in Ինտերնետ

Վիքիպեդիայի գրաֆիկական պատկերում (wikimindmap)

Ուրեմն սենց մի շատ լավ օնլայն ծառայություն գտնվեց, mindmap-եր ա սարքում ֆիքիպեդիայի հոդվածներից: Շատ հարմար ա նոր բան ուսումնասիրելիս, միանգամից տեսանելի են երևույթի բոլոր կապերը: Փնտրում ես նույն ձևով ինչպես վիքիում, բանալի բառերով … մի խոսքով ուսումնասիրեք, լավ բանա: Օրինակ այս սքրինշոթը ցույց է տալիս նույն բաները, որոնք գրված են անգլերեն վիքիում ֆիզիկայի մասին, բայց հասկացությունները պատկերված են գրաֆիկորեն, ամեն մի արտահայտությունը հղում է, ամեն մի կանաչ սլաքների շրջանը մի այլ այսպիսի մայնդմեփ, գումարման նշանով գրվածքները ցուցակներ են: Ու սա հնարավոր է դարձել միայն այն պատճառով որ վիքիպեդիստները վիքիի մեջ մասնակիորեն իրականացրել են սեմանտիկ վեբի գաղափարները:

ահա և հղումը http://wikimindmap.com/

ՀԳ: մայնդմեփ(mindmap) բառը չթարգմանե՞նք, ի՞նչ տարբերակներ կառաջարկեք
մտաքարտեզ ???