բաժին Ինտերնետ, ՏՏ

Վիքիկոնֆերանսի մասին

Ուրեմն լավ լուր, հայկական վիքիկոնֆերանսի ժամանակ իմացա, որ օրեկան 30 հատ նոր հայկական հոդված է գրվում վատ չի իմիջայլոց :Ճ

Չգիտեմ, ես դեռ հոգեբանորեն չեմ հասունացել վիքի խմբագրելու համար, մի երկու սուտի խմբագրում եմ արել ընդամենը ամբողջ կյանքումս, բայց դա երևի այդպես չի մնա:

Հա, գնալու եմ վորքշոփի, ու վիքին խմբարգելը իրոք զիլ բան է, չնայած հեռվից եմ լսում միայն այդ զլությունը 🙂

Մի անգամ տենց մտքեր էի գրել, թե ինչպես ավելացնել հայկական վիքիբովանդակությունը: Պարզվում է որ այդպիսի բան արդեն անում են հանրակրթական դպրոցում, որպես էքսպերիմենտ:

Բացի դրանից կար առաջարկ դասական և սովետական ուղղագրությունների բազարը փակելու: Հա, տեխնիկական լուծում, գրել ծրագիր, որի միջոցով կարելի է կարդալիս փոխել դասականից սովետական ուղագրություն կամ էլ հակառակը:

Վիքիկոնֆերանսի մայկեքի դիամցի մասում լոգոյի վրա կար հայերեն “Վ” տասը, իսկ հետևում, որտեղ երևի ըստ հոդվածների քանակի էր ընտրված, չկար «Վիքիպեդիա» բառը, դե ափսոս իհարկե, բայց դե էտա:

Մի խոսքով, եթե հետաքրքրեց ահա մի հայերեն տեխնիկական հոդված, նրա մասին թե ինչպես է պետք խմբագրել Վիքիպեդիայի էջերը