բաժին Փիլիսոփայական

Շարժողական հմտություններ

Մտածում էի,  որ երեք հատ շարժողական հմտություն կա, որոնք երեխաները սովորում են մեծերի օգնությամբ, մեծերի ձեռքերի անմիջական մասնակցությամբ:
1. Քայլել
2. Լողալ
3. Հեծանիվ քշել

Բոլոր դեպքերում, ինչ որ մի պահից պիտի ձեռքը, մարմինը, հեծանիվը բաց թողնես, ու երեխան այդ շարժումը ինքնուրույն շարունակի , սկզբում նույնիսկ կարծելով, որ իրեն դեռ օգնում են:

Ափսոս, որ երեխային օդը գցելիս, նա երբեք թռչել չի սովորի …