բաժին Հայ IT, Հայոց Լեզու, Վորդպրես

Վորդպեսս լոգո

Ուրեմն այսպիսի մի պատմություն: Վերջերս սկսեցի ավելի խորությամբ ուսումնասիրել Վորդպրեսը, ճիշտն ասած ուղակի հետաքրքրասիրությունից չէր, այլ կոնկրետ աշխատանքներ էին: Հետո հասկացա, որ լայֆժուռնալից ու բլոգգերից դեռևս հույս չկա, որ ինտերֆեյսը հայերեն կլինի, իսկ Վորդպերեսը ի տարբերություն դրանց բաց է, կարելի է վերցնել ու թարգմանել: Մտածում էի դրա մասին: Նույնիսկ մի փոքր սկսեցի թարգմանել: Ու հանկարծ հայտնաբերեցի e-Armenians.com բլոգը, որի տերը արդեն արել էր այդ մեծ ու կարևոր աշխատանքը: Քաշեցի — նայեցի, ահագին հավանեցի թարգմանությունը, ամենաշատը հավանեցի, որ ասենք օրինակ widget -ը, հենց «վիջեթ» էր թարգմանված, կամ թրեքբեքը կամ պինգբեքը:
Հավանեցի այն առումով որ անիմաստ մուտանտածին բառեր չէին: Ու հետո, եթե ինչ որ մեկին դուր չի գալիս միշտ կարելի է փոխել 🙂 : Ու մի բան էլ կա, ինչպես չինացիներն են ասում «1000 լյո ճանապարհը սկսվում է մեկ քայլից»:  Հիմա արված է , ոչ թե մեկ քայլ այլ ահագին ճանապարհ է անցած … դրա համար բռավո ու շնորհակալություն …

Ու հետո՞, նորմալ կլինի չէ՞, որ http://hy.wordpress.org/ կայքում դա լինի տեղադրված, ոչ միայն նորմալ այլ նաև շատ ուրախալի, ու գնացեք տեսեք, չկա: Իսկ չկա այն պատճառով որ պոլիգլոտում ինչ որ բազարներ են, նրա մասին թե՝

ա. արևմտահայերեն պիտի լինի թե արևելահայերեն
բ. «մենք հիմա աշխատում ենք վերսիա х.х-ի վրա»
գ. և այլն …

Ինչ կապ ունի այդ ամենը, հիմա կա արդեն կոնկրետ լավ թե վատ բայց ավարտուն թարգմանություն, կայքում տեղադրելու փոխարեն չէմ հասկանում ինչով են զբաղված:
Տեղադրեք հարգելիներ, հետո ձեր թարգմանությունն էլ կտեղադրեք, համայնք ու համագործակցություն է պետք որ գործը առաջ գնա:

Վորդպրեսի հայերեն թարգմանությունը կարող էք քաշել այստեղից: Այստեղ նաև մանրամասն  գրված է թե ինչը ուր դնել, և որ ֆայլերում ինչ փոփոխություններ իրականացնել:

ՀԳ: Իմիջայլոց նենց չի որ սա առաջին թարգմանությունն է: Կան էլի ավարտուն թարգմանություններ, որոնք ոչ մի տեղ հրապարակված չէն, ու որոշ վեբվարպետներ դրանք օգտագործում էին  իրենց սեփական նպատակների համար: Դե այս երևույթին բարոյական գնահատական չէմ կարող տալ , նրանք թարգմանել են , նրանք էլ օգտագործում են , ու ոչ մեկին չէն տալիս …

Մեկնաբանությունները փակված են

վեբ֊նշումներ

  • Վորդպրեսը ընդդեմ Բլոգգերի : ՀայIT.org Նոյեմբերի 30, 2011

    […] Ադերբեջաներեն կարելի է բլոգ ունենալ բլոգգերի վրա, իսկ հայերեն ոչ։ Վորդպրեսը նույնպես ժամանակավոր խնդիր ունի հայերենի հետ, բայց դա կոնկրետ Վորդպրեսի խնդիրը չի այլ մարդկանց անհասկանալի վարքագծի։ Հայերեն Վորդպրես ունենալու հետ կապված խնդիրների ու դրանց լուծման մասին կարդացեք հետևյալ հոդվածը։ Հայերեն Վորդպրեսի Մասին […]