բաժին Փիլիսոփայական

Պոպուլյար ու խորը արվեստ

Պրոֆեսիոնալ արվեստագետը դա այն արվեստագետն է, որը ապրում է իր ստեղծագործությունների վաճառքի հաշվին: Արվեստագետ բառը հնարավոր է, որ այդքան էլ տեղին չի օգտագործված այստեղ, բայց համարենք, որ արվեստագետ ասելով հասկանում ենք արվեստ ստեղծող մարդ՝ արտիստ, այլ ոչ թե արվեստը իմացող ու դրա մասին հոդվածներ ու թեզեր գրող …
Արվեստագիտական ամենամեծ մոլորությունը, դա այն միտքն է, որ արվեստը կամ պիտի լինի մասսայական(попса) կամ լուրջ: Այս դեպքում համարվում է, որ այն արվեստը, որը մասսայական է, չի կարող խորը ու լուրջ լինել, իսկ լուրջ արվեստը հասու է  դառնում միայն ընտրյալների նեղ խմբի համար, ու չի կարող մասսայական դառնալ:


Ու առաջանում է երկու զուգահեռ հոսք, այսպես կոչված անդըգրաունդ և մեյնսթրիմ: Ու անդըգրանուդի ներկայացուցիչները անընդհատ լաց են լինում, որ իրենց խորը մտքեր չէն հասկացվում, իսկ մեյնստրիմիստները առանց իրենց ավելորդ տեղը նեղություն պատճառելու փող են սարքում ցանկացած տափակ ստեղծագործությունից: Բայց կա միջին ճանապարհը: Որին պիտի ձգտեն երկու հոսքի ներկայացուցիչները: Անդըգրաունդիստները ՝ արժանապատիվ ապրելու ու իրենց հոգեպես չկորցնելու համար: Իսկ մեյնսթրիմիստները հետագայում հիշվելու համար ու մի երգի կամ նկարի ստեղծագործող չդառնալու համար:
Միջին ճանապարհը դա խորը մտքերը այնպիսի կաղապարների մեջ ընդգրկելն է, որոնք ավելի շատ մարդկանց կարող են գրավել ու հետաքրքրել: Ու նաև իմաստային բազմաշերտությունն է, որի ամեն մի շերտը հասկանալի է համապատասխան զարգացվածությամբ մարդկանց խմբին:
Այսպիսի ստեղծագրոծության քաջ հայտնի օրինակ է «Մատրիցան» …

ՀԳ: Անդրգրաունդիստները ևս մի ճանապարհ ունեն, որն է ապրել այլ աշխատանքից ստացված եկամուտի հաշվին: Ու ստեղծագործել ինչպես ուզում են, իրենք իրենց համար, կամ համախոհների շատ նեղ խմբի համար …

  • Նույն թեմայով գրառումներ (ըստ պիտակների)