in Վորդպրեսի թարգմանված փլագիններ, ՏՏ

 

Limit Login Attempts փլագինը, Վորդպրեսով աշխատող կայքերի համար այսպես կոչված մաստ-հեվ(պարդատիր ունենալու) փլագինների ցուցակին է պատկանում: Այն սահմանափակում է լոգին լինելու փորձերի քանակը: Այսինքն թույլ չի տալիս գավնոհաքեռներին անընդհատ լոգին լինելու ֆորմայից փորձել

admin / password

տիպի բթամիտ մուտքեր,

admin/ password -ը օրինակի համար եմ ասում, կարող են լինել և պակաս բթամիտ փորձեր, օրինակ ձեր նիկնեյմը որպես մուտքի անուն և ինչ որ բառեր որպես գաղտնաբառ են օգտագործում:

Մի խոսքով կարող եք կարգավորել որ ասենք 5 անհաջող փորձից հետո այլևս չթուլատրի նույն այփիից մուտքի փորձերը և այլն … ունի նաև այլ հետաքրիր կարգավորումներ:

Մի հատ պրոեկտի համար անհրաժեշտ էր դրա հայերեն տարբերակը ունենալ, ու ահա թարգմանել եմ: Տվել եմ նաև որ ավելացնեն փլագինի ֆայլերի մեջ, բայց մինչ այն պահը, երբ դա հնարավոր կլինի միանգամից փլագինի հետ քաշել վորդպրեսի փլագինների պահեստից, թարգմանության ֆայլերը կարող եք քաշել այստեղից: Փայլերը քաշում եք, տեղադրում սերվերի այն  պանակի մեջ, որտեղ տեղադրված է փլագինը:

Այս փլագինի աշխատանքնի համար անհրաժեշտ է նաև, որ ձեր wp-config.php ֆայլում գրված լինի լռելյայն

define('WPLANG', '')

փոխարեն

define('WPLANG', 'hy_AM');

որը սահմանում է, որ ձեր կայքը հայերեն է, ու բոլոր հնարավոր տարբերակներում (եթե կան Վորդպրեսի քոռի, թեմայի, փլագինների թարգմանություններ) անգլերեն տողերի փոխարեն դնում է հայերեն տողերը:

Փլագինը գտնվում է այստեղ

Իսկ թարգմանության ֆայլերը քաշեք այստեղից:

limit-login-attempts

    • արա հա էլի :Ճ, անջատված գրել եմ :Ճ, հեսա դզեմ

Comments are closed.