Էսօր մի տեղ նստած էի, մեկ էլ տեսնեմ Արեգնազանի երեխեքը անցնում են, մի շուխուր, մի ուրախություն, հետներն էլ ինչ որ արտասահմանցի երեխաներ, խոսում են, ուրախանում, պայծառ, պայծառ …
Մի քիչ անց, նույն վայրում, մեկ այլ դպրոցի նույն տարիքի երեխաներ, տղաները առանձին խմբով նստած, աղջիկները առանձին խմբով, սուս ու փուս, տխուր դեմքերով՝ կծկված:
Այդ տարիքում արդեն էներգիա չկար …