Նորայրը գրել էր
Քանի անգամ տարբեր ախպերությունները որոշում էին օնլայն ՏՏ հանդես ստեղծել, ու ոչ մի բան չէր ստացվում։ (ախպերությունը ըստ սահմանման փակ խումբ է։ իսկ մենք այ սենց բան կանենք։ ոչ թե դուք, մենք։ քանի որ ձեզ չգիտենք, ու առհասարակ դուք ո՞վ եք որ իմանանք)
Իսկ հետո հայտնվեց հայ֊այթի․օրգը ու պարզվեց որ լիքը մարդ սկսեց գրել։
Դա այն մասին է, որ մենք (ե՞ս) թերագնահատում ենք համայնքները (մեր համայնքը), ավելի ճիշտ՝ դրա զարգացման պոտենցիալը։
(
Ի դեպ, բնավ փաստ չէ, որ փող ծախսող, այսինքն հեղինակին վճարող հանդեսը, այդպիսի հոդվածներ կունենար։ Մասամբ այն պատճառով, որ փողը քիչ կլիներ, իսկ մասամբ այն, որ փողը լավ մոտիվատոր չէ։
(Փողը բավական չէր լինի ասելով նկատի ունեմ՝ ինչի՞ ես այս փողով պիտի տեքստ գրեմ ու վաճառեմ, որ հետո հեղինակային իրավունքն էլ (քոփիրայթը) իմը չլինի, իսկ ինչ որ կապիտալիստ այն ըննհամենը հրապարակելով փող աշխատի։ Գուցե այս երեւույթին սովոր են լրագրողները, ով, ըստ սահմանման իրենց գրածը ծախող մարդիկ են, ամեն հետեւություններով (ով վճարում է, նա եւ պատվիրում է երաժշտությունը), սակայն ոչ ճարտարագետները կամ մատենագիրները, ում այդ համար ըստ սահմանման դրամ նախատեսված չէ։ (Իհարկե բոլորս էլ գիտենք, այսինքն բանական ենթադրություններ ենք անում թե ովում հետ է քնելումից ու ինչի համար է))
)
Այն ժամանակ, երբ կաշոուինգ օֆքեզ ցույց տալու լավ ձեւ՝ այսինքն ինչ֊որ հետաքրքիր բանի մասին հետաքրքիր գրելու հնարավորություն, ու ժողովրդավարական կարմա վերելակը ֊ համայնքը գործում է։
Իհարկե, կան շատ անկապ տեքտեր, նույնիսկ տնայիններ են տեղադրում։ Այսինքն, այնքան ասելու բան չկա, բայց այնքան ժամանակ կա։ Ու ցանկություն երեւալու։ Ապա պատասխանը չիթինգն է։ Էն օրը ստիպված տնային է գրել։ Կարելի է հրապարակել։ Եւ սպանել երկու նապաստակ։ Իրենց արեւին սպանել, բնականաբար։
Իհարկե, հաբրի կլասի տեքստեր դեռ չունենք։ Առանցքային բառը՝ դեռ։
Բայց հիմքը կա, ու ես համոզված եմ որ մի քանի տարի անց տեքստերի որակը անհամեմատ ավելի բարձր կլինի։ Ու այսորվա ամենալավ հոդվածները կլինեն պարզարես միջին։
Ու համացանցը հաջողված թարգմանութզուն է։ Համացանցը համայնքների մասին է։
եւ այդպես
Սա էլ իմ մեկնաբանությունը, որը ուզեցի որ այստեղ էլ լինի
Ամեն ինչի հետ համաձայն եմ, միայն թե հաբռում էլ տարբեր որակի հոդվածներ են լինում, ու դա իրականում լավ է, ամեն մարդ կարողանում է ընդհանուր կալոդեցից վերցնել ինֆորմացիայի էն բաժինը, որին ինքը ընդունակ է ժամանակի տվյալ պահին, նենց որ չվախես, պռաբյոմսյա 🙂
Հետո իրոք շատ դժվար ա, ովքեր շատ ուժեղ են, նրանք տենց ժամանակ ու հավես չեն ունենում գրելու, աշխատում են, կամ էլ գրում են այլ հարթակներում այլ լեզուներով, համարում են որ հայերեն իմաստ չունի գրել, կամ էլ իրենց չի ոգոշնչում էտ գաղափարը:
Տենց մի հատ առակ կա սուֆիական, որ մի շատ հայտնի վարպետ երաժիշտի շահը կանչում ա, որ գա իրա համար նվագի, սա էլ բոլոր սուրհանդակներին պասլատ ա անում, յամն ես ձեզ համար պալատական երաժիշտ չեմ, ես տենց հոգևոր երաժիշտ եմ, ու նվագում եմ երբ իմ հոգին ա ուզում, բայց դե ես շահն էլ շատ ա ուզում սրան լսի, գնում լռվում ա տան մոտ, բայց տենց էլ չի լսում նվագածը, վերջը մի ուրիշ դերվիշ-վարպետ սրան խորհուրդ ա տալիս, ասում ա նա անկատարությունը չի կարում տանի, ուզում ես լսես նրա նվագածը, մի հոգու դիր թող ֆալշ նվագի, ու տենց էլ լինում ա, մի «դավաադիր 🙂 երաժիշտ» են բերում վարպետի տան մոտ, սա սկսում ա նվագել սխալ-մխալ :Ճ ու էն մեկը դավադիտ ա լինում, դուրս ա գալիս ու սկսում նվագել, էտա տենց … շահը լսում ա իրա ուզած երաժշտությունը :Ճ
Դե չեմ ասում առակս ինչ կցուցանե, էնա ցուցանեց պրծավ 🙂
Մեկել տենց մայկեք ա պետք սարքել ծիպը “Ես դեմք եմ, ես ՀայIT.org-ի հեղինակ եմ , իսկ դու ՞” :Դ
Ու մի քանի բան էլ, համայնքներով զարգանալը ճիշտ է, ու շատ լավ բան է, ու իրականում հա, մենք կզարգանանք, ՀայIT.org-ը կզարագանա, որովհետև այդպես է ուզում իմ կամքը երբ 10 մարդ հավաքվում է մի բան անելու համար, դա արդեն ոչ թե 10 մարդ է, այլ մի այլ բան է քան 10 մարդը, ինչ որ ինտերֆերենցիոն պրոցեսներ են տեղի ունենում, որոնք կարող են մարել 10 մարդու ներդրումը, կարող են նաև ուժեղացնել սա այն դեպքերից է երբ 5+5=13 , սա ֆիզիկան փիլիսոփայությունը, 10 մարդը առանձին առանձին էտքան չեն կարող անել, ինչքան որ միասին: Գեղ կանգնի գերան կկոտրի: Իսկ որ մեզ բոլորիս իրոք պետք էր այսպիսի կայք, մեզ ցույց տալու համար, ուրիշներին տեսնելու, նոր բան իմանալու և այլն դա հա, բոլորս էլ հասկանում ենք: Իսկ ՀայIT.org -ի հեղինակերը (արդեն թվով 24 հոգի) աղանդ թայֆա չեն, ասել Նորայրին ՝ ախպերություն չեն, մեծամասնությունը իրար նույնիսկ չի էլ ճանաչում, ու գրանցումը բաց է, ցանկացած մեկը ով ասելու բան ունի տտ և համակարգչային թեմաներով առանց որևէ դժվարության կարող է դառնալ հեղինակ: Բաց տարածք է:
Համայնքները իրոք զարգացաման համար կարևոր են, այս պահին ես գիտեմ էլի երկու համայնք, որոնք հետաքրիր բաներով են զբաղվում, նույնիսկ երեք:
ա. գրապահարան, գրքերի պահեստ, որը զբաղված է հայալեզու տեքստերի հավաքմամբ, վիքիսկզբունքով է ու վիքիշարժիչի վրա, թայֆա չկա ախպերություն նույնպես: Եթե տեքստ ունեք կարող եք տեղադրել, վերջում բոլորիս լավ է լինելու:
բ. iphoto.am լուսանկարչական կայք, որտեղ լուսանկարիչները ցուցադրում են իրենց լուսանկարները, նույնպես ոչ մի թայֆա:
գ. այս մեկի մասին հետո, սա դեռ գաղտնիք է :), սա էլ ինչ որ մի պահից կբացվի, ու թայֆայի վիճակից կարծում եմ դուրս կգա: Տեսնենք
Հայկական վիքիպեդիան իհարկե նույնպես այս ցուցակում է 🙂
Դուք ի՞նչ հետաքրիր հայկական համացանցային համայնքեր գիտեք: Գիտեմ որ էլի կլինեն, ասե՛ք տեսնենք: