Դասախոսությունը տեղի ունեցավ ֆիլարմոնիայի փոքր դահլիճում: Վարում էր Ավետիք Մելիք-Սարգսյանը, ով հայաստանյան գուրջիևագիտական կենտրոնի հիմնադիրն է ու ղեկավարը: Շատ քիչ բան կգրեմ, որովհետև դասախոսությունը ամբողջությամբ ձայնագրված է, այն կարող եք լսել ստորև:
Միայն երկու կետի վրա եմ ուզում կենտրոնանալ:
Առաջինը այն է , որ մարդիկ տարբեր խոսակցությունների ժամանակ ասում էին, որ Գուրջիեվը հայերեն է գրել, չէի համաձայնվում, որովհետև ոչ մի հիմնավորում չէին կարողանում տալ, հիմա մի հիմնավորում կա, «Բեհեղզեբուբի պատմությունները իր թոռանը» գրքի ամերիկյան մի հրատակաության նախաբանում գրված է դրա մասին:

«Բեհեղզեբուբի պատմությունները իր թոռանը» գրքի նախաբանում գրված է, որ բնագիրը գրված է եղել հայերեն և ռուսերեն
Երկրորդը, չհամոզվեցի Գուրջիեվի հոր հունացած հայ լինելու մեջ, ապացույցը այդքան էլ համոզիչ չէր:
Ամբողջությամբ դասախոսությունը շատ հետաքրիր էր ու լի հետաքրքիր փաստերով ու մոտեցումներով:
Մաս 1
Մաս 2
Մաս 3
Մաս 4
Բեռնել/Download [1],[2],[3],[4] (ամբողջ ծավալը ~ 120mb)
Բացի դասախոսության ձայնագրությունից ունենք նաև ներկայացման սլայդերի մի մասի լուսանկարները:
Ներկայացման սլայդերի լուսանկարների համար շնորհակալություն ենք հայտնում Բասքնոթին:
Շնորհակալություն ձայնագրության ու նկարների համար ժող ջան:
Էս մարդուն էլ հաջողություն, ոնց երևում ա դեռ երկար ճանապարհ ունի .. )
Խնդրեմ Լեռանե ջան 🙂
Տեսաֆիլմ Գուրջիեվի մասին
«Код Гурджиева», “GURDJIEFF CODE”
http://youtu.be/SGFl1cP4tWg
շնորհակալ եմ, մի արանքով կնայեմ անպայման