Էլի էս ատներ ամպերը: Ուրեմն երեկոյան Սվասյանի դասախոսությունն եմ բեռնում սաունդքլոուդ, մոտ երկու ժամ է տևողությունը, սուս ու փուս բեռնվեց, հետո էլ նամակ եկավ բա
looks like you ran out of tape. That’s code for: You’ve used all your minutes available on your account. Don’t worry, the track you just uploaded was added to your account but we have hidden the following older tracks from your account:
Losing My Supporting-point
My Armenian Heart
Garun (Գարուն)
Ավետիք Մելիք Սարգսյան – Գուրջիև մաս 1
Ավետիք Մելիք Սարգսյան – Գուրջիև մաս 2
Ավետիք Մելիք Սարգսյան – Գուրջիև մաս 3
Ավետիք Մելիք Սարգսյան – Գուրջիև մաս 4
Ասի լավ, թող այդպես լինի, բայց արի ու տես , որ ոչ միայն փաբլիքից է հեռացրել, այլև ինձ չի ցուցադրում, ոչ էլ հնարավորություն կա նախկին թրեքները քաշելու, էտքան էլ աննասուն կլինի մարդ սերվիսը, ջանդամը փաբլիք չի ցույց տալիս, բա փրայվի՞թ էլ չի ցուցադրում, իսկ ֆայլերդ էլ գնացին կորան, դու քո էլածի տերը չես: Մինչև տեսնելը որ ինձ էլ չի ցուցադրում, մտածեցի, որ հնարավոր է նաև վճարեմ հաշվի համար, որպիսի չսահմանափակվեմ անվճար 2 ժամով, բայց որ էսպես արեցին, ուրեմն ոչ մի ֆայլ թշնամուն !!!
Հիմա բլոգիս մի հատ փլագին դրեցի, որ էլ օտար ամպերից չօգտվեմ, արդեն ստեղ հոսթ կլինեն աուդիոֆայլերը: Ոչ մի ֆայլ թշնամուն 🙂
ՀԳ1: սաունդգլոադում ինձ մի՛ հետևեք, բլոգիս բաժանորդագրվեք
ՀԳ2: մոտ մի ամիս է (շատ ժամանակ չունեմ որ արագ անեմ) փորձարկում եմ սեփական ամպ ունենալու հնարավորությունները, կարծում եմ շուտով կկիսվեմ արդյունքերով http://hy-it.org-ում:
ՀԳ:3 Սվասյանի դասախոսությանը ձայնագրությունը կդնեմ երեկոյան:
կեցցե սեփական սերվերը (։
հա, էլ մի ասա 🙂
հեսա մի քիչ էլ ուսումնասիրեմ սեփական ամպի պահը կգրեմ կարծում եմ էս մի քանի օրը դրա մասին :Ճ
Կսպասեմ (։
Գիտես, Նորայը մի ժամանակ առաջարկում էր մի քանի հոգով մի սերվեր ունենալ, պահել մի ապահով տեղ ու ամպոտվել։
Է հեչ վատ միտք չի, կարելի ա անել տենց բան
Ես ինքս հիմա բանկարանի հարցով մի քիչ օդում կախված վիճակում եմ, թե չէ վաղուց ուզում եմ տանը սեփական սերվեր, սեփական ամպ, սեփակնա դիասպորա֊փոդ ունենալ․․