in Երաժշտություն

Մարդիկ անում են [1],[2] , կարծում եմ ինձ համար էլ հետաքրքիր կլինի սենց մի բան անել, այսօրվանից սկսած կանեմ, ու քանի որ մի հատուկ հավելաված ունեմ երաժշտության համար, հոլովակները կդնեմ էնտեղ: Նաև այս հարցերի վրա մի քիչ ավել մտածելը կարող է նոր մտքեր առաջացնել Մերկանտիլ Երաժշտական Նոթերի համար:

30 օր երաժշտության հետ, ահա ցուցակը

  1. Ձեր սիրելի երգը
  2. Ձեր ամենաչսիրած երգը
  3. Երգ, որը ձեր մոտ երջանիկ զգացողություններ է արթնացնում
  4. Երգ, որը ձեզ տխրեցնում է
  5. Երգ, որը ձեզ ինչ-որ մեկի մասին է հիշեցնում
  6. Երգ, որը ձեզ ինչ-որ վայրի մասին է հիշեցնում
  7. Երգ, որը ձեզ ինչ-որ դեպքի մասին է հիշեցնում
  8. Երգ, որի բառերն անգիր գիտեք
  9. Երգ, որի տակ կարող եք պարել
  10. Երգ, որից քնում եք
  11. Ձեր սիրած խմբի երգ
  12. Ձեզ համար ատելի խմբի երգ
  13. Երգ, որը ձեր համար «մեղավոր հաճույք» է (թաքուն եք լսում, որ մարդիկ չիմանան)
  14. Երգ, որը ոչ ոք չէր սպասի, որ դուք կսիրեք
  15. Երգ, որը ձեզ նկարագրում է
  16. Երգ, որը ժամանակին սիրում էիք, իսկ հիմա տանել չեք կարողանում
  17. Երգ, որը YouTube-ով հաճախ եք լսում
  18. Երգ, որը կուզեիք լսել ռադիոյով:
  19. Երգ ձեր սիրելի ալբոմից
  20. Երգ, որը լսում եք, երբ բարկացած եք
  21. Երգ, որը լսում եք, երբ երջանիկ եք
  22. Երգ, որը լսում եք, երբ տխուր եք
  23. Երգ, որը կցանկանայիք լսել ձեր հարսանիքին
  24. Երգ, որը կցանկանայիք լսել ձեր թաղմանը
  25. Երգ, որը ձեզ ծիծաղեցնում է
  26. Երգ, որը կարող եք ինչ-որ երաժշտական գործիքի վրա նվագել
  27. Երգ, որը կցանկանայիք նվագել կարողանալ
  28. Երգ, որը ձեր մոտ մեղքի զգացողություն է առաջացնում
  29. Երգ ձեր մանկությունից
  30. Ձեր սիրելի երգն անցյալ տարի այս ժամանակ

ՀԳ: Հավելում :

Երբ այս չարաբաստիկ 30 օրերը  անցնեն, ես սեփական իմ ցուցակը կսարքեմ, ավելի կայֆ անուններով, ոչ այսպիսի:

  1. լավ մտահաղացում է, Արտակ, անպայման կհետեւեմ, մանավանդ մի քանի կետ կա, շատ հետաքրքիր կլինի իմանալ :))))

    • շատ լավ, ապրես 🙂 ուշադիր ես եղել չէ՞, որ դա մյուս բլուգում եմ անելու 🙂

  2. հա, բա ոնց, ես քո մյուս բլոգի հանդեպ էլ եմ շատ ուշադիր, առաջին երգի հետ արդեն իսկ շատ համաձայն եմ ու ասեմ որ քո բլոգի միջոցով եմ ինձ համար հայտնաբերել էտ երգը, հիմա հաճախ եմ լսում 🙂

    • փաստօրեն բլոգերիցս օգուտ կա 🙂

Comments are closed.