Երբ մարդու ուղեղը ուզում է հասկանալ իր իսկ ճանաչողական ֆունկցիաները ու մեխանիզմները, ու ցանկանում է նայել ինքն իր մեջ, պատահում է, որ առաջանում է ռեկուրսիվ ռեֆլեկսիա , այսինքն ճանաչողության ֆունկցիան կանչում է ինքն իրեն, որը իր հերթին կանչում է ինքն իրեն ու այդպես շարունակ: Այս է պատճառը, որ ուժեղ կենտրոնացման, խոկման կամ սեփական մտքերի ուսումնասիրության ժամանակ հաճախակի առաջանում է ներդրված անսահմանությունների ու անվերջությունների զգացողություն: Ես հաճախակի մտածում եմ, որ «Ճանաչիր ինքդ քեզ» -ը դա ոչ թե նպատակ է , որին անհրաժեշտ է ձգտել, այլ վիճակ է, որի մեջ արժե հարատևել … նորից ու նորից ռեկուրսիան միացնելու համար …
- Related Content by Tag
- հոգեբանություն
- մետահոգեբանություն