բաժին Ռեմա

Ռեման ցուցադրվեց !!!

Երեկ երեկոյան տեղի ունեցավ Ռեմա — ի առաջին ցուցադրությունը Նարեկացի Արվեստի Միությունում:
Համեստ, հավեսով և ուրախ անցավ:
Ներկա էին մոտավորապես 90 հոգի: Հաշվել ենք այսպես՝ 70 նստատեղ, որոնք ամբողջությամբ զբաղված էին, և մոտ մի 20 հոգի ոտքի վրա:
Վերջում երկար քննարկում ու հարց ու պատասխան տեղի ունեցավ, որը նույնպես շատ հետաքրքիր և օգտակար էր թե մեր , թե հանդիսատեսի համար:

Ֆեյսբուքում ստեղծվել է էջ, որտեղ ֆիլմի ականատեսները կարող են արտահայտել իրենց վերաբերմուքնը: Էջը կարող էք այցելել հետևյալ հղումով

http://www.facebook.com/pages/…..

Հետագա ծրագրերից են:
1. Պատրաստել սուբտիտրեր
2. Իրականացնել ցուցադրություն Նորադուզ և Սանահին գյուղերում, ինչպես նաև Վանաձոր քաղաքում:
3. Մտածել եղանակ, որի միջոցով ավելի շատ մարդ կունենա ֆիլմը իր տանը, ֆիլմերի իր կոլեկցիայում
4. …..

Բոլոր ներկաներին խորհին շնորհակալություն էնք հայտնում:
Շնորհակալություն էնք հայտնում նաև մեր բոլոր ընկերներին, որոնք օգնեցին մեզ կազմակերպել այդ պրեմիերան: Հատուկ շնորհակալություն  «Նարեկացի Արվեստի Միության» աշխատակիցներին, հրաշալի կազմակերպված միջոցառման համար:

Իմ բլոգում «Ռեմա» — ի հետ կապված բոլոր հոդվածները կարդացեք «Ռեմա» բաժնում։

  1. Ես էլ եմ ուզում տեսնել: Իսկ ինչպես?

Մեկնաբանությունները փակված են