Այս դեղամիջոցների ու բժշկական իրերի ցուցակը կազմված է 5-6 հոգանոց 2-3 օրյա արշավի հաշվարկով:
Քաթի տակ արշավական դեղատուփի պարունակության ցուցակը, որոշ մեկնաբանություններ, նաև Հայաստանի օձերի մասին տեղեկություններ:
Անվանում (քանակություն)
|
Անհատական պակետներ (3 հ.) |
բինտ (4 հ.) |
ջերմաչափ (1 հ.) |
ժգուտ (1 հ.) |
բուլավկաներ (6 հ.) |
մկրատ (1 հ.) |
պինցետ (1 հ.) |
պիպետկա (1 հ.) |
բամբակ (100 գր.) |
վիշնեվսկու քսուկ (50 գր.) |
սպիրտ բժշկական (100 գր.) |
նաշատիր սպիրտ (25գր.) |
յոդ 5% – անոց (50 գր.) |
կալիումի պերմանգանատ (1 տուփ) |
ջրածնի գերօքսիդ 2%- անոց (100 գր.) |
կատվախոտի կաթիլներ (վալերիանկա) (1 շիշ) |
վալոկարդին կամ կարվալոլ (1 ֆլակոն) |
կորդամին (1 ֆլակոն) |
վալիդոլ (1 ֆլակոն) |
նաֆտիզին (1 ֆլակոն) |
ասպիրին (20 կոճակ) |
անալգին (20 կոճակ) |
ստրեպտոցիտ (20 կոճակ) |
պիպոլֆեն (20 կոճակ) |
նոշպա (1 ֆլակոն) |
ամիդոպիրին (20 կոճակ) |
բեսալոլ (20 կոճակ) |
հազի դեմ կոճակներ (10 կոճակ) |
Բացի վերը նշվածներից անհրաժեշտ են նաև ներակման համար նախատեսված դեղամիջոցներ:
Անվանում (քանակություն)
|
Ծանոթագրություններ
|
կոֆեին | օգտագործվում է արյունահոսությունների և շոկի ժամանակ ճնշումը բարձրացնելու համար (10% լուծույթը 1մլ) |
պրոմեդոլ | ուժեղ ցավազրկող |
ցիտիտոն | շնչառական կենտրոնի ակտիվացման համար, շոկի, կայծակահարության դեպքերում (ներարկում են 1մլ լեզվի տակ) |
անալգին | ցավազրկող (50% լուծույթ, 2 մլ , ենթամաշկային) |
պոլիվալենտ հակաօձ շիճուկ | օձերի խայթոցների դեպքի համար՛ (կամ առանձին առանձին շիճունկներ, տեղանքում հանդիպող օձերի բոլոր տեսակների համար), «անտիգյուրզին» |
հակակարիճ շիճուկ | |
ներակիչներ (4-5 հատ) |
Դեղերի ազդեցության հակիրճ նկարագրություն
Սիրտ-անոթային
Կատվախոտի ոգեթուրմ – ընդունում են 15-20 կաթիլ սրտի շրջանում ցավերի դեպքում, օրը 3-4 անգամ
Կարդոմին – 15-20 կաթիլ, օրը 2-3 անգամ սրտային անբավարարվածության դեպքում: Ինչպես նաև ոչ լուրջ տրավմաների դեպքում:
Վալիդոլ – 1 դեղահաբ օրը 2-3 անգամ, սրտի շրջանում ցավերի դեպքում:
Կարվալոլ – 20-31 կաթիլ հաճախացված սրտի աշխատանքի ժամանակ և սրտի շրջանի ցավերի դեպքում: Կարելի է ընդունել նաև որպես թեթև քնաբեր:
Ցավազրկող
Անալգին – 1 դեղահաբ օրը 2-3 անգամ տրավմաների դեպքում, տրավմայի պահին տուժածին տալիս են միայգամից 2 դեղահաբ:
Ամիդոպրին – գլխացավերի և ատամնացավերի դեպքում, նաև տրավմատիկ վնաասվածքների դեպքում: 1 դեղահաբ օրը 3-4 անգամ: Որպես ջերմիջեցնող և ցավազրկող միջոց:
Բեսալոլ – 1 դեղահաբ, օրը 3-4 անգամ սննդային խաղտումներից առաջացած ցավերի դեպքում, ինչպես նաև ցավագին դաշտանի դեպքում:
Նոշպա – 1 դեղահաբ, օրը 3 անգամ, ստամոքսա-աղիքային խաղտումների դեպքում:
Հակաբորբոքիչ
Ստրեպտոցիտ – 2 դեղահաբ , օրը 3-4 անգամ վերին շնչառական ուղիների կարարի դեպքում, նաև անգինայի լայն վերքերի դեպքում
Ասպիրին – 1 դեղահաբ, օրը 3 անգամ որպես ջերմիջացնող միջոց:
Հազի դեղահաբեր – 1 դեղահաբ օրը 3 անգամ
Հակաալերգիկ
Պիպոլֆեն – հատապտուղներով և սնկերով թունավորվելուց հետո առաջացող крапивниц-ա ի դեպքում:
Դիմեդրոլ – տարբեր տիպի ալերգիաների դեպքում 1-2 դեղահաբ, օրը 2 անգամ:
Բորոր նշված ներս ընդունվող դեղամիջոցները օգտագործվում են
սննդից 30 ր. առաջ, կամ սննդից հետո 1 ժամվա ընթացքում, եթե չկա այլ ցուցում : Դեղատուփ անհրաժեշտ է հավաքել նաև հաշվի առնելով արշավի յուրաքանյուր անդամի առանձնահատկությունները: Առանձնահատկություննեը կարող են լինել, տարբեր դեղամիջոցների նկատմամբ օրգանիզմի ռեակցիաները, հիվանդությունների առկայությունը և այլն …
* Հայաստանի թունավոր օձերի մասին
… օձերն առավել վտանգավոր են մայիսի վերջին և հունիսի սկզբին, ինչպես նաև օգոստոսի վերջին և սեպտեմբերի սկզբին:
Հայաստանի թունավոր օձերը
Հայաստանում կա 4 տեսակի թունավոր օձ, նրանցից երեքն իժերի ընտանիքին են պատկանում:
Կովկասյան իժ (Vipera kaznakowi): Սրա երկարությունը միջինը 30-40 սմ է, երբեմն հասնում է 70 սմ-ի: Արուները մի քիչ ավելի կարճ են, քան էգերը, և ավելի վառ գունավորում ունեն: Որպես կանոն, կովկասյան իժերը դեղնանարնջագույն կամ վառ կարմիր են` սև նախշերով: Երբեմն հանդիպում են նաև սև առանձնյակներ` գրեթե աննկատ դեղնակարմիր նախշերով:
Տափաստանային իժ (Vipera ursinii): Սա մոտ 50-60 սմ երկարություն ունի, էգերը արուներից մի քիչ ավելի խոշոր են: Գլուխը երկու կողքից ասես սրված լինի, մարմինը մոխրագույն է` մուգ նախշերով: Տափաստանային իժը բավական հազվադեպ է հանդիպում: Նա բնակվում է հիմնականում տափաստաններում, ջրամբարների մոտ և քարքարոտ լանջերին: Տափաստանային իժը թունավոր է, նրա թույնը կարող է նույնիսկ սպանել մարդուն, բայց նրա խայթոցից մահվան դեպքերը շատ հազվադեպ են:
Հայկական իժ (Vipera xanthina): Սա ամենախոշոր իժերից մեկն է և 80-100 սմ երկարություն ունի (կարող է հասնել մինչև 1,5 մ-ի): Մոխրադարչնագույն մարմնի վրա նարնջագույն կամ շագանակագույն նախշեր են, պոչի ծայրը գրեթե ամբողջովին դեղնանարնջագույն է, գլխի համեմատաբար բաց գույնի վրա երևում է երկու մուգ թեք գիծ:
Հայկական իժը թունավոր է և շատ վտանգավոր:
Հայկական իժի խայթոցի դեպքում երբեք չի կարելի սրսկել անտիգյուրզին դեղամիջոցը:
Գյուրզա (Vipera lebetina): Սա Հայաստանի ամենախոշոր (մինչև 175 սմ) և ամենավտանգավոր օձն է: Նա ունի «տափակ» դեմք, հաստ մարմին` մոխրագույն կամ կարմրաշագանակագույն: Մեջքին մուգ դարչնագույն կամ նարնջագույն բծեր են, կողերին` ավելի մանր բծեր: Գլուխը միագույն է, առանց նախշերի: Երբեմն հանդիպում են նաև ամբողջովին միագույն առանձնյակներ:
Միայն մի հարց է բաց մնում Հայկական իժ -ի խայթոցի դեպքում ի՞նչ դեղամիջոց է անհրաժեշտ օգտագործել …
Հղումներ թեմայի մեջ ավելի շատ խորանալ ցանկացողների համար
Հղում 1
Հղում 2
Հղում 3 (Հայաստանի օձերի և կարիճների մասին)
Այս հոդվածաշարի մյուս հոդվածները
|
||
---|---|---|
презерватив երբեմն :-ՃՃՃ
բան չասեցի :), կարող ա և պետք լինի, բայց բեր դա անձնական գույքի ցուցակում դնենք :Դ:Դ:Դ
Անտիգյուրզինը լավ բան ա, բայց արշավի տանելու հարմար չի՝ դրա համար սառնարան էլ ա պետք․․․
պարզա, բա դրա տեղը ինչ ուրիշ բան կա ՞