in Թուք ու Մուր, Փիլիսոփայական

Ինչպե՞ս  է պատահել, որ իմ մեջի պահպանողականն ու ազատականը համերաշխ են, կոսմոպոլիտը ու ազգայնականը հանգիստ զրուցում են իրար հետ: Հայ մարդն ու «մարդն ընդանհրապես» լավ են: Ինչպես՞ …

Մեկը աճ է դեպի արմատները, մյուսը բույնի հաստացում:
Մեկը էվոլյուցիայի հետևանք է, մյուսը՝ ինվոլուցիայի:
Մեկը կենտրոնաձիգ է, մյուսը՝ կետնրոնախույս:
Ու թռչյունը երկու թև ունի…

Ու համերաշխ են, այնքան ժամանակ, քանի դեռ չեմ տեսնում ձեր ֆեյսբուքյան պատերազմները, ավելի ճիշտ երկու ճամբարների օդում կրակելը.
– կպավ կպավ, չկպա՞վ, բան չկա, իմոնք լայք կանեն.
Ֆորում է պետք, ոչ թե շուկա, բազար …

Մարդիկ մտածում էին, որ «ոսկեդար» կար, երբ մարդն ու բնությունը ապրում էին ներդաշնակ: Ինչի՞, մարդը բնություն չէ՞ … Տեխնոլոգիան նույն էվոլյուցիայի հետևանքը չէ՞ …

Միտինգ անողը Ազգը չէ ՞, թե Ազգը միայն ազգային պարն է, այբուբենը ու էլի ինչ որ բաներ: Դա նույն «միստիկական» օրգանիզմի մի մասն է, քե՛զ եմ ասում, ազգայնական …

Ազգը արժեք չէ՞, գերմանացին արժեք է, ճապոնացին հիանալի է, հայը ազգ չէ՞, չունի՞ ոչինչ, ոչ մի բան չի տվե՞լ այս մոլորակին, ի՞նչ գիտես, հը՞, քո հետ եմ , ազատական-կոսմոպոլիտ:

Հայի մեջ վատը չկա՞, կամ վատ լինելով հայ չի՞ էլ, թե՞ կասես, որ ես գիտեմ դրա գենը որտեղից է, հը՞ ազգայնական, հեշտ բացատրություններ ես փնտրում:

Այլ ազգի մեջ վատը չկա, հը՞, կոսմոպոլիտ, քեզ եմ ասում, չկա՞, բա ինչի՞ ես տեղին ու անտեղին փնովում ազգդ, թե՞ լավն ու վատը ազգային հատկություններ են:

Վիքիպեդիայի հոդվածդ ջնջեցի՞ն, դու ես մեղավոր, մի փոքր ժամանակ տրամադրեիր հասկանալու համար թե ինչպես է այն աշխատում, ուզու՞մ ես քեզ համար կարևոր բաներ տարածես, դուխ ունեցիր ասելու, որ դա վարկած է, քանի դեռ բոլորին չես համոզել տեսակետիդ ճշմարտության մեջ:

Դու՞ ես ջնջել հոդվածը, կարող էիր քննարկման էջում առաջարկել այն որպես վարկած տեղադրել: Մյուս վիքիներին նայիր, այնտեղ վարկածների մասին էլ է գրած, ու գրած է որ վարկած է … թե՞ մեր վիքին հռոմի պապից կաթոլիկ է:

Մեկը խոսքի ազատության մեջ է խճճվել (նրան թվում է, որ խոսքի ազատության իրավունքը  անընդհատ խոսելու պարտականություն է) ու ինֆորմացիայի շատության ու բազմազանության մեջ, այնքան, որ չի հասկանում հայի ու ադերբեջանցու տարբերությունը, ասում է երկուսն էլ մարդ են, երկուսն էլ կարող են ցեղասպանություն անել, խոջալու է եղել, իսկ բաքվում ու սումգաիթում ցեղասպանություն չի եղել , այլ «տենց մի բան», կամ «ինչ որ բան է եղել»: Չի հասկանում որ ազգերը տարբեր են, ինչպես մարդիկ են տարբեր, ու ունեն առանձնահատկություններ ՝ (տես Պուշկին, ты трус … ты армянин, կարդա՛ ինչ է գրել, որ առանց հասկանալու չկրկնես այս տողերը)

Մյուսը՝ ազգերի այդ նույն տարբերությունները բացարձակության է հասցնում, ասելով որ հայը ԱմենաԱմենան է.

Կրոնի ազատությունը ու մարդու հանդեպ հարգանքը արդյո՞ք ենթադրում է մարդու հավատալիքները ծաղրելը, էն էլ ամենավատ ձևով, հա՞

Արդյո՞ք հո հավատքից տարբերվող հավատք ունեցողը հայ չի, արդյո՞ք քեզանից պակաս անկեղծ է իր «մոլորության» մեջ:

դարերի խորքում ապրող մեկը ասել է. «մեծամտությունը անկման սկիզբն է»

Ու վերջ ի վերջո դիալեկտիկա կա, երկվություն, դիալոգ, խոսացեք իրար հետ, ինչպես իմ մեջ եք խոսում, իմ զահլեն արդեն գնացել է ձեզ իրար հետ իմ ներսում խոսացնելուց …

Ու նաև մեկերիդ (արդեն ինձնից դուրս) մոտ մյուսներին պաշտպանելուց, ու մյուսների լավ կողմերի մասին պատմելուց …

Ու քանի դեռ «դեպի արմատներ» աճը ու «բույնի հաստացումը» ներդաշնակ չեն, ոչ մի  «աճ դեպի վեր» չի լինելու:

Ու հա մոռացա ասեմ, որոշ մարդկանց սա շատ էլ ձեռնտուր է, մեկ այլ հին մարդ ասել է . «բաժանիր ու տիրիր»

  1. «Ու համերաշխ են, այնքան ժամանակ, քանի դեռ չեմ տեսնում ձեր ֆեյսբուքյան պատերազմները».. այ էս պահը շատա համը հանում, ու նաև էն ամբաղ-զամբաղ «լրահոսը», որին /ապշելու աստիճան/ մարդիկ հավատում են, բարկանում են, կիսում են, արտահայտվում են, այլ խոսքերով «աղբը տարածում» են:
    Ինձ հարցնես, եթե մարդ տեղեկատվության հետ «շփվել» չգիտի, ի սեր աստծո, ազատեք էդ մարդուն էդ դարդից, մեզ էլ հետը:
    Ինչ վերաբերվում է մնացած «բաժանումներին»..
    Ինչ ասեմ, չափազանց դժվար է դառնում դիմակայել, էնքան ճակատ ունի արդեն, որ մի բանակ պետք է ուրիշ բան չանի, մենակ դիտմամբ ու պատահմամբ «բաժանարարներին» առավոտից երեկո ասի, ՉԻ՛ ԿԱՐԵԼԻ, ՉԻ՛ ԿԱՐԵԼԻ, հայերեն եմ ասում, ՉԻ՛ ԿԱՐԵԼԻ…
    Չափավորություն… Արտ ջան, այլապես կկորցնենք օբյեկտիվիզմի վերջին կաթիլն էլ:

    • հա տենց էլ կա Լեռանե ջան, բայց չափավորության հետ մի բան էլ ա պետք, սթափություն , որ «թույն գաղափարները» հանկարծ մարդկանց կտուրը չտանեն

Comments are closed.