բաժին Մերկանտիլ Երաժշտական Նոթեր, Փիլիսոփայական

Մերկանտիլ երաժշտական նոթեր #1

Մի անգամ խոստացել եմ, որ կգրեմ երաժշտության ազդեցության մասին ֆիզիկական ու հոգեկան վիճակի վրա: Բայց կարծես ֆունդամենտալ աշխատություն լուրջ հոդված չի ստացվի: Այդ պատճառով ուղակի նոթեր կգրեմ: Նոթերը խիստ սուբյեկտիվ են իհարկե, բայց այդ թեմայով իմ ընկերների հետ խոսելիս շատ շատ բաներ համընկնում եմ: Ինչը պակասեցնում է սուբյեկտիվությանը աստիճանը:

Ասթրալ Փրոջեքշն (Astral Projection)
Գրեթե ցանկացած ստեղծագործություն բարձրացնում է իմ աշխատունակությունը, ժամերով կարող եմ  մտավոր կամ ֆիզիկական աշխատանք կատարել ու չշեղվել:

Ասում են, որ այս խումբը նույնիսկ լինելով հրեաներից բաղկացած, լուրջ խոչընդոտների է հանդպում Իսրաելում համերգների ժամանակ: Չար լեզուները ասում են, որ իրենց երաժշտությունը առաջացնում է գիտակցության փոփոխված վիճակ, որը նաև հայտնի է «աստրալ ելք» անվան տակ: Ես ասեմ, որ ինքս ոչ մի տեղ էլ չէմ «հելել» :), Չէմ էլ պատրաստվում 🙂

Խումբը հանդես է գալիս գոա-տրանս ոճում, նու կամ փսիխոդելիկ տրանս ոճում:

Կհարցնեք ինչու՞ մերկանտիլ:
Որովհետև մարդիկ երաժշտությունը կայֆի համար են լսում, իսկ այս հոդվածաշարը նկիրված է նրան, թե ես ինչպես եմ օգտագործում երաժշտությունը իմ շահադիտական նպատակներով:

Հավելում
Ասթրալ Փրոջեքշնի մասին մոռացա գրեմ, որ երբ մի ժամանակ փորձում էի դրանց երաժշտությունը լսելով քնել , չէի կարողանում երկար ժամանակ լրիվ անջատվել:
Սկսվում էր անուրջների ու կիսա-հալյուցինացիաների երկար շարան: Եթե չեմ սխալվում այս վիճակը կոչվում է դանդաղ քնի առաջին փուլ, ինչևէ Վիկիպեդիան նկարագրում է իմ փորձին շան նման մի բան.

Первая стадия. ….  Поведение: дремота с полусонными мечтаниями, абсурдными или галлюциногенными мыслями и иногда с гипногогическими образами (сноподобными галлюцинациями). Мышечная активность снижается, глаза могут совершать медленные движения. В этой стадии могут интуитивно появляться идеи, способствующие успешному решению той или иной проблемы или иллюзия существования их.

  1. Էս ի~նչ լավ բան էս մտածել Արտակ ջան: Դասական երաժշտության մեջ էլ որոշ կոմպոզիտորների գործեր որոշակի ազդեցություն են գործում մարդու վրա (դե գիտես, ասում են, նույնիսկ տենց “տեռապիա” կա)… էտ երևույթը ինձ միշտ ա հուզել….ոչ միայն երաժշտությունը…չէ որ հնչյունը (կամ գույնը) իր տարբեր երանգներով, հզոր ազդեցություն ու նշանակություն ունի……տիեզերքի հետ անմիջական կապի մեջ է…:)

  2. Դե շատ լավա, այս նոթերը էլի եմ ասում, շատ սուբյեկտիվ են, ու կապ չունեն "տեռապիաների" հետ եթե կան նման դիտարկումներ խնդրում եմ մասնակցեք , պատմեք:

Մեկնաբանությունները փակված են