Մերսումը շատ լավ բան է, շատ օգտակար և հաճելի, բայց մարդու ամենակարևոր օրգանը միշտ մնում է առանց մեսման: Ոչ ոք չի մերսի այն …
Պատճառը այն է, որ ամենակարևոր օրգանը անհասանելի է, այն գտնվում է հզոր ոսկրային ծածկույթի տակ: Եթե դեռ մոլորության մեջ եք ասեմ, որ խոսքը գլխուղեղի մասին է գնում 🙂
Ուղեղի ներքին մերսում կարելի է իրականացնել, առանց գանգատուփը բացելու: Ուղակի փորձեք լսել կոկորդային երգեցողություն: Այս երգեցողությունը ծնունդ է առել … չգիտեմ որտեղ … , բայց հիմա շատ տարածված է Ալթայում, Մոնղոլիայում, Թուվայում ,Տիբեթում և մերձակա տարածքներում: Սա էթնիկական երաժշտություն է: Իմ կարծիքով ժամանակակից դեդ, բլեք, պագան մետալի մեջ տարածված էքստրեմալ երգեցողությունը(գռոուլինգ, սքռիմինգ … մռնչածղրտոց:) ու այս կոկորդային երգեցողությունը մարդու մեջ նույն ներքին հոգևոր աղբյուրն ունեն: Ինչևէ փորձեք լսել մի քանի կատարում, եթե ստացվի 🙂 , այս երաժշտությունը ես օգտագործում եմ որպես գլխուղեղի մերսում, օգնում է … որ ճիշտն ասեմ մի քիչ էլ թոքերի մեսում է անում 🙂
Հուն-Հուռ-Տու (Թուվա)
Հուն-Հուռ-Տու(Թուվա),Անջելիտե(Բուլղարիա)
Տիբեթցի հոգևորականներ
Մոնղոլիա