in Փիլիսոփայական

Մտքեր ձրի էներգիայի մասին

Դեռ անցյալ դարում Ֆռոմը առաջարկում էր ամեն մարդու համար սննդի իրավունքը իրականացնել հետևյալ ձևով: Ինչ որ մինիմալ ապրանքների զամբյուղ պետությունը տար բոլոր մարդկանց անվճար, օրինակ հաց, կաթ ու կոկակոլա կանաչի, կամ մի այլ խումբ ապրանքներ: Իմասը այն է, որ ոչ ոք հանկարծ սովից չմեռնի, իսկ եթե դրանից ավել են ցանկանում ունենալ թող աշխատեն,ու որքան ավելի շատ են ուզում , այնքան ավելի շատ աշխատեն: Ֆռոմի կուսակցությունը (թե՞ ՀԿ-ն) ակտիվորեն քարոզում էր այս կոնցեպցիան ԱՄՆ-ում: Հիմա շատ նման մոդելներ կան ԱՄՆ-ում և եվրոպական երկրներում:
Այս գաղափարը շատ ավելի մեծ տարածում գտավ ծրագրային ապահովման բնագավառում: Բազմաթիվ արտադրողներ ինչ որ ծառայություններ են առաջարկում անվճար, իսկ ավելի շատ ֆունկցիոնալ ցանկանալու դեպքում արդեն անհրաժեշտ է վճարել:   Օրինակ գուգլի գրեթե բոլոր հայտնի անվճար ծառայությունները, ունեն վճարովի տարբերակներ: Եթե ավելի շատ էս ուզում, արդեն պիտի վճարես այդ ավելի շատի համար …  Կան նաև անվճար ծրագրեր անհրաժեշտ մինիմալ ֆունկցիաներով, որոնցում անջատված են որոշ հնարավորություններ, որոնք ակտիվանում են վճարման փաստից հետո:
Պետք չի խաբվել, սա ուղղակի բիզնես անելու նոր ոճ է, նոր ձև …
Հիմա ինձ մի բան է հետաքրքրում, նույն գուգլը, որը ահավոր մեծ միջոցներ է ներդնում այլընտրանքային էներգետիկայի ոլորտ, արդյոք նույն ձևով կաշխատի՞, կտա՞ մեկ լամփուշկի լամպի հոսանք անվճար, իսկ ասենք ջերմոցի կամ շաուրմայանոցի էլ. մատակարարման համար արդեն  անհրաժեշտ կլինի վճարել: Նավթից ստացված էլ. էներգիայի դեպքում դա անհանար է, պատճառը նրանում է, որ շրջանառու միջոցների արժեքը մաքսիմալ է (այս դեպքում հենց նավթի գինը կազմում է էներգիայի արժեքի մեծ մասը): Իսկ արևի , քամու ու մյուս վերականգնվող էներգիայի տեսակների ինքնարժեքը ենթադրում եմ, որ անհամեմատ էժան է (հաշվի առնելով նույնիսկ հիմնական միջոցների ամորտիզացիան), ու բիզնես անելու այս նոր ոճի մեջ լրիվ կարող է տեղավորվել  …
Կլինի՞ արդյոք անվճար մի լամփուշկի լամպի լույս, թե՞ չի լինի ,միայն ժամանակը ցույց կտա …

Ու վերջապե՛ս , ե՞րբ պիտի լինի 128 կբ/վ ինտերնետ անվճար բոլորի համար, իսկ դրանից ավելը արդեն վճարովի …

ՀԳ: Չհարձակվեք վրես, թե սա մեզանից շատ հեռու ա , ես դա շատ լավ գիտեմ 🙂

12 Comments

  1. Նման տարբերակ հիմա էլ ա գործում ՀՀ-ում`կապված գազի սակագնի հետ.արտադրող կազմակերպություններն ավելի թանկ են վճարում:
    Բայց հիմա մեր երկիրում ավելի ա կատարելագործվում մարկետինգային ես մեթոդը,հզոր ֆիրմաները ամեն ինչ իրենց ձեռքն են վերցնում,սկզբնական շրջանում շատ էժան ծառայություններ առաջարկելով. այդպիսով սնանկացնելով փոքր ու միջին ձեռնարկություններին:օրինակ Սթարը,Երևան Սիթին…

  2. Բնահոգի ջան, ես շատ էժանի մասին չէմ գրել, գրել եմ բացարձակ անվճար մինինալ էներգիայի, հացի ու ինտերնետի մասին: Շնորհակալ եմ մեկնաբանության համար 🙂

  3. Նկատել եմ Արտակ ջան,ուղղակի ուզեցի նշել,որ մեր երկրում եդ բիզնեսի սաղմերը կան արդեն: Իսկ որպես բացարձակ անվճարի օրինակ կարող եմ բերել beeline-ի առաջին մեկ շաբաթը լրիվ անվճար գերարագ շարժական մոդեմների տրամադրումը:
    Էս անունիս տեղն ինչի ա բնահոգի գրում արաա :))

  4. Ոնց որ մի բան ստացվեց. անունս տեղն ընկավ :))

  5. Ապեր էլի չէս ջոգում ինձ, բացարձակ անվճար , ոչ թէ մի շաբաթով, մի ամսով այլ անվճար հավիտյանս հավիտենից 🙂
    Իսկ անունդ գրումա ա , որովհետև բլոգերում լոգին եղած ես :), ու բլոգերի աքաունթով էս գրում : Այ ռուսաստանում մի ծրագիր կար, որը կոչվում էր «սոցիալական վարդակ»(социальная розетка),դրանք մտածում էին, ամեն մի տուն անցկացնեին դանդաղ ինտերնետ անվճար !!!, պետության հաշվին, չգիտեմ ինչ ստացվեց, բայց դե միտքը այդպիսին էր:

  6. Հա էլի :)…Եդքան դեռ չենք զարգացել որ հավիտենական անվճար բաներ ըլնեն,բայց եթե ամեն ինչ ես տեմպերով գնա,ապա մոտ ապագայում նման բաներ կլինեն :

  7. Մի լավ բան հիշեցի ,ասում են "Ձրի պանիրը,միայն թակարդի վրայա լինում" 🙂

  8. Շատ տարածված միտք ա, բայց դե ո՞վ գիտի, մեկել տեսար մեկն ու մեկը պանրի ավելցուկ ունենա, ու ձրի բաժանի, էնքանա պանիրը չփչանա, իրա անունն էլ մնա , որպես առաջին ձրի պանիրը առանց թակարդ բաժանող :Ճ

  9. Ամեն դեպքում ինչ-որ մեկը միշտ վճարում է։
    Ո՞րտեղից է գալիս այդ մինիմալ զամբյուղի փողը։ Այլ մարդիկ, փաստորեն կիսվում են, ավելի շատ վարկեր են վճարում, որի շնորհիվ չունեվոր մարդիկ ուտում են։
    Այսինքն, կիսվում ենք։
    Խնդիրը այն է, արդյո՞ք պատրաստ ենք կիսվել։
    Էլեկտրականության հետ նույնն է։
    Մեկը պետք է վճարի։
    Եթե ուզում ենք բոլորս ունենալ երաշխավորված մեկ լապտեր ապա պետք է բոլորը մի քիչ շատ վճարեն, որ չունեվորները այդ լապտերը ունենան։

  10. Մի քիչ շատ վճարելը կլինի այն դեպքում եթե նավթային և այլընտրանքային էներգետիկան միևնույն գինն ունենա, բայց կարծես թե այլընտրանքայինը ունի հակում էժանանալու, այդ տարբերության հաշվին կարելի է կազմակերպել մինիմալ անվճար էլէկտրամատակարարում:
    Իսկ մինիմալ զամբյուղի դեպքում, այո՛, լրիվ համաձայն եմ, պետք է պատրաստ լինենք կիսվելու եթե ուզում էնք ունենալ այդպիսի համակարգ: Ինչ որ տիպի սոցիալիստական և կապիտալիստական հասարակարգերի գիբրիդային տարբերակ կարող է լինել …

  11. Տակ պարոն փիլիսոփա ասեմ, որ եվրպական շատ երկրներում եդ քո ասած 128-նոց մուֆթա ինտեռտենը կա, հարց ա ես անտեր երկրում ըերբ կլինի???

  12. Իա՞, իրոք ՞, ա լավ է պարոն անոնիմուս, ուրեմն եվրոպացիք շատ երջանիկ են :Դ:Դ:Դ:Դ

Comments are closed.