3 անգամ որպես ջերմիջացնող միջոց:
Հազի դեղահաբեր – 1 դեղահաբ օրը 3 անգամ

Հակաալերգիկ
Պիպոլֆեն – հատապտուղներով և սնկերով թունավորվելուց հետո առաջացող крапивниц-ա ի դեպքում:
Դիմեդրոլ – տարբեր տիպի ալերգիաների դեպքում 1-2 դեղահաբ, օրը 2 անգամ:

Բորոր նշված ներս ընդունվող դեղամիջոցները օգտագործվում են
սննդից 30 ր. առաջ, կամ սննդից հետո 1 ժամվա ընթացքում, եթե չկա այլ ցուցում : Դեղատուփ անհրաժեշտ է հավաքել նաև հաշվի առնելով արշավի յուրաքանյուր անդամի առանձնահատկությունները: Առանձնահատկություննեը կարող են լինել, տարբեր դեղամիջոցների նկատմամբ օրգանիզմի ռեակցիաները, հիվանդությունների առկայությունը և այլն …

* Հայաստանի թունավոր օձերի մասին

… օձերն առավել վտանգավոր են մայիսի վերջին և հունիսի սկզբին, ինչպես նաև օգոստոսի վերջին և սեպտեմբերի սկզբին:

Հայաստանի թունավոր օձերը

Հայաստանում կա 4 տեսակի թունավոր օձ, նրանցից երեքն իժերի ընտանիքին են պատկանում:

Կովկասյան իժ (Vipera kaznakowi): Սրա երկարությունը միջինը 30-40 սմ է, երբեմն հասնում է 70 սմ-ի: Արուները մի քիչ ավելի կարճ են, քան էգերը, և ավելի վառ գունավորում ունեն: Որպես կանոն, կովկասյան իժերը դեղնանարնջագույն կամ վառ կարմիր են` սև նախշերով: Երբեմն հանդիպում են նաև սև առանձնյակներ` գրեթե աննկատ դեղնակարմիր նախշերով:

Տափաստանային իժ (Vipera ursinii): Սա մոտ 50-60 սմ երկարություն ունի, էգերը արուներից մի քիչ ավելի խոշոր են: Գլուխը երկու կողքից ասես սրված լինի, մարմինը մոխրագույն է` մուգ նախշերով: Տափաստանային իժը բավական հազվադեպ է հանդիպում: Նա բնակվում է հիմնականում տափաստաններում, ջրամբարների մոտ և քարքարոտ լանջերին: Տափաստանային իժը թունավոր է, նրա թույնը կարող է նույնիսկ սպանել մարդուն, բայց նրա խայթոցից մահվան դեպքերը շատ հազվադեպ են:

Հայկական իժ (Vipera xanthina): Սա ամենախոշոր իժերից մեկն է և 80-100 սմ երկարություն ունի (կարող է հասնել մինչև 1,5 մ-ի): Մոխրադարչնագույն մարմնի վրա նարնջագույն կամ շագանակագույն նախշեր են, պոչի ծայրը գրեթե ամբողջովին դեղնանարնջագույն է, գլխի համեմատաբար բաց գույնի վրա երևում է երկու մուգ թեք գիծ:

Հայկական իժը թունավոր է և շատ վտանգավոր:

Հայկական իժի խայթոցի դեպքում երբեք չի կարելի սրսկել անտիգյուրզին դեղամիջոցը:

Գյուրզա (Vipera lebetina): Սա Հայաստանի ամենախոշոր (մինչև 175 սմ) և ամենավտանգավոր օձն է: Նա ունի «տափակ» դեմք, հաստ մարմին` մոխրագույն կամ կարմրաշագանակագույն: Մեջքին մուգ դարչնագույն կամ նարնջագույն բծեր են, կողերին` ավելի մանր բծեր: Գլուխը միագույն է, առանց նախշերի: Երբեմն հանդիպում են նաև ամբողջովին միագույն առանձնյակներ:

Միայն մի հարց է բաց մնում Հայկական իժ -ի խայթոցի դեպքում ի՞նչ դեղամիջոց է անհրաժեշտ օգտագործել …

Հղումներ թեմայի մեջ ավելի շատ խորանալ ցանկացողների համար
Հղում 1
Հղում 2
Հղում 3 (Հայաստանի օձերի և կարիճների մասին)

Այս հոդվածաշարի մյուս հոդվածները


4 thoughts on “Ի՞նչ տանել արշավ մաս 3 (արշավական դեղատուփ)

  • Ապրիլ 22, 2011 at 12:44 pm
    Permalink

    презерватив երբեմն :-ՃՃՃ

  • Ապրիլ 22, 2011 at 12:48 pm
    Permalink

    բան չասեցի :), կարող ա և պետք լինի, բայց բեր դա անձնական գույքի ցուցակում դնենք :Դ:Դ:Դ

  • Ապրիլ 22, 2011 at 3:55 pm
    Permalink

    Անտիգյուրզինը լավ բան ա, բայց արշավի տանելու հարմար չի՝ դրա համար սառնարան էլ ա պետք․․․

  • Ապրիլ 22, 2011 at 6:02 pm
    Permalink

    պարզա, բա դրա տեղը ինչ ուրիշ բան կա ՞

Comments are closed.

Բաժանորդագրվիր բլոգիս նորություններին

Ես սոցիալական ցանցերում

Subscribe via RSS Feed      Հետևել տեսանյութերիս

Մուտքագրիր էլ․փոստդ

Գրանցվիր

Բաժանորդագրվի՛ր
Տարածիր 
Աջակցիր ինձ՝ տարածելով այս նյութը
Տարածել