in RSS (և Գուգլ Ռիդեր), Ինտերնետ, ՏՏ

Ինչ է RSS-ը կամ Google Reader-ի սոցիալական ֆունկցիաները

Ով դեռ չի կարդացել այս հոդվածաշարի նախորդ երկու մասերը, խորհուրդ եմ տալիս: Թե չէ միայն այս հոդվածից պարզ չի լինի, թե ինչի մասին է խոսքը: Սկիզբը այստեղ է:
Բացում ենք մեր Google Reader -ը ու ընտրում էնք որևէ հոսք, օրինակ ես ընտրել եմ iphoto.am -ի հոսքը: Հետո նայում ենք հոդվածներին:
Նկարի վրա կարմիր շրջանակով նշված է հոդվածի կառավարման վահանակը: Հենց այստեղ են գտնվում Google Reader -ի սոցիալական ֆունկցիաները ու մի բան էլ ավելին:
Մնացածը քաթի տակ

Ձախից աջ , տեղադրված են հոդվածի կառավարման վահանակի կոճակները
Add Star – հոդվածը նշում եք աստղով
Like/Unlike – ինտերնետցիների ամենասիրած զբաղմունքներից մեկը, հավանելը
այս կոճակը սեղմելուց հետո հոդվածի անվան տակ հայտվում է գրառում այն մասին, որ դուք հավանել եք այդ հոդվածը, եթե հոդվածը հավանել են նաև այլ մարդիկ, ապա գրվում է հավանողների թիվը և անունները: UPD: Այս հնարավորությունը այլևս գոյություն չունի հիմա սրա տեղը գուգլի +1 կոճակն է



Share – կիսվել, դուք կիսվում եք այդ հոդվածով ձեր համաReader -ների հետ, այսինքն այն մարդկանց հետ, ում հետ կապված եք Google Reader -ի միջոցով: Սրա մասին վերջում ավելի մանրամասն կգրեմ:
Share with note – սա նույնպես կիսվելու համար է, բայց կա նաև նոթ գրելու հնարավորություն
Email – հոդվածը կարելի է ուղարկել ինչ որ մեկի էլ.-փոստի հասցեին:
Keep unread – սա ոչ սոցիալական ֆունկցիաներից առաջինն է, այս կոճակը սեղմելիս հոդվածը նշվում է որպես չընթերցված: Շատ հարմար է երբ նախետեսում եք հետագայում կարդալ այդ հոդվածը ոչ թե հենց այս պահին:
Send to – սա սոցանցերի հետ ինտեգրում կազմակերպող գործիք է , facebook, twitter …

Կարող եք անմիջապես Reader-ից կիսվել (Sharе անել) հետաքրքիր նյութերով ձեր ֆեյսբուքյան կամ թվիթերյան, կամ այլ սոցցանցառ ընկերների հետ 🙂 Այս հնարավորությունը կարող է լռելյայն (by default, по умолчанию)  ակտիվացրած չլինի , ակտիվացնելու, ինչպես նաև սոցցանցերի ձեր ցուցակը ընտրելու համար սեղմեք էջի աջ վերևի անկյունում գտնվող կարգավորումների(options) կոճակին:

Այնուհետև

Ու կտեսնեք այսպիսի մի բան

Վերադառնանք հոդվածների կառավարման վահանակին: Մնաց միայն
Edit Tags -ը, որը նույնպես սոցիալական ֆունկցիա չի: Այն օգտագործվում է հոդվածները պիտակավորելու համար: Լռելյայն հոդվածի պիտակների մեջ դրված է այն պանակի(folder) անունը, որի տակ դրված է տվյալ հոսքը: Դուք կարող եք նաև ավելացնել, պիտակներ:

Ձեր բոլոր պիտակները երևում են բաժանորդագրությունների ցուցակի տակը:

Share-ն հիմա միայն գուգլ+ սոցցանցի համար է նախատեսված, հին նհարավորությունը այլևս չի գործում։

Վերադառնանք կիսվելուն՝ Share-ին: Ձեր ընկերների հետ Google Reader-ում կապ պահպանելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել նրանց կիսված/տարածած/Shareարած նյութերին: Կամ հրավիրել ձեր ընկերներին հետևել ձեզ Google Reader -ում: Դրա համար Reader-ի ձախ պանելի վրա գտեք “People You Follow” բաժինը: Ու անցեք “Sharing settings” հղումով:

Այսպիսի բան կտեսնեք


Այս հոդվածաշարի մյուս հոդվածները