բաժին Գրքեր (կարդացած և լսած), Փիլիսոփայական

Գեորգ Շուստեր — Գերմանական վերածնունդներ (կոնսպեկտ 7)

Շուստերի գիրքը կարդալիս լսելիս մի հետաքրքիր եզրակացության հանգեցի: Գերմանացիների մասին: Ուրեմն սրանք ամեն մի 100 կամ 200 տարին մեկ ազգային զարթոնք են ունենում: Սկսում են զարգացնել ազգային լեզուն ու ազգային մշակույթը, այս ամենը շաղախված է լինում բարձր իդեալիզմով ու ազատական գաղափարներով: Մեկ անգլիական ազդեցությունն են մերժում, մեկ ֆրանսիական, մաքրում են լեզուն օտար տարրերից ու այսպես շարունակ … կարծես որևէ ժամանակահատվածում վերցնեն օտար ազդեցությունը, ուտեն մարսեն ու այն ինչ ավելորդ է ք… դե ինձ հասկացաք ինչ ինկատի ունեմ 🙂
Հետո այսպիսի մի հետաքրքիր բան էլ կա, ամեն մի հերթական զարթոնք ընթանում է ազգային միաբանության ուժեղացմամբ: Բոլոր հասարակական շերտերը, կրոնական կազմակերպությունները , համալսարանները ու մնացածը ինչ որ ձևով կարողանում են այդ ժամանակահատվածում ընդհանրություններ գտնել ու ինչ որ գործ անել համատեղ ջանքերով, մոռանալով հակասությունների մասին:

Այս կոնսպեկտի մյուս մասերը