Երբ նայում ես Հայկ նահապետի մասին պատմությունը, տեսնում ես , որ Հայկը առաջին բունտարն ա եղել հայերի մեջ, ընդդիմացել ա աշխարհի կարգին, չի ցանկացել Բաբոլնի մաս կազմել, իր ինքնությունը չի ուզեցել կորցնի, ու անկախություն ա ուզել, ասել ա Բելին, որ նա գնա գրողի ծոցը ու այդպես … Ինչ որ մի նախնադարյան հայազգի Չե Գեվարայանման մարդ ա եղել:
Ու երևի այդ պատմությունը շատ կարևոր ա մտածողության ձևավորման գործում, ազատության ու անկախության հարյուրամյակներ տևած հայկական պայքարի մեջ:
Ու չեմ հասկանում, ոնց ա լինում որ նույն մարդու բերանից լսում ես թե մենք Հայկի սերունդն ենք, ու մի հինգ րոպե հետո նույն մարդը ասում է, որ Ռուսաստանի հետ պետք է սերտ համագործակցել (միաձուլվել ինկատի ունի իրականում): Ռուսաստան չլինի ԱՄՆ լինի էական չի, նույն բանն ա, մեծը ուզում ա տիրի փոքրին: