բաժին Փիլիսոփայական

Ծաղկող չորահող

Ծաղկող չորահող

Ինչ հետաքրքիր տարի է, այս տարին: Նույն օրը համընկավ «Հայոց Մեծ Եղեռնի» օրը ու «Սուրբ Զատիկը»: Այս երկու հիշարժան օրերն էլ շատ բանավեճերի առիթ են տալիս: Ես հասկանում եմ, և պահանջատեր սփյուռքահայերին, և այստեղի դրոշավառներին,և դրոշավառներին քֆրտողներին, նաև ոչ թե ազգային՝ այլ համամարդկային տեսանկյունից եղեռնին նայող մարդկանց: Մարդիկ հոգնել են, մարդիկ պահանջում են ու սպասում ,որ ԱՄՆ այս կամ այն նախագահը ասի գենոցիդ բառը, մարդիկ անընդհատ խաբված են իրենց զգում ու ընկնում են հիստերիայի մեջ … մյուսները զզվում են այդ հիստերիայից … հասկանում էք … բայց ցեղասպանությունը ահավոր բան է … չի կարելի դա մոռանալ: «Հայոց մեծ եղեռնը» մեր աշխարհի երեսպաշտության(лицемерие) լակմուսն է, այն ցույց է տալիս թե ինչքան են կեղծավոր ու կեղտոտ երկրների կառավարությունները … ինչքան են անտարբեր մարդիկ, ու ինչքան կարևոր խաղաքարտ է այս պատմությունը , որոշ մարդկանց ձեռքին:
Ու նաև չի կարելի ասել, «հերիք էլի, զզվացրիք, թարգեք էտ ցեղասպանության թեմաները …», իհարկե կա տենց բան, որ ծիծեռնակաբերդ գնալու արարողությունը վեր է ածվում ծաղկավաճառի տոնի, ու մնացած տհաճ ու անդուր բաները … բայց դրանք մեր ստատիստիկ անորակությունից են գալիս, եթե ազգը մեծ չէ, պետք է գոնե որակով լինի …
Այո ՛ , մինչև հիմա արված փոձերը ապարդյուն են , ու ցեղասպանությունը չէն ընդունելու … ու պետք է փոխել ձևը պայքարի … ու ես գիտեմ թե ինչից է պետք սկսել, իհարկե նախորդ ձևերը կարող են մնալ, բայց շեշտը ուրիշ տեղ է պետք դնել …
Այսօր նաև զատիկի տոնն է, «Քրիստոսի հարության» ՝ քրիստոնյաների համար, և գարնան ու կյանքի հեթանոսների համար: Շատ շատերը պահք են, պահել , ազատվել են տոքսիններից ու իրենց կամքի շտեմարանում շաաատ կամքի ուժ են հավաքել … Այս գիշեր պետք է սիրով զբաղվել, այո այո հենց սիրով, որ տոքսիններից ազատված ու շատ ուժեղ կամք ունեցող օրգանիզմներից որակյալ մարդիկ ծնվեն, ոչ թե բիոմասսա … Դա լավ սկիզբ կլինի … Ով պահք չի պահել նրանց էլ չի խանգարի միայն թե սեր լինի մեջը: Ասում են որ սիրո զավակները արևի զավակներ են  , ու շատ որակյալ են ստացվում ու շատ օժտված, ու բիոմասսա չէն:
Սիրեք իրար, որ թուրքազգի, ամերիկացիազգի, ռուսազգի ու այլազգի մեր թշնամիների մաման մի օր լաց լինի …
Մի օր կգա ու կասենք սենց բան …
«Ազգս հարյավ ի մեռելոց»
Երևի … միայն մեզանից է կախված …