Անարխիզմը և վստահությունը

Ալեքսեյ Ցվետկովի  հավաքած անթոլոգիան եմ կարդում , «Антология Анархизма»: Դեռ ընդամենը նախաբանը, ու մի երկու գլուխ առաջին գործից:  Ու մի հատ արդեն հետաքրիր բան կար, որը ոնց որ  չձևավորված մտքի պես կար գլխումս, բայց կարդալիս մի քիչ ավելի ձևավորվեց:

Ո՞րն է ոչ հիերարխիկ (իմա ցանցային) համակարգերի աշխատանքի սկզբունքը: Այն է փոխվստահությունը ցանցում իրար հետ անմիջապես շփվող հանգույցների միջև: Այսինքն եթե մի հանգույցը մյուսին վստահում է ապա կապվում է դրա հետ, հակառակ դեպքում ոչ, ու ամեն մի հանգույցը կարող է կապվել մյուս բոլորի հետ միջանկայալ վստահելի հանգույցների միջոցով:

Կարծում եմ, որ հեչ սխալ չի լինի այս մոդելը կիրառել մարդկային հարաբերությունների վրա: Մեկը վստահում է մյուսին, մյուսը երորդին, ով ում չի վստահում , նրա հետ չի շփվում, չի աշխատում, համատեղ չի ստեղծագործում: Գուցե անցյալում, երբ դժվար էր հաղորդակցությունը, հիերարխիկ կառավարման մոդելները ամենաէֆեկտիվն էին, դժվար էլ լուծել կոմիվոյաժորի խնդիրը, ու ոչ թե որովհետև դժվար էր լուծել մաթեմատիկորեն, այլ հենց այլընտրանքային ճանապարհների բացակայության շնորհիվ: Թագավորը ոչ մի ձև չուներ անմիջականորեն դիմելու ամեն մի մարդու, ու ազդակները գնում էին հիերարխիայի բոլոր մակարդակների միջոցով: Նույնպես մարդիկ էլ չէին կարող անմիջապես ազդակներ տալ, կամ եզրակացություն ստեղծել թագավորի մասին, միջանկյալ բազմաթիվ օղակներ էին անհրաժեշտ: Հիմա արդեն այդպես չի, հիմա գրեթե ամեն մարդ կարող է շփվել ցանկացած մեկի հետ, տալ ու ընդունել ազդակներ:

Ւմ հասկացած անարխիան չի նշանակում, որ բոլորը իրար նման են, կամ իրար հավասար են:  Իմ հասկացած անարխիան ենթադրում է, որ ամեն մեկը ունի վստահության շղթա, որի միջոցով կազմակերպում է իր կյանքը:

Ինստիտուցիոնալ կազմակերպման էությունը ինչու՞մ է, մենք ընտրում ենք մարդիկ (ստանում ժառանգաբար, ընտրում ենք ակախ մեր կամքից, կամ մեր կամքին հակառակ): Ու բոլոր այդ մարդկանց վերագրում ենք ֆունկցիաներ, որոնց իրականացման համար սահմանված է ժամանակ: Թագավորի ժամանակը մինջև իր մահն է, դեպուտատինը ու նախագահինը մինջև 4 տարվա լռանալը: Ու ասում ենք եկեք մեզ կառավարեք, հորինեք օրենքներ, որոնցով մենք պիտի ապրենք, կիրառեք արդարություն, պահպանեք սահմանները, հետևեք տնտեսությանը և այլն … բայց հաշվի չենք առնում, որ այդ մարդիկ չեն կարող ամեն ինչում կոմպետենտ լինել, ու երբ հասկանում ենք, որ տվյալ մարդը կամ կուսակցությունը իվիճակի չեն լուծել մեր խնդիրները, արդեն ուշ է, ասենք անցել է 2 տարի, ստիպված պիտի երկու տարի էլ սպասենք որ ընտրենք ուրիշին: Այսինքն մնացած ժամանակը այլևս չի կարող էֆեկտիվ օգտագործվել, էլ չեմ ասում այն դեպքերի մասին, երբ նրանք ուղղակի չեն ուզում հեռանալ, այլ մնում են իշխանության մեջ ցանկացած գնով:

Հասկանում ենք, որ մարդիկ հավասար են, բայց որոշները ավելի հավասար են քան մյուսները մարդիկ տարբեր ընդունակություններ ունեն, մեկը մի բան լավ է անում, մյուսը այլ բան է լավ անում: Ու բոլորս էլ գիտենք, թե մեր անմիջական շրջապատում ով է ամենալավ տրավմատոլոգը, ծրագրավորողը, կոշկակարը, զիվորականը, մարզիչը: Մենք միշտ գիտենք, թե որ դեպքում ում է պետք դիմել: Մյուս կողմից եթե հանկարծ մեր իմացած լավը այդքան էլ լավը չլինի, մենք նրան անմիջապես կփոխարինենք ավելի լավով, վստահության շղթան կկտրվի մի տեղում, բայց այլ ճանապարհ կգտնի իր համար:

Սակայն պետական կառավարման մեջ, կառավարողները «սպասարկում» են մեր պահանջները նույնիսկ այն ժամանակ, երբ մենք իրենց այլևս չենք վստահում:

Բնության մեջ կան առաջնորդներ՝ ոհմակում, պարսում,փեթակում բայց այնտեղ առաջնորդները չեն իրականացնում իշխանություն, նրանք իրականացնում են ֆունկցիաներ: Սակայն սրանց մոտ էլ, «իշխանությունը» պահմանվում է իներցիայով:

Մենք մարդիկս քանի որ ավելի զարգացած ենք (հա՞ որ) , չենք կարող մեզ այդպիսի շռայլություն թույլ տալ, պահել ֆունկցիոնալիստներ, որոնք իրենց ֆունկցիան չեն կատարում:

Մենք կարող ենք ինքնակազմակերպվել, ունենալ ժամանակավոր առաջնոդրներ, ովքեր իրենք ֆունկցիան ավարտելուց հետո անմիջապես կփոխարինվեն նորերով, ովքեր ավելի հարմար կլինեն նոր խնդիրների լուծման համար:

Մենք սրան հասնելու համար դեռ ահագին պիտի զարգանանք,  բայց կարծում եմ անարխիստական հասարակարգերի մի քանի կարճաժամկետ հաջողված փորձ կա պատմության մեջ, որոնք ցավոք տապալվել են կապիտալիստական կամ սոցիալիստական ուժեղ ճնշման ներքո:

Մենք նույնիսկ Հայստանում էլ ունենք քաղաքական օրինակ, երբ ցանցը հաղթել է բուրգին: Երբ վստահության հորիզոնական շղթան ավելի ուժեղ գտնվեց, քանի իշխանության ուղղահայաց ճնշումը:

Սա էլ ոչ գծային համակարգերում քոսից կարգուկանոնի ստեղծման մասին:



Բաժանորդագրվիր բլոգիս նորություններին

Ես սոցիալական ցանցերում

Subscribe via RSS Feed      Հետևել տեսանյութերիս

Մուտքագրիր էլ․փոստդ

Գրանցվիր

Բաժանորդագրվի՛ր
Տարածիր 
Աջակցիր ինձ՝ տարածելով այս նյութը
Տարածել