Նենց հետաքրիր ա, ես տենց միշտ մտածում էի, որ եթե մի օր գիրք գրեմ, դա կլինի իմ ընկերների մասին, ու արդեն նաև իմ վիրտուալ ընկերների մասին, ու Ռովների գրքի նախաբանի հետևյալ տողերը ոնցոր իմ սրտից հանած լինի
В моем представлении человек – это многогранник, грани которого образуют проекции в виде близких ему людей. Мои друзья – это мои грани, и книга, повествующая о самых важных людях в моей жизни, это книга обо мне самом.
Գիրքը դեռ կարդում եմ, արդեն գիտեմ թե ինչ կարգի ու տիպի մարդիկ են եղել Ռովների ընկերները, հա, իմոնք էլ էն էդպիսին 🙂
Մի քիչ նման ա Գուրջիևի «Встречи с замечательными людми» գրքին, բայց դե դա էլ շատ նորմալ ա, որովհետև Գուրջիևյան աշխատանքի մեջ ա Ռովները, ու էտ տեսակ գրականության գրելը մի տեսակ ինքնաճանաչման փորձ ա , կյանքում հանդիպած կարևոր մարդկանց վերհիշելու ու նրանց ազդեցությունը վերագնահատելու իմաստով:
Ու ամենակայֆը էն ա, որ ես էդ տեսակ ռեֆլակսիա շատ ունեմ, հետ գնալու, մտքերի ու հոգեվճակների աղբյուրները քչփորելու ու գտնելու, ու իրոք Հանուման կոչվող բազմանիստի գրեթե բոլոր նիստերը գիտեմ թե որտեղից են գալիս, ով որ նիստի վրա ինչ հետք ա թողել:
Բոլորը թողնում են հետքեր
Մտքի ծալքերում,
Կրծքի տակ,
Կրծքի վրա
Ու պարանոցին,
Կրակաշունչ ու սառած բեմին,
Մտքերը ուղղորդող ամուր երկաթյա պարաններին:
Քանի՞սը եկան, գնացին, մաղվեցին, մնացին:
Քանի՞սը կգան, մթում կմնան,
Սառույց կհալեն, ժայռեր կքանդեն,
Բերդեր կսարքեն ու զոհասեղան…
Շատ հետքեր ել կան,
Որ չենք իմանա` որտեղից եկան…
Մի անգամ մի աշխատանքի ընդունվելու հարցազրույցի ժամանակ հարցրին, թե որն ա քո կյանքի ամենամեծ ձեռքբերումը, տենց մտածեցի ու մեկ էլ պոեզիան վրա տվեց ու բլթցրի թե ընկերներս են, նենց աչքերով նայեցին, կարծես առաջին անգամ խելագար տեսան:
Նաև վիրտուալ ընկերների մասին եմ ուզում գրեմ մի երկու խոսք, կան տենց մարդիկ ովքեր մեծ ազդեցություն են թողնում, չնայած ես ձգտում եմ ՕֆֆԼայնացնել էդ կապը, բայց եթե նույնիսկ չի ստացվում էլի ոչինչ:
Տենց բաներ …
Հա, իսկ գիրքը մի օր երևի կգրեմ, երբ ծերանամ ու բան ու գործ չունենամ, որ սերունդներիս դաս լինի, թե ինչպիսին են լինում ընկերները 🙂