բաժին Ինտերնետ, ՏՏ

Ի՞նչպես բեքափել ձեր Google-ի ամբողջ ինֆորամացիան (Google TakeOut)

Բեքափներ անելու մասին մի քանի հոդված արդեն գրել եմ, որովհետև համարում եմ դա շատ կարևոր թեմա: Շատ կարևոր է, որ սոցիալական ցանցը կամ օն-լայն ծառայությունը օգտատիրոջը  հնարավորություն տա ցանկության դեպքում պահպանել իր տեղեկատվության կրկնօրինակը սեփական համակարգչի կոշտ սկավառակի վրա, CD/DVD/… ,
կամ այլ կրիչի վրա: Վերջում կդնեմ այս թեմային նվիրված մյուս հոդվածների հղումները, այն ընթերցողների համար, ովքեր դեռ ծանոթ չեն դրանց: Սա կարևոր խնդիր է, որի մասին մարդիկ քիչ են մտածում այս ինտերնետացված դարում …
Խորհուրդ կտամ կարդալ անպայման այս հոդվածի վերջում դրված հոդվածները:
Այսօր Google -ը հաճելիորեն զարմացրեց: Ավելի ճիշտ ոչ թե հենց ինքը Google-ը, այլ The Data Liberation Front-ը Google -ի հետ համատեղ: Այս երկուսը համատեղ ստեղծել են Google Takeout ծառայությունը, որը թույլ է տալիս փասափուսեքը հավաքել Google -ի մի քանի ծառայություններում ձեր ստեղծած տեղեկատվությունը և այն ներբեռնել ու պահպանել կոշտ սկավառակի վրա: Տվյալ պահին այս ցուցակն է , հետագայում ենթադրում եմ, որ ծառայությունների ցուցակը կընդլայնվի:

  • Buzz
  • Contacts and Circles
  • Picasa Web Albums
  • Profile
  • Stream

 

Այստեղ հաշվարկվում է թե , որ ծառայության պահարանում  դուք քանի մեգաբայթ  քոնթենթ պարունակություն ունեք և դա ընդհանուրի քանի տոկոսն է կազմում և այլն … Հետո հուփ եք տալիս կարմիր «Create Archive» կոճակին ու այն ինչ ստացվում է, բեռնում եք …
Ծառայությունը մի քիչ դանդալոշավարի է աշխատում դեռ, բայց դե …
Ահա և ծառայության հղումը:
https://www.google.com/takeout/

Ինչպես խոստացել էի, բեքափին վերաբերվող մյուս հոդվածները
Gmail -ի բեքափի մասին
Ի՞նչ կարելի է քերել ֆեյսբուքից պատից
Ի՞նչ կարելի է քերել ֆեյսբուքից պատից (մաս 2)