in Արշավներ, Լուսանկարներ, Մշակութային հուշարձաններ

Մասնակիցներ Bassknot, Eva, Քրիստինե, Արամազդ
Ամսաթիվ 2013թ. Մայիս 28-29
Երթուղին, ինչպես վերնագրում:

Երևանից Չարենցավան գնացող տրանսպորտը շարժվում է Հերացու փողոցից, կա երկու տարբերակ: Առաջինը «անվճար բարեգործական երթուղի», որը շարժվում է ժամը 1-ին (գուցե նաև այլ ժամերի): Նաև վճարովի անբարեգործ երթուղի 🙂 արժեքը 350դ, շարժվում է պարբերաբար, 15-20ր մեկ, թիվ 2 ծննդատան մոտակայքից:

Չարենցավան գնացող երթուղու սկիզբ

Չարենցավան գնացող երթուղու սկիզբ

դիտել քարտեզի վրա

Սկզբում նախատեսել էինք գնալ Մայրավանք:

Ահա քարտեզը

charentsavan - mayravanq

Դիտել ավելի մեծ, կամ քարտեզի վրա


View Չարենցավան-Բջնի- Մայրավանք in a larger map

Վերջին կետը (+40° 28′ 17.85″, +44° 42′ 4.05″) այն կետն էր, որտեղ մեզ վրա հասավ կարկուտախառը անձրևը, ու քանի որ վերոհիշյալ Արամազդը ընդամենը 3 ու մի քիչ տարեկան է, որոշեցինք իջնել, Բջնիում տաքանալ-չորանալ-ֆռֆռալ հետո արդեն գնալ Աղվերանի կողմերը:

Չորացնելով ու չորանալով

Չորացնելով ու չորանալով

Բջնի

Բջնիում նախկինում էլի եմ եղել, գրառում էլ ունեմ դրա մասին:

Մի քանի լուսանկար Բջնիում նկարածս բաներից: Առաջինը հայտնի թռչունն է, որը նկարված է չգիտեմ թե քանի անգամ:

Բջնո Վանք - բակում

Բջնո Վանք – բակում

Երկրաչափական պատկեր կա եկեղեցու պատի վրա, բայց պարզ չի թե ինչ է: Ահա այն: Հետաքրքիր կլինի իմանալ ինչ է նշանակում:

Բջնո Վանք - երկրաչափություն

Բջնո Վանք – երկրաչափություն

Գեղեցիկ զարդաքանդակ, ահա այն:

Բջնո Վանք - զարդաքանդակ

Բջնո Վանք – զարդաքանդակ

Հաջորդ խաչքարը կարծում եմ շատ հին չի, բայց հետաքրքիր է, երկու հրեշտակ են վրան քանդակած, արևային գլուխներով, իսկ աջ կողմինը ինչ որ բանից դժգոհ է 🙂

Բջնո Վանք - խաչքար

Բջնո Վանք – խաչքարի վրայի արևագլուխ հրեշատկները

Նույն խաչքարը ամբողջությամբ:

Բջնո Վանք - խաչքար

Բջնո Վանք – խաչքար

Մեկ այլ խաչքար:

Բջնո Վանք - խաչքար

Բջնո Վանք – խաչքար

Ու այստեղ միշտ չի ստացվում նորմալ նկարել, զգացվում է և լայն օբյեկտիվի պակասությունը և անհարմար ժամը: Նույն ձևով անցյալ անգամ էլ չէր ստացել:

Բջնո Վանք - սբ.Աստվածածին եկեղեցի 1031թ

Բջնո Վանք – սբ.Աստվածածին եկեղեցի 1031թ

Մեր տառերը, որոնք քարի վրա ավելի երկար են մնում, քան մագաղաթի:

Բջնո Վանք - սբ. Աստվածածին եկեղեցի, վիմագրեր

Բջնո Վանք – սբ. Աստվածածին եկեղեցի, վիմագրեր

Բջնիի եկեղեցու հայտնի խաչքարը: Քանդվում է կամաց-կամաց: Ու այսպիսի դեպքերում միշտ մտքիս գալիս է Ի.Վ.Գյոթեի պատմած մի պատմություն, երբ դեռ երիտասարդ ժամանակ ֆռֆռում էին գերմանական քանդված բերդերի և եկեղեցիների տարածքներում ու երևակայում պակասող (քանդված) մասերը:

Բջնո Վանք - խաչքար

Բջնո Վանք – խաչքար

Աղվերան, Ճամբար (ավելի ճիշտ վրանատեղ)

Բջնիից հետո գնացինք Աղվերան:  Խփեցինք վրան և մնացինք մինչև հաջորդ օրը: (+40° 30′ 34.35″, +44° 34′ 8.04″)

Հարիսա, այո !!!

Արշավական հարիսա

Արշավական հարիսա

Արշավական հարիսա

Արշավական հարիսա

Դե ջիջիլ 🙂

Aramazd10

ՀԳ: որոշ տրանսպորտային ծախսեր

  1. Չարենցավանից մինչև այն տեղը որտեղից փորձում էինք Մայրավանք բարձրանալ՝ 2500դ (շատ ենք տվել, մոտ 20կմ է իրականում)
  2. Բջնիից մինչև Քարաշամբ-Աղվերան խաչմերուկ, մարդա 100դ
  3. Քարաշամբ-Աղվերան խաչմերուկից մինչև մեր վրանատեղը, մեքենա,1000դ (նորմալ ենք տվել, 9-10 կմ)
  4. Նույն այդ խաչմերուկից մինչև Չարենցավան,մարդա 100դ
  5. Երևան-Չարենցավան և հակառակը,մարդա 350դ
  1. Խնդրեմ Արմաելո ջան, նորեն համեցի 🙂

  2. Մի այլ կարգի ջիջիլ ընգա Արամազդ ջաաան.. ձեզ հազար երանի 🙂
    հ.գ. ինձ թվումա, հրեշտակը ուղակի բեխերովա :Ճ

Comments are closed.