in Ռեմա

Իմացա, որ մեր «Ռեմայի» Արևշատ պապը մահացել է:
Աստված հոգին լուսավորի, զիլ դեմք էր պապը, իհարկե ոչ միանշանակ բաներ ուներ իր մեջ, բայց դա էական չէր ինձ հաար,  ու ահագին էլ տառապել էր կյանքում:

Հետո մեր Ռադիկը (մեր ֆիլմի օպերատորն ու մոնտաժողն է), պատմեց մի բան, որը ես չէի հիշում, բայց լրիվ թեմայի մեջ է:

Ուրեմն, երբ Նարեկացի արվեստի միությունում շնորհանդես էինք անում, վերջում հարցուպատասխանի ժամանակ մի մարդ հարցրել էր.
-Բա հերոսները այստեղ չե՞ն, չե՞ք հրավիրել դիտմանը:
Ասել էի.
-Այստեղ են:
Ասել էր.
-Բա որտե՞ղ են չտեսանք
Ասել էի.
-Ինչպե՞ս չտեսաք, բա 40 րոպե ո՞ւմ էիք նայում:

Իսկ հիմա նրա պատմությունները միշտ մեզ հետ կմնան:

Արևշատ

Արևշատ

Տենց, իսկ չհրավիրելը իր օբյեկտիվ պատճառներն ուներ իրականում: Անհաղթահարելի խոչընդոտները, որոնց մասին հիմա իմաստ չունի խոսելը: