in Թուք ու Մուր, Պայքար

Էտա չգնացի ընտրության, չնայած չափահաս դառնալուս տարվանից սկսած ամեն տարի գնացել եմ ընտրության, նաև միշտ դիտորդ եմ եղել, կամ էլ վստահված անձ, հա տենց աշխատել եմ մաքսիմալ ակտիվ լինել:

Այս անգամ քիչ մի չկողմնորոշվեցի թե ում ընտրեմ, մի բան էլ կարծում էի, որ տենց ռիտուալ վիճակ ա լինելու, ու առանց ընտրության ընտրություն ու այդպես էլ չգնացի նույնիսկ որպես դիտորդ:

Հետո էլ, այ քեեեզ բան, ժողովուրդը դրեց ու դմբցրեց: Րաֆիին ընտրեց, ասեմ որ Րաֆին աչքիս լույսը չի,  վերը գրվածից արդեն պիտի պատկերացնեիք որ աչքիս լույսը չի:

Բերեք չգրեմ էն, ինչը արդեն հազար մարդ գրել ու ասել ա, որ ժողովուրդը իրան լավ ցույց տվեց և այլն: Ու նորից չասեմ բացահայտ առավելության իմ տեսության մասին:

Մենակ թե, որ սենց եղավ անկեղծ ուրախացա, ինչ ճիշտն ա ճիշտը:

Հիմա գնդակը Ռաֆիի դաշտում ա, մնում ա Ռաֆին զադնի չդնի …

Լավ ուրիշ բան եմ ուզում պատմեմ, թե ի՞նչ կատարվեց երեկ , ուրեմն համընդհանուր աժիոտաժի մեջ, երբ արդեն պարզ էին Գյումրու թվերը, նաև հայտնի էին այլ բազմաթիվ ընտրատարածքների տվյալներ, իհարկե հետաքրքրություն առաջացավ թե Լոռում ինչ են արել, ու կարծում եմ ոչ միայն ինձ մոտ: Դե էտա տարբեր ծանոթների սկսեցի գրել, բա ի՞նչ տվյալ ունեք և այլն, մի երկու բան հայտնաբերվեց, բայց ոչ ամբողջական պատկեր:

Ու մեկ էլ ըհը, ընկերներիցս մեկը լինք տվեց, լինքը 1in.am-ի մի հոդվածի վրա էր տանում, որը վերնագրված էր «Վանաձորում առայժմ հաղթում է Րաֆֆի Հովհաննիսյանը», լինքը դնում եմ ֆբ-ի պատիս, էտա ուրախանում ենք, ժողովուրդը լայք-մայք տաշի-տմբլի, մեկել մի աղջիկ բա լինքը հարբած ա, ու պարզվում ա, որ հոդվածը փոխվել ա, մեջը Գյումրու տվյալներն են: Վերնագիրն էլ հետն ա փոխվել դառել ա «Գյումրիում առայժմ հաղթում է Րաֆֆի Հովհաննիսյանը» Այ քեեզ բան …

Երևի խմբագրել են հոդվածը, տենց անամոթություն: Իմաստը՞: Երևի տեսան, որ մարդկանց հետաքրիր ա, դրին ու մի քանի հարյուր այց ավել քերեցին, բայց դե դրանք մանր ինտրիգներ են, պետք չի …

Ահա սքրինշոթները, որ ոչ մեկի մտքով չանցնի հանկարծ որ գլուխ եմ հարթուկում: Կտտցերք ու մեծ պատկերները կտեսնեք:

Նախագահական ընտրություններ 2013, Վանաձորում հաղթում է ...

Նախագահական ընտրություններ 2013, Վանաձորում հաղթում է …

 

Նախագահական ընտրություններ 2013, Վանաձորում հաղթում է ...

Նախագահական ընտրություններ 2013, Վանաձորում հաղթում է …

Իսկ նախնական թվերը գտա Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորյան Գրասենյակի կայքում: Հիմա արդեն բոլորը գիտեն, բայց դե դնեմ թող մնա պատմության համար:

Նախագահական ընտրություններ 2013, Լոռու նախնական տվյալներ

Նախագահական ընտրություններ 2013, Լոռու նախնական տվյալներ

Նաև

1. տեսաք ինչքան փչացրած քվեաթերթիկի լուսանկար կա, դա մի բանի մասին ա ասում, որ շատ հեշտ ա լուսանկարել քվեաթերթիկը, ու հետո տանել փող տվողին հաշվետվություն ներկայացնել:

2. ընտրակաշառքը այլևս չաշխատեց, սա լավ նշան է, որովհեև ընտրակաշառքը բառը սխալ բառ է, դա կաշառք չի, կոմպենսացիա է , որովհետև ընտրողը (սովորական ոչ գերմարդ ընտրողը) եթե ընտրելու հարմար մարդ չի գնում գոնե իր խղճի ձայնը փակում է, որ յանմ լավ, շնից մազ պոկելն էլ ա խեր :Ճ

3. Չեմ բացառում, որ Ռաֆֆին այս պատմության նման մի պատմության մեջ է ընկել: Բայց դա չի խանգարում որ իրա զվյոզդնին տանի ու մի պիտանի բան դուրս գա էս ամեն ինչից: Էլի եմ ասում գնդակը իրա դաշտում ա, տեսնենք իրեն ոնց կպահի …

Նաև կարդացեք այլ բլոգերից

1 . Դիտորդի տպավորություննեեր

2. Ու էլի մտքեր Ռաֆֆի մասին

Եթե բլոգերում էլի դիտորդական պատմություններ էք տեսել հղումները տվեք ավելացնեմ:

Սա էլ տենց թեմայից դուրս, բայց դե կուրախացնի երևի

7i9577rljc3b