Մի տեսակ շատ ճոռոմ անուն ստացվեց, ալյա «Պատմության վերջը և վերջին մարդը»: Բայց չէ , դրա մասին չի խոսքը …
Պատմագիտությունը, չի մահանա, այն կձևափոխվի: Ու դրա պատճառը ինտերնետն է: Պատմությունը կդառնա Data Mining, ու պատմաբանները կսկսեն աննկարագրելի ծավալներ ունեցող ու միլիոնավոր սերվերների վրա հավաքված տեղեկատվությունից, վերամշակման միջոցով, ինֆորմացիայից գիտելիք ստանալ: Դա իհարկե վերաբերվում է ամենանորագույն պատմությանը , ավելի հին ժամանակաշրջաները ուսումնասիրող գիտնականները կպահպանեն իրենց հին մեթոդները, ու կավելացնեն նաև նորերը:
Չէմ հիշում թե ով է ասել «Եթե աշխարհը հանկարծ վերանա, ապա հնարավոր կլինի ճապոնացիների արած լուսանկարներով այն լիովին վերականգնել»:
Իսկ կենսագիրների համար ուղակի դրախտ կլինի, մի քանի սոց.-ցանցերից կարելի է բավական մեծ ճշտությամբ իմանալ մարդու մասին գրեթե ամեն ինչ:
Թվիթթերներից ու ֆեյսբուքներից կարելի է իմանալ ցանկացած ժամանակահատվածում մարդկանց մեծ խմբերի հետաքրքրությունները: Քաղաքական, մշակույթային , սոցիալական դիրքորոշումների բախումները: Սոցիալական գրաֆը, մարդկանց իրար հետ կապվածության աստիճանը, և այլն …
Պատմաբաններ ջան, կամաց սկսեք SQL սովորել 🙂