Մի քիչ բաձրաձայն մտածեմ … հո՞ դեմ չեք
Հենց սկզբից ասեմ, որ անքննելիության ու անզննելիության կանխավարկածները չէն քննարկվում:
Քրիստոնեկան նախադրյալներ
Աստված
1. Աստված բարի է
2. Աստված սեր է
3. Աստված արդար է
4. Աստված ամեն ինչ հսկում է ու ամենակարող է
Մարդը
5. Մարդը մեղավոր է
6. Մարդը թույլ է
7. Մարդը մի անգամ է ապրում, մահկանացու է
8. Մարդը մահից հետո պիտի դատվի ու ստանա հավիտենական պատիժ կամ հավիտենական երանություն
Կյանքի նախադրյալներ
9. Մարդը միշտ չի որ իրավիճակի տերն է
10. Մարդը միշտ չի որ տիրապետում է բավարար ինֆորմացիայի, ճիշտ կողմնորոշվելու համար
11. Մարդիկ ծնվում են տարբեր սկզբնական պայմաններում, ու տարբեր ընդունակություններով, նույնիսկ հակումներով … Մանկուց կրում են տարբեր ազդեցություններ, մի խոսքով մարդիկ տարբեր են …
12. Մարդու թույլ կամ ուժեղ լինելը , և ընդանհրապես ով լինելը դետերմինացված է, կախված է նրա ծնողներից , բարեկամներից, դպրոցից, ազգից, բակից-բանակից …. այստեղ կա իհարկե պատահականության տար, հանկարծ մի ոչ այնքան «հաջող» ընտանիքի երեխեն հանդիպում է կյանքում իր «ուսուցչին» … սա օրինաչափությունից դուրս է … սա չէնք հաշվում ..
Հիմա սկսենք համադրել
Հակասություններ
1.2. և 3. Աստված ուզում է, որ մարդու համար լավ լինի, բայց մարդը մեղավոր է ու նա արդար լինելով հանդերձ չի կարող մարդուն ընդունել …
3. և 10,11 Աստված արդար է, բայց մարդիկ ծնվում ու մեծանում են անհավասար պայմաններում, հետևաբար նրանց ինքնակատարելագործման հնարավոր արդյունքը նույնպես կտարբերվի: Այսպես ասած «Ով շատ ունի նրան կտրվի, իսկ քիչ ունի նրանից կվերցվի նաև այդ քիչը»:
7 և 8,3 Մարդը մեկ կյանքի ընթացքում կատարելով սահմանափակ քանակությամբ սխալներ, հանցանքներ, «մեղքեր» հետո անդադար տանջվելու է, այնպես, կարծես նա հանցանքներ է գործել մի ամբողջ հավիտենականության ընթացքում …
1 և 4 Աստված աեմենակարող է ու բարի է, բայց մոլորակի կյանքում անարդարություն կա: Կամ նա չի կարող փոխել իրավիճակը, կամ նա բարի չէ, կամ մեր հասկացած բարին իրա «բարու» հետ ոչ մի կապ չունի:
Մի մոտեցում էլ կա. Աստված մարդուն ազատ կամք է տվել ու մնացածը արդեն մարդու ազատ կամքի սխալ օգտագործման հետևանք է: Իմա Աստված չի խառնվում մարդկանց կյանքերին, բայց կրոնական գրականության մեջ լիքը հրաշքների նկարագրություններ կան, երբ Աստծուն ոչ ոք չէր խնդրել, բայց նա խառնվում է գործին: Օրինակ Պողոս առաքյալի դարձը դեպի քրիստոնեություն: Մի խոսքով կրկնակի ստանդարտների շատ ուժեղ հոտ է գալիս այս մոտեցումից:
Այս բոլոր հարցերը ու հակասությունները ըստ ինձ հեշտությամբ լուծվում են, եթե ջնջենք 7-րդ կետը: Ու գրենք որ մարդը ապրում է բազմաթիվ կյանքեր:Եթե մարդը ապրում է շատ կյանքեր, նա պիտի որ ծնվի տարբեր անգամներ տարբեր նախադրյալներով, ու տարբեր պայմաններում, այսինք ունի կատարելագործվելու մեծ հնարավորություն: Նաև անհրաժեշտ է 8-րդ կետը մի փոքր ձևափոխել, ասել որ պատիժը դա հաջորդ կյանքի ավելի սահմանափակ հնարավորություններն են, բայց մարդը երբեք չի կորցնի վերջին շանսը:
Մի շտապեք ինձ մեղադրել հինդուիզմ, բուդդիզմ կամ այլ արևելյան կրոնափիլիսոփայական ուսմունք դավանելու մեջ: Վերամարմնավորման կոնցեպցիան պերմանենտ է նախնական քրիստոնեության շատ ճուղերի համար, հատկապես գնոստիցիմի: Նաև քրիստոնեությանը շատ մոտ կանգնած հրեական եսսեյների համայնքը ուներ այս տարը իր ուսմունքի մեջ: Ավելին Աստվածաշնչում նույնպես մի թեթև ակնարկ կա դրա մասին: Որ Հովհանես Մկրտիչը դա վերադարձած Եղյա մարգարեն է …
ՀԳ: Վերևում շարադրվածը նոր ուսմունք չի, ճշմարտություն չի նաև, դրանք ուղղակի մտքեր են ու տվյալ կրոնական համակարգի ներքին տրամաբանությունը հասկանալու փորձ: Իմ այս ամենին հավատալ կամ չհավատալը այստեղ ընդանհրապես կապ չունի ու սա ընդամենը մտավարժանք էր …
Հետաքրքիրա գիտե՞ս … Էդ աստծո բարի լինոլու, ու մարդուն ինքնակատարելագործվելու, սխալական լինելու, ու հետո դատապարդելու մասին մի 2-3 օր առաջ ես էլ էի պրպտումներ անում, ու թեթև դիալոգ-վեճի էի բռնվել :ՃՃ Աշկիս ստեղ մի բան կա Արտ մեզ չեն ասում :-ԴԴԴ
Դե մի բան միշտ էլ կա :Դ:Դ:Դ իսկ չասելը չգիտեմ, կարողա լավ չէնք հարցնում :դ:Դ:Դ:Դ
Ո՞ւմից հարցնենք այ ախպեր: Յանի ասում էին Վեհափառնա ամենագրագետը(ասեն չասեն, ենթադրվումա, որ դա էդպեսա), էն էլ … էլ չասեմ:
Ապեր դե վեհափառը ինչ կապ ունի ստեղ, ես մի տեղ գիտեմ մենակ ուր կարելի ա արխաին հարցեր ուղղել, ու որ պատասխանը սխալ էլ լինի, ավելի լավա տենց սխալ լինի քան թե ոչ մի բան …
Այնպիսի տպավորություն է, որ բոլոր մեջբերված մտքերը Աստծո ու մարդու մասին պարզագույն տրամաբանությամբ են բացատրվում:
Էս ամենը կունենար տրամաբանական իմաստ եթե Աստծուն նայում ենք որպես մի երևույթի, որ գտնվում է մեզանից դուրս: Այսինքն արտաքին աշխարհում կա մի էակ, որ կոչվում է Աստված ու նա էսպիսին է, էնպիսին է:
Իսկ փորձել եք մտավարժանքների ընթացքում հարցին նայել այլ տեսանկյունից` ասենք հիմնական դրույթներից մեկը ընդունելով հետևյալը, "Աստված մեր մեջ է":
Մի հատ հետաքրքիր միտք կա, չգիտեմ բայց ով է ասել. "Իմ Աստվածը իմ Խիղճն է": Ու երբ փորձում ես այդ նույն պոստուլատները տրամաբանորեն քննարկել այս հենքի վրա, բավական հետաքրքիր ու ուրիշ եզրահանգումների է բերում 🙂
Հայկ ջան Խիղճը չի կարող Աստված լինել, որովհետև խիղճը ամենակարող չի ու ամեն ինչի սկիզբը չի, աստծո լինել-չլինելու խնդիրը մի կողմ դնենք: Ու իմ մեջ էլ չկա ոչ մի բան, որը ամենակարող է և աշխարհի պատճառն է: