in Ժեշտ, ՏՏ

Վերջին մի քանի օրվա ընթացքում , հայկական լրատվամիջոցներում հոդվածներ հայտնվեցին բջջային հեռախոսների ռադիոակտիվության վերաբերյալ (օրինակ) : Նաև գլխուղեղի ուռուցքների և այդ ճառագայթման կապի մասին: Իհարկե թեման հեչ էլ նոր չի: Այս խոսակցությունները ժամանակ առ ժամանակ հայտնվում են …
Մի պատմություն պատմեմ ուրիշ «ուժեղ ճառագայթմամբ» սարքի մասին՝ էլեկտրո-ճառագայթային խողովակներով մոնիտորների, որոնք «ահավոր» ճառագայթում են ու որոնց առջև նստած մարդիկ միանգամից մուտացվում են :Դ ճառագայթման ազդեցությունից: Երբ ծառայում էի բանակում, դոզիմետր կար զորամասում, այդ դոզիմետրով մի անգամ չափեցինք մոնիտորի ճառագայթումը, նաև ուղղակի դրեցինք դոզիմետրը արևի լույսի տակ: Ու գիտե՞ք, արևը ավելի շատ էր ճառագայթում քան այդ «չար մոնիտորը», ու դա և ալֆա, և բետա և գամմա ճառագայթներին է վերաբերվում: Իհարկե էքսպերիմենտը կատարյալ չի կարելի համարել: Որովհետև մի մոնիտոր էր մասնակցում: Հնարավոր է ինչ որ բան փչացած լիներ կամ հին , բայց դե …
Լավ, վերադառնամ նորությանը, իհարկե ինչպես միշտ ոչ մի հղում չկար լրատվամիջոցների հոդվածներում, ու ոչ մի ավել ինֆորմացիա որը կարող էր իրոք պիտանի լինել մարդկանց: Ու ավելին միայն խուճապ առաջացնող տեղեկություններ:
Բայց մենք չէնք կարող այլևս առանց բջջային հեռախոսների …. Ես իմ ուսումնասիրությունը անցկացրեցի
գուգլեցի ու ահա թե ինչ մանրամասնություններ պարզվեցին:

Բջջային հեռախոսների ճառագայթումը նկարագրելու համար օգտագործվում է SAR(Specific Absorption Rate) կոչվող մեծությունը: Հայերեն կլինի՝ կլանման հարաբերական գործակից: Այն չափվում է Վտ/կգ չափման միավորով: FCC -ի ստանդարտներով թույլատրելի  մաքսիմալ արժեքը 1,6 Վտ/կգ է: Չնայած մարդու ձեռքերի և ոտքերի համար թույլատրելի ճառագայթման չափը ավելի բարձր է(մինչև 4 Վտ/կգ):
Օգտակար խորհուրդները և հեռախոսների համեմատականը քաթի տակ


Ճառագայթման վնասակար ազդեցությունը նվազեցնելու եղանակները
1. Օգտագործեք փոքր ճառագայթմամբ հեռախոս
2. Օգտագործեք գարնիտուրա (բարձրախոսով ականջակալներ)
Այս դեպքում անմիջապես գլխին հասնող ճառագայթումը քչանում է:
3. Ավելի շատ լսեք քան խոսեք (հեռախոսը ավելի շատ ճառագայթում է   ինֆորմացիան ուղարկելու ռեժիմում)
սա էգոիստական խորհուրդ է, բա մյուս կողմում գտնվող մարդը ՞ 🙂
4. Հնարավորության դեպքում տեքստ ուղարկեք sms, չաթ (տեքստային հաղորդագրություններ ուղարկելիս հեռախոսը ավելի քիչ է ճառագայթում, ինչպես նաև գլխից հեռու է գտնվում)
5. Հեռու մնացեք հեռախոսից, եթե ցանցի ազդանշանը թույլ է.
Այս դեպքում հեռախոսը ավելի ակտիվ է «շփվում» ցանցի ընդունիչ-հաղորդիչ կայանների հետ, ուղարկում է ազդակներ, փորձելով գտնել ավելի մոտ գտնվող կայանները:
Մեքենայով տեղափոխվելիս հեռախոսը ավելի ակտիվ է ճառագայթում նույն պատճառով, նա ավելի ակտիվ է «շփվում» կայանների հետ:
6. Հեռու պահեք հեռախոսը երեխաներից
Խնդրում եմ մառազմի չհասցնեք այս խորհուրդը, միակ բանը որը այստեղ պետք է իմանալ դա այն է , որ երեխաները ավելի զգայուն են ճառագայթման նկատմամբ: Ու նրանց համար պետք է՝
ա. նվազագույն ճառագայթմամբ հեռախոս գնել
բ.  սովորեցնել հեռախոսի օգտագործման «անվատանգության կանոնները»
7. Հնարավորության դեպքում ձեռք բերեք էկրանավորող աքսեսուարներ
8. Դառեք մառազմատիկ, 
ապրեք դոզիմետրը գրպանում, անընդհատ չափեք ամեն ինչի ռադիոակտիվությունը ու ճառագայթումը
Սա մի տեսակ կատակի նման է, բայց ժամանակակից կյանքում կարծես թե դոզիմետը դառնալու է ջերմաչափի պես գործիք , որը պիտի լինի ցանկացած բնակարանում:

Ամենավնասակար հեռախոսները (մայիսի 27, 2011 դրությամբ)

Կարգ Մոդել SAR
1 Motorola Bravo 1.59
2 Motorola Droid 2 Global 1.58
3 Sony Ericsson Satio (Idou) 1.56
4 Sony Ericsson Xperia X10 Mini Pro 1.55
4a Kyocera Jax S1300 1.55
6 Motorola i335 1.53
7 Nokia Astound 1.53
8 Motorola Defy 1.52
8a Motorola Grasp 1.52
8b ZTE Salute 1.52
11 LG Rumor 2 1.51
12 Motorola Droid 1.49
12a Sanyo Vero 1.49
12b Motorola Droid 2 1.49
15 HTC Desire 1.48
16 LG Chocolate Touch 1.47
16a Motorola Atrix 4G 1.47
18 Kyocera Wild Card M1000 1.46
19 Kyocera X-tc 1.45
20 Motorola i576 1.45

Ամենաքիչ ճառագայթող բջջային հեռախոսները(մայիսի 27, 2011 դրությամբ)

Կարգ Մոդել SAR
1 Samsung Blue Earth 0.196
2 Samsung Infuse 4G 0.2
3 Samsung Acclaim 0.29
4 Samsung Replenish 0.3
5 Huawei Ideos X5 0.34
5a T-Mobile Sidekick 4G 0.34
7 LG Quantum 0.35
8 Samsung Haven 0.41
8a Samsung Evergreen 0.41
10 Samsung Captivate 0.42
11 Samsung Smiley 0.43
12 HTC Surround 0.439
13 Doro PhoneEasy 410 0.445
14 Motorola Devour 0.45
14a Motorola i890 0.45
16 Kyocera Neo E1100 0.479
17 Samsung Contour 0.49
18 HTC Imagio 0.498
19 Motorola Flipside 0.5
20 Samsung Flight SGH-A797 0.505

Այս տվյալները վերցված են http://reviews.cnet.com/ կայքից, տվյալները անընդհատ թարմացվում են, ցուցակներից հեռանում են արտադրությունից հանված մոդելները: Կայքում նաև կա հնարավորություն դիտելու հեռախոսները ըստ արտադրողների: Մի խոսքով արժե ուսումնասիրել:

Հղումներ
Երեխաների առողջության և հեռախոսների կապի մասին ուսումնասիրություն (անգլերեն)
http://www.ewg.org/
Մոբայլ հեռախոսները և առողջությունը (Wikipedia)
http://en.wikipedia.org/…
Բջջային հեռախոսները և գլխուղեղի ուռուցքները(անգլերեն)
http://archive.radiationresearch.org/
Անվտանգության կանոններ (անգլերեն)
http://www.ewg.org/ …

Եվս մեկ համեմատական աղյուսակ

http://cellphones.procon.org/view.resource.php?resourceID=003054

  1. Շատ հետաքրքիր էր Արտակ ջան, ապրես դու 🙂

Comments are closed.