Ի՞նչ տանել արշավ մաս 5 (սննդի կալորիաների հաշվարկ)

Ամեն մի ճամփորդ վառում է օրական 3000-4000 կկալ (կիլոկալորիա) ոչ բարդ արշավների ժամանակ, իսկ բնության գրկում պասիվ հանգստի ժամանակ 2800- 3000 կկալ:
Խորհուրդ է տրվում, որ սննդի մեջ սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի համամասնությունը լինի 1:1:4:
Սպիտակուցները շատ են ձկան, մսի , կաթնամթերքի, լոբազգիների մեջ, ածխաջրերը ՝ հացի, թխվածքեղենի, կոնֆետների, մեղրի, ճարպերը կարագի, ձեթի, յուղի մեջ: Շատ կերևոր են նաև հանքային աղերը, վիտամինները և միկրոէլեմենտները,  որոնցով հարուստ է միրգը և բանջարեղենը:
Շարունակությունը քաթի տակ


Սննդատեսակների կալորիականությունը

Անվանում
Կալորիականությունը
(1 կգ-ում)
Տարեկանի հաց 1900
Ցորենի հաց 2600
Տարեկանի պաքսիմատ 3000
Թխվածքաբլիթ 3900
Ցորենի պաքսիմատ 2800
Կարագ 7800
Բուսական յուղ 8850
Հոլանդական պանիր 3900
Պանիր հալեցված 2150
Չոր կաթ 4800
Ձվի փոշի 5300
Խտացրած կաթ 3400
Հնդկացորեն 3100
Վարսակ 3300
Մակարոն, արիշտա, վերմիշել 3450
Ոլոռ, լոբի 2800
Բրինձ 3300
Կորեկ 3000
Կոնֆետներ 2500-3500
Շոկոլադ 4800
Չամիչ 2600
Չիր 2150
Երշիկ ապխտած 5500
Երշիկ եփած 2050
Երշիկ կիսապխտած (полукопченая) 3000
Տուշոնկա 1900
Վետչինա 2500
Նրբերշիկ 1950
Սալ (քարի չէ, խոզի:) 6150
Պաշտետ 3000
Կարտոֆիլ թարմ 650
Բանջարեղեն խառը 200-350
Թարմ խնձոր 450
Չոև խնձոր 2200
Տանձ թարմ 350
Ապելսին 250
Ձկան պահածո տոմատով 1100-1850
Ձուկ թարմ 400-500
Ձեթ 8500
Շաքար 3900

Հաշվարկը հեշտացնելու համար խորհուրդ եմ տալիս օգտագործել այս on-line գործիքը
Калькулятор калорийности продуктов

Ինչպես նաև կարող էք գտնել ձեր հեռախոսի համար նախատեսված կալորիաների հաշվիչ:

Այս հոդվածաշարի մյուս հոդվածները


Բաժանորդագրվիր բլոգիս նորություններին

Ես սոցիալական ցանցերում

Subscribe via RSS Feed      Հետևել տեսանյութերիս

Մուտքագրիր էլ․փոստդ

Գրանցվիր

Բաժանորդագրվի՛ր
Տարածիր 
Աջակցիր ինձ՝ տարածելով այս նյութը
Տարածել