in Հասարակություն 2.0

Image 1

Երեկ երեկոյան Վանաձորն էի նայում openstreetmap.org-ում, մի քանի բան ավելացրեցի ՝ Արցախ Պուրակը, Զորյանի տուն թանգարանը, Թթու ջուրը և այլն:

Իհարկե չեմ պատրաստվում հետագա ամեն մի արածս խմբագրման մասին գրել այստեղ, բայց այս գրառումը կարևոր է:

Ուրեմն խոշոր շենքերի գոնե մի մասը կա գծած, բայց հասցեները գրեթե բացակայում են: Հիմա պիտի խնդրեմ մեր հարգարժան վանաձորյան համայնքին, որ բոլորով վրա տանք, ու մարդա մի քանի հասցե գրենք, ով որը գիտի, գոնե իր շենքի համարը 🙂

Ինչի՞ համար է դա պետք

սերվիսներ և սարքեր որոնք օգտագործում են ազատ փողոցային քարտեզը, կամ փողոցների ազատ քարտեզները :Ճ

Հետաքրիր էր, որ մի երկու տարի առաջ, օրինակ Թիֆլիսի համար ազատ փողոցների 🙂 քարտեզները ավելի շատ բան էին ցույց տալիս, քան գուգլի քարտեզները:

  1. Հիմա էլ են ավելի շատ ցույց տալիս։ Ավելին, գուգլ քարտեզները իմպորտ են անում ՕՍՄ֊ից տեղեկություններ։ Ու իմպորտ անելիս սխալվում են։

    Օրինակ, վերջերս Գասպարի հետ շրջում էինք Թիֆլիսով, նա մտնում է մի տեղ, ուր ըստ իմ քարտեզի՝ տուպիկ է, իսկ ըստ իր գուգլքարտեզի՝ պետք է ճանապարհը շարունակվի դեպի այլ ճանապարհ։
    Ես տեսնում եմ, որ իմ մոտ ինչ֊որ գծեր կան, բայց ճանապարհին նման չէ։

    Պարզվում է, աստիճան է նեղ։ Ու իմ մոտ այդ աստիճանն է նկարված, իսկ իր մոտ գուգլը սխալվել, այսինքն իրենց ավտոմատը սխալվել, աստիճանը փողոցի տեղ դրել է։

    Իսկ Էփլի հետ էլ սկանդալ կար, իրենք ՕՍՄ֊ից գողացել էին, ու էլի սխալ իմպորտի պատճառով ինչ֊որ անկապ փողոցներ էին հայտնվել այնտեղ, ուր դրանք բնավ չկան։

    • շատ, հետաքրքիր ա, փաստօրեն ամեն դեպքում ՕՍՄ-ն առաջ ա 🙂

Comments are closed.