soundcloud -ի մասին

Էլի էս ատներ ամպերը: Ուրեմն երեկոյան Սվասյանի դասախոսությունն եմ բեռնում սաունդքլոուդ, մոտ երկու ժամ է տևողությունը, սուս ու փուս բեռնվեց, հետո էլ նամակ եկավ բա

looks like you ran out of tape. That’s code for: You’ve used all your minutes available on your account. Don’t worry, the track you just uploaded was added to your account but we have hidden the following older tracks from your account:

Losing My Supporting-point
My Armenian Heart
Garun (Գարուն)
Ավետիք Մելիք Սարգսյան – Գուրջիև մաս 1
Ավետիք Մելիք Սարգսյան – Գուրջիև մաս 2
Ավետիք Մելիք Սարգսյան – Գուրջիև մաս 3
Ավետիք Մելիք Սարգսյան – Գուրջիև մաս 4

Ասի լավ, թող այդպես լինի, բայց արի ու տես , որ ոչ միայն փաբլիքից է հեռացրել, այլև ինձ չի ցուցադրում, ոչ էլ հնարավորություն կա նախկին թրեքները քաշելու, էտքան էլ աննասուն կլինի մարդ սերվիսը, ջանդամը փաբլիք չի ցույց տալիս, բա փրայվի՞թ էլ չի ցուցադրում, իսկ ֆայլերդ էլ գնացին կորան, դու քո էլածի տերը չես: Մինջև տեսնելը որ ինձ էլ չի ցուցադրում, մտածեցի, որ հնարավոր է նաև վճարեմ հաշվի համար, որպիսի չսահմանափակվեմ անվճար 2 ժամով, բայց որ էսպես արեցին, ուրեմն ոչ մի ֆայլ թշնամուն !!!

Հիմա բլոգիս մի հատ փլագին դրեցի, որ էլ օտար ամպերից չօգտվեմ, արդեն ստեղ հոսթ կլինեն աուդիոֆայլերը: Ոչ մի ֆայլ թշնամուն 🙂

ՀԳ1: սաունդգլոադում ինձ մի՛ հետևեք, բլոգիս բաժանորդագրվեք
ՀԳ2: մոտ մի ամիս է (շատ ժամանակ չունեմ որ արագ անեմ) փորձարկում եմ սեփական ամպ ունենալու հնարավորությունները, կարծում եմ շուտով կկիսվեմ արդյունքերով http://hy-it.org-ում:

ՀԳ:3 Սվասյանի դասախոսությանը ձայնագրությունը կդնեմ երեկոյան:



6 thoughts on “soundcloud -ի մասին

    • Հուլիս 11, 2013 at 6:05 pm
      Permalink

      հա, էլ մի ասա 🙂

    • Հուլիս 11, 2013 at 6:09 pm
      Permalink

      հեսա մի քիչ էլ ուսումնասիրեմ սեփական ամպի պահը կգրեմ կարծում եմ էս մի քանի օրը դրա մասին :Ճ

      • Հուլիս 16, 2013 at 12:23 am
        Permalink

        Կսպասեմ (։

        Գիտես, Նորայը մի ժամանակ առաջարկում էր մի քանի հոգով մի սերվեր ունենալ, պահել մի ապահով տեղ ու ամպոտվել։

        • Հուլիս 16, 2013 at 12:34 am
          Permalink

          Է հեչ վատ միտք չի, կարելի ա անել տենց բան

  • Հուլիս 16, 2013 at 12:24 am
    Permalink

    Ես ինքս հիմա բանկարանի հարցով մի քիչ օդում կախված վիճակում եմ, թե չէ վաղուց ուզում եմ տանը սեփական սերվեր, սեփական ամպ, սեփակնա դիասպորա֊փոդ ունենալ․․

Comments are closed.

Բաժանորդագրվիր բլոգիս նորություններին

Ես սոցիալական ցանցերում

Subscribe via RSS Feed      Հետևել տեսանյութերիս

Մուտքագրիր էլ․փոստդ

Գրանցվիր

Բաժանորդագրվի՛ր
Տարածիր 
Աջակցիր ինձ՝ տարածելով այս նյութը
Տարածել